Աշոտ Գրիգորյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Գրիգորյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | 1926 Նորաշեն, Շամշադինի գավառակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2001 |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա (1955) |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Աշոտ Կարապետի Գրիգորյան (1926, Նորաշեն, Շամշադինի գավառակ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2001), հայ գիտնական, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ «Տավուշ» հայրենակցական միության հիմնադիրներից է, եղել է համանախագահ (1990-1992 թթ.)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1926 թվականին Շամշադինի (այժմ՝ Տավուշի մարզի) Նորաշեն գյուղում։ Սովորել է տեղի 7-ամյա (1932-1939 թթ.), ապա Ղրղիի (այժմ՝ Արծվաբերդ) միջնակարգ դպրոցներում (1940-1942 թթ.)
- 1943-1950 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
- 1955 թ. ավարտել է Մոսկվայի Կ. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։
- 1955-1959 թվականներին աշխատել է Մովսես գյուղի տնտեսության գյուղատնտես, այնուհետև 1962 թվականին պաշտպանել է ատենախոսություն։
- 1962-1982 թվականներին աշխատել է երկրագործության հայկական գիտահետազոտական ինստիտուտում սկզբում որպես կրտսեր, ապա ավագ գիտաշխատող։
- 1978-1982 թվականներին, կարտոֆիլաբուծության բաժնի վարիչ և ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ։
- 1982-1994 թվականներին Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ագրոնոմիայի և բուսաբանության ամբիոնի վարիչն էր։
- 1994 թվականին գյուղատնտեսական ակադեմիայի դասախոս էր, իսկ 1998 թվականին նաև Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի խորհրդական։
- 1978 թվականին Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Մահացել է 2001 թվականին։
Գիտական ներդրումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա գրչին են պատկանում ավելի քան 200 գիտական և մեթոդական աշխատանքներ, այդ թվում 10 գիրք։ Նրա կողմից արտադրությունում ներդրվել են բարձր ադյունավետ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ վաղահաս կարտոֆիլի մշակումը, գերվաղահաս կարտոֆիլի ստացումը, խոզանացան լոբու մշակումը, նույն տարում կարտոֆիլի երկու բերքի ստացումը, Արարատյան հարթավայրում սորտաթարմացման ժամկետների որոշումը, ուղղահայաց գոտիականության պայմաններում սերմնաբուծության կազմակերպումը, սերմնադաշտերի վաղ բերքահավաքը և թերահաս պալարների կանաչեցումը լեռնային շրջաններում։
Աշոտ Գրիգորյանի ջանքերը քիչ չեն եղել նաև գյուղատնտեսական գիտությունն արժանավոր կադրերով համալրելու գործում։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 22 ատենախոսություն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Գրիգորյան» հոդվածին։ |
|