Աուգուստ Ֆալկ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 18, 1882[1] |
Ծննդավայր | Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] |
Մահացել է | ապրիլի 16, 1938[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Օսկար, Շվեդիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի տնօրեն և թատերական գործիչ |
Ամուսին(ներ) | Մանդա Բյորլինգ |
Երեխա(ներ) | Johan Falck? |
Աուգուստ Ֆալկ (շվեդերեն՝ August Falck, ապրիլի 18, 1882[1], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] - ապրիլի 16, 1938[1], Օսկար, Շվեդիա[1]), կինոյի և թատրոնի շվեդ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աուգուստ Ֆալկը եղել է Ստոկհոլմի թագավորական դրամատիկական թատրոնի ստուդիայի շրջանավարտ (1901), 1902-1905 թվականներին ելույթ է ունեցել Շվեդիայի Հելսինգֆորսի և Գյոթեբորգի թատրոնների բեմերում։ 1905-1907 թվականներին Ֆալկը ղեկավարել է իր սեփական թատերախումբը։ 1906 թվականին նա կազմակերպեց երիտասարդական թատերախումբ Լունդում, որն առաջինն էր Շվեդիայում, որը բեմադրել է Ստրինդբերգի «Ֆրյոկեն Յուլիա» պիեսը։ Ֆալկի հետագա բոլոր աշխատանքները նվիրված էին Յուհան Ավգուստ Ստրինդբերգի դրամատուրգիայի և գաղափարական ու գեղագիտական տեսակետների պրոպագանդմանը։
1907 թվականին Ֆալկը դարձավ Ստոկհոլմի «Ստրիմբերգի ինտիմ թատրոնի» (Strindbergs Intima Teater) կազմակերպիչներից մեկը։ 1910 թվականին փակվելուց հետո Ա. Ֆալկը նախաձեռնել է երկրորդ «Ստրիմբերգի ինտիմ թատրոնի» ստեղծումը, որը հետագայում վերանվանվեց Կատակերգության թատրոն (Komediteatern), բայց աշխատանքի մեկնարկից կարճ ժամանակ անց նա ստիպված էր հրաժարվել ղեկավարությունից և զբաղեցնել ժամանակավոր պաշտոններ, 1912 թվականից շրջել իր թատերախմբերի հետ, որը նա ղեկավարում էր Շվեդիայում և սկանդինավյան այլ երկրներում։ Այս թատրոնների խաղացանկը բաղկացած էր նաև Ստրինդբերգի դրամաներից։
Ֆալկը բեմադրել է Ստրինդբերգի ավելի քան 40 ստեղծագործություններ։ Նրա ներկայացումները առանձնանում էին տեսարանների և զարդարանքների ընդհանրացված լակոնիզմով (դեկորացիան, որպես կանոն, փոխարինվում էր շորերով), դերասանների ներկայացումը հարուստ էր հոգեբանական նրբություններով, և կոնֆլիկտների բացահայտման վերլուծական խորությամբ[2]։
Աուգուստ Ֆալկի կատարմամբ Ստրինդբերգի հերոսները ներկայացնում էին իրենց հոգևոր աշխարհի բոլոր բարդությունները, ըմբոստ մթնոլորտը և սոցիալական պայմանները։
1912-1937 թվականներին Աուգուստ Ֆալկը նկարահանվել է կինոֆիլմերում։
Թատեական դերերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժան, Ռոտմիստեր, Կապիտան, Մորիս, Լինդկվիստ, Անհայտ («Ֆրյոկեն Յուլիա», «Հայր», «Մահվան պար», «Հանցանք և հանցագործություն», «Զատիկ», «Ճանապարհ դեպի Դամասկոս»)։
Ֆիլմագրության ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1912 - «Ֆրյոկեն Յուլիա» / Frenek Julie
- 1912 - Fadren
- 1914 - Ett återseende
- 1917 - Terje Vigen
- 1937 - John Ericsson
Աուգուստ Ֆալկը հեղինակ է «Ստրինդբերգը և թատրոնը» (1918) և «Հինգ տարի Ստրինդբերգի հետ» (1935) գրքերի։
Թաղված է Ստոկհոլմի Հոպպա բեգրավնինգսպլատսեն գերեզմանատանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աուգուստ Ֆալկ կատեգորիայում։ |