Ալբա Աուգուսթ
Ալբա Աուգուսթ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 6, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կոպենհագեն, Դանիա |
Քաղաքացիություն՝ | Շվեդիա |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
IMDb։ | ID 2110232 |
Ալբա Աուգուսթ (դան․՝ Alba Adèle August, հունիսի 6, 1993, Կոպենհագեն, Դանիա), դանիա-շվեդիացի դերասանուհի։ Ճանաչում է ձեռք բերել «Անձրև» հեռուստասերիալում և «Լինել Աստրիդ Լինդգրեն» ֆիլմում խաղացած դերերի շնորհիվ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբա Ադել Աուգուսթը ծնվել է 1993 թվականի հունիսի 6-ին։ Նրա հայրը դանիացի կինոռեժիսոր Բիլե Աուգուսթն է, իսկ մայրը՝ շվեդ դերասանուհի Պերնիլա Աուգուսթը։ Ալբան ունի քույր՝ Աստրան, որը նույնպես դերասանուհի է։ Մանկությունը անցկացրել է Ստոկհոլմում։ Ավարտել է կատարողական արվեստների դանիական դպրոցը[1]։
Ալբայի դերասանական առաջնաելույթը տեղի է ունեցել 2001 թվականին «Երգ Մարտինի համար» ֆիլմում, որտեղ նա խաղացել է էպիզոդիկ դեր։ 2010 թվականից նա սկսել է պարբերաբար նկարահանվել կինոյում։
2013 թվականին խաղացել է երեք էպիզոդ «Մարդասպանություն Սանդհեմում» սերիալում։ 2017 թվականին նկարահանվել է «Պատանդ» սերիալի առաջին եթերաշրջանում։
Լայն հայտնիություն է ստացել 2018 թվականին Netflix-ում «Անձրև» հեռուստասերիալի թողարկումից հետո[2]։
2018 թվականին խաղացել է Աստրիդ Լինդգրենի դերը «Լինել Աստրիդ Լինդգրեն» ֆիլմում[3][4][5], որի համար առաջադրվել է «Ոսկե բզեզ» մրցանակի[6]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2001 | ֆ | Երգ Մարտինի համար | En sång för Martin | աղջիկ |
2010 | ֆ | Այն կողմում | Svinalängorna | աղջկա ձայնը |
2012 | կֆ | Ծննդյան օր | Födelsedagsfesten | դերասանուհի |
2013 | ս | Մարդասպանություն Սանդհամնում | Morden i Sandhamn | Լինա |
2014 | ս | Ժառանգություն | Arvingerne | Լենա |
2014 | կֆ | Մենք պետք է խոսենք | Vi måste prata | մատուցողուհի |
2014 | կֆ | Երբեմն ես ցանկանում եմ | Sometimes I Wish | աղջիկ |
2015 | ս | Ջորդսկոտ | Jordskott | Լինա |
2015 | ֆ | Դրիադներ։ Աղջիկները չեն լալիս | Dryads - Girls Don't Cry | Քերսթի |
2015 | ս | Դեռ լիմոնն ենք ճզմում | Mens vi presser citronen | Լիզալոթա |
2016 | կֆ | Ազգ | The Nation | Յոննա |
2016 | ֆ | Լուրջ խաղ | Den allvarsamma leken | Ալմա |
2016 | կֆ | Ֆաննի | Fanny | Ֆաննի |
2017 | ս | Պատանդ | Gidseltagningen | Մարիա |
2018 | կֆ | Գիշերային տեսարաններ | Scener ur natten | Սառա |
2018 | ֆ | Լինել Աստրիդ Լինդգրեն | Unga Astrid | Ասթրիդ Լինդգրեն |
2018-2020 | ս | Անձրևը | The Rain | Սիմոնե Անդերսեն |
2019 | ֆ | Արագ | Quick | Ջենի |
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2018 | Բեռլինի կինոփառատոն | EFP Shooting Star | Հաղթանակ | |
Ռոբերտ | Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի՝ հեռուստասերիալ | Պատանդ | Առաջադրված | |
2019 | Ռոբերտ | Լավագույն դերասանուհի՝ հեռուստասերիալ | Անձրևը | Առաջադրված |
Ոսկե բզեզ | Լավագույն դերասանուհի | Լինել Աստրիդ Լինդգրեն | Առաջադրված | |
Zulu Awards | Լավագույն դերասանուհի | Անձրևը | Առաջադրված | |
2020 | Ռոբերտ | Լավագույն դերասանուհի՝ հեռուստասերիալ | Անձրևը | Առաջադրված |
Ոսկե բզեզ | Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի | Կատարյալ հաճախորդ | Առաջադրված |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Alba August: «Mit mål har været at skabe mig et job, der ikke føles som et arbejde»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
- ↑ ‘THE RAIN’, NETFLIX’S FIRST DANISH ORIGINAL SERIES STARTS PRODUCTION IN DENMARK
- ↑ «Interview with Alba August: «My dream is to play as different characters as possible»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
- ↑ Becoming Alba August
- ↑ Alba August spiller hovedrollen som Astrid Lindgren i Pernille Fischer Christensens UNGE ASTRID
- ↑ Alba August
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբա Աուգուսթ Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբա Աուգուսթ» հոդվածին։ |
|