Աշոտ Փալանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Փալանջյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1895(1895-09-16)
ԾննդավայրԿարս (Արևմտյան Հայաստան)
Վախճանվել էհունիսի 22, 1979(1979-06-22) (83 տարեկանում)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ
Լեզուհայերեն
Ազգությունհայ

Աշոտ Փալանջյան (սեպտեմբերի 16, 1895(1895-09-16), Կարս, Կարսի նահանգ, Թուրքիա - հունիսի 22, 1979(1979-06-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիծաբան, թարգմանիչ, ՀԽՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Հանդես է եկել Աշփալ գրական անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում։ Ավարտել է Կարսի ռեալական դպրոցը։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատել է կարմիր բանակի քաղվարչության կուլտուրայի բաժնում, ապա եղել է Երևան - Ջուլֆա երկաթուղու գծամասում երթևեկող գնացքին սպասարկող սահմանապահների անգրագիտությունը վերացնող դասատու։ Հետո տեղափոխվել է Լենինական, ուր աշխատել է մինչև 1932 թվականը։ Այստեղ, մի քանի ընկերների հետ, կազմակերպել է «Կապույտ բաճկոն» թատերականացված կենդանի լրագիր։ 1928-1932 թվականներին աշխատել է որպես «Զարյա վոստոկա» թերթի սեփական թղթակիցը և այդ թերթի Լենինականի բաժանմունքի վարիչ, 1932-1935 թվականներին՝ Հայաստանի կենտգործկոմի գործերի կառավարիչ։ 1935-1954 թվականներին աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1954-1961 թվականներին «Ոզնի» երգիծական հանդեսում։ Մահացել է Երևանում[1]:

Ա. Փալաջյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տոնածառ անտառում, Երևան, Պետհրատ, 1930, 8 էջ։
  • Առաջնորդի մոտ, Երևան, Պետհրատ, 1935, 5 էջ։
  • Շախ և մաթ (կոմեդիա), Երևան, Հայպետհրատ, 1943, 60 էջ։
  • Երեք առակ, Երևան, Հայպետհրատ, 1943։
  • Նշանառուն, Երևան, Հայպետհրատ, 1959, 172 էջ։
  • Հիշողություններ Եղիշե Չարենցի մասին (գրքում տեղ են գտել Ա. Փալանջյանի «Դպրոցական տարիներ» հոդվածը), Երևան, Հայպետհրատ, 1961, 395 էջ։

Ա. Փալանջյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարշակ Ս., 13 ռումբ, Երևան, Հայպետհրատ, 1943:
  • Զվարճալի հեքիաթներ և զրույցներ, Երևան, Հայպետհրատ, 1948, 108 էջ:
  • Գոգոլ Ն., Մեռած հոգիներ (վեպի երկրորդ հատորը՝ էջ 311-477, թարգմանել է Ա. Փալանջյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 480 էջ:
  • Դրդա Յան, Համր բարիկադ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Փալանջյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 181 էջ:
  • Լու Սին, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1951, 199 էջ:
  • Գոգոլ Ն. Վ., Երևերի ժողովածու 6 հատորով, հ. 5 ( թարգմանել են Դերենիկ Դեմիրճյանը և Աշոտ Փալանջյանը), Երևան, Հայպետհրատ, 1952, 496 էջ:
  • Լու Սին, Գյուղական թատրոնը, Երևան, Հայպետհրատ, 1952, 23 էջ:
  • Գոգոլ Ն. Վ., Երկերի ժողովածու 6 հատորով, հ. 2, Երևան, Հայպետհրատ, 1953, 324 էջ:
  • Չեխով Ա., Ընտիր երկեր 3 հատորով, հ. 1 (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Փալանջյանը), Երևան, Հայպետհրատ, 1953, 596 էջ:
  • Գոգոլ Ն. Վ., Մայիսյան գիշեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 275 էջ:
  • Չեխով Ա., Պատմվածքներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Ա. Փալանջյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 203 էջ:
  • Ազիզ Նեսին, Շան պոչեր, Երևան, «Հայաստան», 1968:
  • Գոգոլ Ն. Վ., Մեռած հոգիներ (թարգմանել են Դերենիկ Դեմիրճյանը և Աշոտ Փալանջյանը), Երևան, «Հայաստան», 1974, 442 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 563