Լինել Աստրիդ Լինդգրեն
Լինել Աստրիդ Լինդգրեն շվեդերեն՝ Unga Astrid | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | կենսագրական դրամա և պատմական ֆիլմ |
Թեմա | Աստրիդ Լինդգրեն |
Թվական | սեպտեմբերի 14, 2018[1] |
Լեզու | շվեդերեն և դանիերեն |
Ռեժիսոր | Պերնիլլա Ֆիշեր Քրիստենսեն |
Սցենարի հեղինակ | Կիմ Ֆուպց Օկեսոն |
Դերակատարներ | Ալբա Աուգուսթ, Տրինե Դյուրհոլմ, Մարիա Բոննևի և Մագնուս Կրեպեր |
Օպերատոր | Էրիկ Մոլբերգ Հանսեն |
Երաժշտություն | Նիկլաս Շմիդտ |
Մոնտաժ | Ասա Մոսբերգ |
Պատմվածքի վայր | Դանիա |
Տևողություն | 123 րոպե |
Բյուջե | 5 000 000 €[2] |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
«Լինել Աստրիդ Լինդգրենը» (շվեդերեն՝ Unga Astrid, դան․՝ Unge Astrid), 2018 թվականի կենսագրական հոգեբանական դրամա[3], որը նկարահանել է ռեժիսոր Պերնիլա Ֆիշեր Քրիստենսեն։ Ֆիլմն էկրան է բարձրացել 2018 թվականին և հիմնված է աշխարհահռչակ շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի կյանքի պատմության վրա։ Գլխավոր դերերը կատարել են Ալբա Աուգուսթը, Մարիա Բոննևին, Թրինե Դյուրհոլմը, Հենրիկ Ռաֆայելսենը, Մագնուս Կրեպերը, Բյորն Գուստաֆսոնը[4]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնում 2018 թվականի փետրվարի 21-ին։ Այն ներկայացվել է «Ոսկե բզեզ» մրցանակի վեց անվանակարգում (այդ թվում նաև որպես լավագույն ֆիլմ)[5][6]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը պատմում է Աստրիդ Լինդգրենի մանկության և երիտասարդության, հայտնի մանկագիր դառնալու մասին։ Երեխաներն ամբողջ աշխարհից նամակներ են գրում ֆիլմի հերոսուհուն՝ արդեն տարեց Աստրիդ Լինդգրենին, որն իր մտքերում վերադառնում է երիտասարդության տարիներին Սմալենդում, որտեղ նա երջանիկ ապրում էր մեծ տանը՝ ծնողների, եղբայրների և քույրերի հետ։ Երիտասարդ Աստրիդ Էրիկսոնը շատ էր երևակայությունների գիրկն ընկնում և երազում էր գրել։ Հոր հովանավորությամբ աղջիկը հայտնվում է տեղական թերթում, որի խմբագիր խարիզմատիկ Բլումբերգը նկատել է իր պրակտիկանտի գրելու տաղանդը, ինչպես նաև երիտասարդությունն ու սուր միտքը։ Նա առանց սիրահարվում է երիտասարդ Աստրիդին և արժանանում նրա պատասխան սիրուն։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ Բլումբերգն ամուսնացած է։ Աղջիկը հղիանում է և, ամուսնացած չլինելով, ստիպված ծննդաբերում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ կարիք չկար հայտնելու երեխայի հոր անունը[7]։ Աստրիդի որդին՝ Լարսը, իր վաղ տարիներն անցկացրել է դանիական խնամատար ընտանիքի հետ։ Միևնույն ժամանակ Աստրիդը աշխատում է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում՝ Royal Automobile Club-ում։ Ամբողջ վաստակը աղջիկն ուղարկում է Լարսին և նրա խնամակալ մորը՝ Մարիին։ Աշխատանքի ժամանակ Աստրիդը ծանոթանում է Ստուր Լինդգրենի հետ, որը հետագայում դառնում է նրա ամուսինը։ Որդու հետ բաժանումը Աստրիդին անտանելի ցավ է պատճառում։ Երբ Մարին ծանր հիվանդանում է, Աստրիդը Լարսին տանում է Ստոկհոլմ։ Մայր ու որդի փորձում են մտերմանալ, սակայն դա ամենևին էլ հեշտ չէ։ Բայց Աստրիդի երևակայությունն ու ստեղծագործական ունակությունները, գրելու հակումը կամաց-կամաց իրենց ազդեցությունն են ունենում։ Աստրիդը գրավում է որդու ուշադրությունը՝ փոքրիկին ներգրավելով իր հիասքանչ աշխարհում, նրա համար հորինում է զարմանալի հեքիաթներ և ֆանտաստիկ պատմություններ։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբա Աուգուսթ – Աստրիդ Լինդգրեն[8]
- Մարիա Ֆալ Վիկանդեր – Աստրիդ Լինդգրենը տարեց հասակում
- Մարիա Բոննևի – Հաննա Էրիկսոն, Աստրիդ Լինդգրենի մայրը
- Թրինե Դիրհոլմ – Աստրիդ Լինդգրենի որդու՝ Լարսի խնամատար մայրը
- Հենրիկ Ռաֆայելսեն – Ռայնհոլդ Բլումբերգ, Աստրիդ Լինդգրենի որդու՝ Լարսի հայրը
- Մագնուս Կրեպեր – Աստրիդ Լինդգրենի հայրը
- Բյորն Գուստաֆսոն – Աստրիդ Լինդգրենի ամուսինը
- Միրա Միտչել – Բերտա;
- Սոֆյա Կարեմիր – Մադիկեն
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Գերմանիայում և Շվեդիայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ https://trustnordisk.com/movie/becoming-astrid
- ↑ Peterson Jens (February 21, 2018)։ «"Unga Astrid" – en gripande film om Astrid Lindgren»։ Aftonbladet (Swedish)։ Վերցված է January 11, 2019
- ↑ «Becoming Astrid - Cast | IMDbPro»։ pro.imdb.com։ Վերցված է 2020-12-26
- ↑ «De är nominerade till Guldbaggen 2019»։ Aftonbladet (Swedish)։ January 3, 2019։ Վերցված է January 10, 2019
- ↑ «Guldbaggevinnarna 2019» (Swedish)։ January 28, 2019։ Վերցված է February 16, 2019
- ↑ Jofs Stina։ «"Astrid hade sagt nej, ett absolut och rungande nej."»։ Vi (Swedish)։ Վերցված է January 11, 2019
- ↑ Michael O'Sullivan (2018-11-27)։ «This film about Pippi Longstocking's creator is a feminist coming-of-age tale»։ The Washington Post
|