Աշոտ Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Գևորգյան
Ծնվել էապրիլի 22, 1987(1987-04-22) (36 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (2009), Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2013) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2015)
Մասնագիտությունքանդակագործ

Աշոտ Լևոնի Գևորգյան (ապրիլի 22, 1987(1987-04-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։ Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր (2012)։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-2002 թվականներին սովորել է Երևանի N 82 միջնակարգ դպրոցում, 2002-2009 թվականներին՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում։ 2005-2007 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 2009-2013 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 2013-2015 թվականներին՝ նույն ակադեմիայի մագիստրատուրայում։ 2015 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուսանողական ցուցահանդես Փանոս Թերլեմեզյանի պատկերասրահում, 2009
  • Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, 2010
  • Երեխաների պաշտպանության օրվան նվիրված ցուցահանդես ՄԱԿ-ի գրասենյակ,  2010
  • «Ազատություն գոչեցի» խորագրով ցուցահանդես, 2010
  • Միջազգային խաղաղության օրվան նվիրված ցուցահանդես, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, 2010
  • Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ցուցահանդես, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, 2010
  • Աղքատության վերացման միջազգային օրվան նվիրված ցուցահանդես Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, 2010
  • Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակման օրվան նվիրված ցուցահանդես Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, 2010
  • Սիրո տոնին նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, 2011
  • ԵԳՊԱ-ի 65-ամյակին նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, 2011
  • «Աստիճան» խորագրով խմբակային ցուցահանդես, Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ, 2011
  • Ռուսական արվեստի թանգարանում «Աստիճան դեպի երկինք» խորագրով  ցուցահանդես, 2011
  • «Fragment» խորագրով ցուցահանդես, Գրանդ Հոթել Երևան, 2011
  • «Միջբուհական ցուցահանդես», Հայ ԱՐՏ, 2012
  • «Անհատական ցուցահանդես», Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ, 2012
  • Շախմատին նվիրված ցուցահանդես, 2013
  • Դիպլոմի պաշտպանություն, Հայաստանի նկարիչների միություն, 2012
  • « Էմանացիա» քանդակների ցուցահանդես, Հայաստանի նկարիչների Միություն, 2014[1]
  • Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահ, 2014
  • The Artists collective workshops of Gothenburg, Շվեդիա, 2014
  • Armenian Art Fair «ՄԵՐԻԴԻԱՆ» ցուցահանդեսային կենտրոն, 2014
  • «Էմանացիա», Chateau de la Buzine Ֆրանսիա, Մարսել, 2015
  • ԵԳՊԱ-ի 70- ամյակին նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, 2015
  • «Հայաստանը սերունդների աչքերով» Հայ բարեգործական միավորման կենտրոն ( AGBU ) 30.06.16
  • Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան, 2016
  • Անհատական ցուցահանդես, Լիոն, 2017[2]
  • «Ես փնտրում եմ, Ես տեսնում եմ, Ես այստեղ եմ» խորագրով ցուցահանդես, Մոսկվա, 2017
  • Հանրապետական ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն, 2017
  • Անկախությանը նվիրված ցուցահանդես, Հայկական բարեգործական ընդհանուր միություն (Երևան) 2017
  • Ցուցահանդես Երևանի քաղաքապետարան, 2017
  • Modern-Art Հայ-ճապոնական ցուցահանդես,  ԵԳՊԱ 2017
  • Հայաստանի նկարիչների միության 85-ամյակին նվիրված ցուցահանդես նկարիչների միությունում, 2017
  • Արտ-ակվարիում, Հայ-ռուսական համալսարան, 2017[3]
  • «Համադրում» Ռիմա Նանյան և Աշոտ Գևորգյան համատեղ ցուցահանդես, Երևան, 2018[4]
  • «Հայ նկարիչների ցուցահանդեսը Լիոնում», Լիոն, Ֆրանսիա[5]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Քանդակների ցուցահանդես` Նկարիչների միությունում». lurer.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  2. «Ashot Gevorgyan exhibition: sculptures». Muscari (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մարտի 3. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  3. «"Бестиарий" Ашота Геворгяна. Арт-аквариум. Газета.RAU». Газета.RAU. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.
  4. Սիրահար երիտասարդ արվեստագետների առաջին համատեղ ցուցահանդեսը(չաշխատող հղում)
  5. «Sculptures d'Ashot Gevorgyan». Muscari (ֆրանսերեն). 2017 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  6. «Աշոտ Գևորգյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
  8. editor (2018 թ․ հունիսի 29). «Արվեստանոց, Աշոտ Գևորգյան, «Մետամորֆիկ տրանսակցիաներ» քանդակների շարք, 2012 թ.». evnmag. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]