Աշիլ Ամպերյոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշիլ Ամպերյոր
ֆր.՝ Achille Emperaire
Emperaire.jpg
Ի ծնեֆր.՝ Jean Joseph Achille Emperaire[1]
Ծնվել էսեպտեմբերի 16, 1829(1829-09-16)[2][3][4][…]
ԾննդավայրԷքս-ան-Պրովանս[1]
Վախճանվել էհունվարի 8, 1898(1898-01-08)[5][4][6] (68 տարեկան)
Մահվան վայրԷքս-ան-Պրովանս[6]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչՋոզեֆ Գիլբերտ
Commons-logo.svg Achille Emperaire Վիքիպահեստում

Աշիլ Ամպերյոր (ֆր.՝ Achille Emperaire, սեպտեմբերի 16, 1829(1829-09-16)[2][3][4][…], Էքս-ան-Պրովանս[1] - հունվարի 8, 1898(1898-01-08)[5][4][6], Էքս-ան-Պրովանս[6]), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ։

Պոլ Սեզանի ընկերը։

Կյանքը և արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամպերյոր. Դուել (1895)
Աշիլի դիմանկարը` նկարված Սեզանի կողմից

Ամպերյորը ծնվել է մարմնական վնասվածքով և ամբողջ կյանքում գաճաճ է մնացել։ Նկարչություն և գեղանկարչություն ուսումնասիրել է հարազատ քաղաքում 1844-1856 թվականներին։ Այնուհետև շարունակել է իր կրթությունը Փարիզում` Թոմ Կուտյուրի նկարչական դպրոցում, որում սովորում էր նաև Սեզանը (մինչև 1858 թվական)։ Նկարիչները ծանոթացել են 1861 թվականին փարիզյան Սյուիսի ակադեմիայում։ Կրթություն ստանալու ժամանակ Ամպերյորը ստիպված է եղել փողոցում ապրել։ Իր նամակներից մեկում նկարիչը նշել է. «Եթե ես ճաշի համար պատահաբար 80 սանտիմ եմ ունենում, դա ինձ իսկական երջանկություն է թվում... Այո՛, Փարիզը մի մեծ գերեզմանոց է... Քչերն են կարողանում այստեղ ոտքի կանգնել, մեծամասնությունը պարզապես կորչում է։»

Իր առաջին ցուցահանդեսից առաջ Ամպերյորը նկարներից մեկի մակերեսը լաքով է պատել։ Հաջորդ օրը նկարիչը հայտնաբերել է, որ իր նկարը լիովին լղոզված է։ Ամպերյորը դրանից այնքան է վախեցել, որ դրանից հետո այլևս երբեք իր աշխատանքներում լաք չի օգտագործել։ Արդյունքում իր աշխատանքներից շատերը չեն պահպանվել։ Այն, ինչ հասել է մեզ, փրկվել է նկարչի տղայի` Ժոզեֆ Ռավեզուի ջանքերով։

Երջանիկ պատահականության շնորհիվ Ամպերյորը պատվեր է ստանում կտավ նկարել Լուվրի համար, ինչը նրան 1000 ֆրանկի եկամուտ է բերում, ինչը 1870-ական թվականներին մեծ գումար էր համարվում։ Նկարիչը կարողանում է վճարել հարկերը և 1873 թվականի հոկտեմբերին տեղափոխվում է իր հարազատ Էքս։ Այստեղ նա ծանոթանում է գրող Ժ. Հասկի հետ, ով դառնում է նրա մոտ ընկերը։ 1881 և 1882 թվականներին Ամպերյորն այցելում է Փարիզ, որտեղ ընդունվում է ֆրանսիացի ազատ նկարիչների հասարակություն (Société libre des Artistes français): 1883 թվականից հետո նա այլևս չի հեռացել Էքս ան Պրովանսից և հաճախ մեկնել է տեղի Լե Տոլոնե լեռնային շրջանը, որտեղ շատ է նկարել։

Չնայած Սեզանի հետ ավելի քան տասնամյակ տևած ընկերությանը` Ամպերյորի արվեստում չի նկատվում Սեզանի ազդեցությունը։ Ամպերյորի պաշտելիների շարքում էին Տիցիանը և Է. Մանեն։ Ամպերյորի մի շարք աշխատանքներ պահվում են Էքաս ան Պրովանսում` Գրանի թանգարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]