Աշոտ Մելքումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աշոտ Գալուստի Մելքումյան, (ծն․ 1922, գյուղ Գառնաքար, ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում), Փառքի երեք աստիճանների շքանշանների ասպետ (փետրվարի 22, 1944, մայիսի 3, 1945)[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍՄԿԿ անդամ 1943 թվականից։ 1957թ. հեռակա ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը: Աշխատել է գ. Առաջաձորի (Մարտակերտի շրջան, ԼՂՀ) գյուղխորհրդի նախագահ: Մահացել է 1984 թ. օգոստոսի 28-ին[2]: Պարգևատրվել է մեդալներով:

Ռազմական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին կամավոր մեկնել է ծառայության Կարմիր բանակում: 1942 թվականի վերջում, երբ հակառակորդի զորքերը հարձակում գործեցին Հյուսիսային Կովկասի վրա, ռազմաճակատ մեկնեց 89-րդ Հայկական հրաձգային վաշտը, որի հետ էլ սերտորեն կապված է հետախույզ Ա. Մելքումյանի ռազմական ուղին: 1944 թվականի փետրվարին Ա. Մելքումյանն առաջադրանք է ստացել իր խմբով անցնել հակառակորդի թիկունքն ու տեղեկատվություն ձեռք բերել[3]: Մեծ դժվարություններ հաղթահարելով` նա ռադիոյով տեղեկացնում է հակառակորդի զորքի տեղակայման մասին, ինչի արդյունքում խորհրդային օդուժը հեռահար կրակով ոչնչացնում է գերմանական զրահամեքենաների սյունաշարը, նյութատեխնիկական բազաներն ու հաղորդակցության միջոցները, «Մեծ Գերմանիա» վաշտի շտաբը: Այս գործողության հաջողությունն ապահովում է Աշոտ Մելքումյանը, ինչի համար 1944 թվականի փետրվարի 2-ին պարգևատրվում է Փառքի երրորդ աստիճանի շքանշանով: Ա. Մելքումյանը ռազմական հերոսություններով առանձնացել է նաև Սապուն լեռան շրջանում: Նա հայտնաբերել է 9 գնդացրային կետեր, որոնք ոչնչացրել է խորհրդային հրետանին, ինչից հետո բացվել է հարձակման ճանապարհը: Այդ ընթացքում Ա. Մելքումյանը ոչնչացրել է հակառակորդի 13 զինվոր և սպա, ինչի համար պարգևատրվել է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով: Մելքումյանի ստորաբաժանումն առանձնացել է նաև Լեհաստանի ազատագրման համար մղվող մարտերում, որից հետո նա դարձել է Փառքի շքանշանի ասպետ: Հակառակորդի դեմ պատերազմելով` Ա. Մելքումյանն անցել է Կովկասյան լեռներից մինչև Բեռլին և պատերազմն ավարտել է Ալբայի ափերին:

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառքի շքանշաններին արժանացել է Կերչի, Սևաստոպոլի և Լեհաստանի ազատագրման մարտերում ցուցաբերած արիության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աշոտ Մելքումյան
  2. Մելքումյան Աշոտ Գալուստի
  3. Вирабян А.Н., Знаменитые Арцахцы, Арцах (Карабах), Утик, հ. 1, Ереван, «Аполлон», 1995 — 160 էջ. — 5000 հատ, ISBN 5-8079-0671-3։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 397 CC-BY-SA-icon-80x15.png