Աշոտ Հովհաննիսյան (անասնաբույծ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Աշոտ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15, 1957[1] (68 տարեկան) Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | անասնաբույժ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի Կառավարություն, Հայաստանի գյուղատնտեսության նախարարություն և Հայաստանի բնապահպանության նախարարություն |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1979) և L.K. Ernst Federal Research Center for Animal Husbandry? (1984) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2001) |
Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյան (ապրիլի 15, 1957[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 15-ին, Էջմիածին քաղաքում։ 1963-1973 թվականներին սովորել և ավարտել է Էջմիածնի N 2 միջնակարգ դպրոցը։ 1979 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1981-1984 թվականներին սովորել է Մոսկվայի անասնաբուծության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1987 թվականից դասավանդում է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում։ 1993-1994 թվականներին եղել է ՀՀ Կառավարության պետական նախարարի աշխատակազմի ղեկավար, 1994-1996 թվականներին՝ «Հայանասնահամալիր» հանրապետական միավորման գլխավոր տնօրեն, 1996-1998 թվականներին՝ ՀՀ գյուղատնտնեսության նախարարի գլխավոր խորհրդական, 1999-2002 թվականներին՝ անասնաբուծության զարգացման վարչության պետ, 2002-2007 թվականներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գիտության, կրթության և խորհրդատվության վարչությունների պետ[2], 2007-2015 թվականներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ, 2015 թվականից՝ ՀՀ բնապահպանության նախարարի գլխավոր խորհրդական[3]։
Աշխատանքները վերաբերում են տավարի կովկասյան գորշ ցեղի կենսաբանական և օգտակար-տնտեսական հատկանիշների ուսումնասիրմանը. առաջարկել է կովերի ընտրության իրականացման հատուկ բանաձև («Հովհաննիսյանի ինդեքս»)՝ ըստ մթերատվության, կաթնատվության, կաթի մեջ յուղի և սպիտակուցի պարունակության ու կենդանի զանգվածի։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գյուղատնտեսության նվաճումների համար» ոսկե մեդալ, 2011
- ԽՍՀՄ ԺՏՆՑ դիպլոմ
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տավարի կովկասյան գորշ ցեղի տնտեսա-կենսաբանական հատկանիշները և սելեկցիոն նոր չափանիշների մշակումն ու օգտագործումը ցեղի կատարելագործման համար Հայաստանի Հանրապետությունում[4]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ագրոգիտություն» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12598
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ «Հովհաննիսյան Աշոտ Հովհաննեսի ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ Հովհաննիսյան, Աշոտ Հովհաննեսի (2001 թ․ ապրիլի 26). «Տավարի կովկասյան գորշ ցեղի տնտեսա-կենսաբանական հատկանիշները և սելեկցիոն նոր չափանիշների մշակումն ու օգտագործումը ցեղի կատարելագործման համար Հայաստանի Հանրապետությունում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
|