Անց կացա՜ն
Անց կացա՜ն․․․ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն և քառյակ |
Ժանր | քառյակ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Վիքիդարան | Անց կացա՜ն |
«Անց կացա՜ն», Հովհաննես Թումանյանի քառյակներից։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թումանյանն այս քառյակը գրել է 1890 թվականին, որը «Հառաչանք» պոեմի հատվածներից է։ Ստեղծագործությունը հետագայում հրատարակել է որպես առանձին քառյակ։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 3֊ում պահվում է պոեմի նախնական գրառումներից մեկը, որը հրատարակվել է 1969 թվականին «Թումանյան․ ուսումնասիրություններ և հրապարակումներ» աշխատության երկրորդ հատորում։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում № 101֊ում պահվում է մեկ ինքնագիր, որի տակ Թումանյանը գրել է՝ «Հառաչանքից»։
Բացի սրանից` Թումանյանի ընտանիքի արխիվում՝ Նվարդ Թումանյանի ալբոմում պահվում է ևս երկու ինքնագիր, որոնցից մեկը՝ «Հառաչանքից» վերնագրով։ Նույն տեղում (համար 57) պահվում է Աշխեն Թումանյանի կողմից արտագրված քառյակաշարը, որն էլ սկսվում է հենց այս քառյակով։
Ստեղծագործությունը տպագրվել է 1917 թվականին Բաքվում լույս տեսած «Գործ» ամսագրի 11-12-րդ համարի 38-րդ էջում, «Հառաչանքից» նշումով՝ Թիֆլիսում լույս տեսած «Քառյակներ» ժողովածուի 1-ին էջում, Հարություն Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայի 489-րդ էջում, ապա՝ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 203-րդ էջում[1]։
Արտատպվում է Հարություն Սուրխաթյանի «Գրական գոհարներ» քրեստոմատիայից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Թումանյան, Հովհաննես (1990). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, երկրորդ հատոր. էջ 516.