Անրի Պերյուշո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անրի Պերյուշո
ֆր.՝ Henri Perruchot
Ծննդյան անունֆր.՝ Henri Perruchot
Ծնվել էհունվարի 27, 1917(1917-01-27)[1]
ԾննդավայրMontceau-les-Mines
Վախճանվել էփետրվարի 17, 1967(1967-02-17)[1] (50 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա
Մասնագիտությունխմբագիր, հրատարակիչ, գրող, կենսագիր և արվեստագետ
Լեզուֆրանսերեն[1]
ՔաղաքացիությունՖրանսիա
ԱնդամակցությունAcademy of Morvan?

Հենրի Պերյուշո (ֆր.՝ Henri Perruchot հունվարի 27, 1917(1917-01-27)[1], Montceau-les-Mines - փետրվարի 17, 1967(1967-02-17)[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի գրող, փիլիսոփա, մշակույթի պատմաբան, կենսագիր, խմբագիր, ով հայտնի է վավերագրական կենսագրություն ժանրի գրքերով:

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրի Պերյուշոն ծնվել է 1917 թվականի հունվարի 27-ին, Մոնսո լե Մինում, Սոնա և Լուարա դեպարտամենտ, Բուրգունդյա շրջան, Ֆրանսիա: Սովորել է Մարսելում և Էքս ան Պրովանսում, մասնագիտացվել է գրականության պատմության և անգլերեն լեզվի բնագավառում: 1945 թվականին տեղափոխվել է Փարիզ: Աշխատել է որպես խմբագիր և գրել մենագրություններ արվեստի վերաբերյալ: Ավելի ուշ հիմնադրել և խմբագրել է արվեստի և դիզայնի վերաբերյալ «Արվեստիի այգիներ» ամսագիրը: Գրողների միության անդամ:

Հայտնի է «Արվեստ և ճակատագիր» (Art et Destin) շարքի գրքերով, Էդուարդ Մանեի, Պոլ Սեզանի, Օգյուստ Ռենուարի, Վինսենթ Վան Գոգի, Պոլ Գոգենի, Անրի դը Տուլուզ-Լոտրեկի,Ժորժ Սյորայի և Անրի Ռուսոյի, ինչպես նաև 20-րդ դարի խոշոր ճարտարապետ Շառլ Էդուար լը Կորբյուզիեի կյանքի մասին:

Իր վեպերում համադրել է պատմության վիպագրական կենդանությունը, փաստերի հավաստիությամբ, փորձելով հասկանալ գեղանկարիչների և դարաշրջանի արվեստի յուրատատկությունները: «Սեզան» գրքի առաջաբանում նա գրել է. «Այս գիրքը բնավ կենսագրական վեպ չէ», - նորից կրկնում եմ այն բառերը, որոնցով սկիզբ է առնում իմ «Վան Գոգի կյանքը»: Ես Սեզանի մասին իմացա այն ամենը, ինչ հայտնի է այժմ, ես հավաքել և համեմատել եմ նրա մասին առկա ամբողջ նյութերը, ես այցելել եմ վայրեր, որտեղ նա ապրել է, հետաքրքրությամբ դիտել բնությունը և իրերը: Կարճ ասաց ես չեմ ներկայացրել ոչ մի փաստ, որի հավաստիությունը չկարողանամ ապացուցել», իսկ «Տուլուզ Լոտրեկայի կյանքը» վեպում նա նկարագրում է իր աշխատելու ոճը հետևյալ կերպ. «Ես կարդացել և համեմատել եմ ամբողջը, որտեղ է նա ապրել, տեղեկություններ եմ հավաքել այն մարդկանց մասին ովքեր առնչվել են նրա հետ, նրա կարճ և բուռն կյանքի ընթացքում»:

Ստեղծելով «Արվեստ և ճակատագիր» շարքի գրքերը, Պերյուշոն օգտագործել է բոլոր հասանելի աղբյուները, այդ թվում արխիվային փաստաթղթեր, փաստեր:

Անրի Պերյուշոն մահացել է 1967 թվականի փերվարի 17-ին, Փարիզում, հուղարկավորվել է Բլանո համայնքում:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Port-Royal, 1947
  • Жизнь Гогена. La Vie de Gauguin, première édition, Le Sillage, 1948
  • Les Grotesques, 1948
  • Жизнь Ван Гога. La vie de Van Gogh, 1955
  • Жизнь Сезанна. La vie de Cézanne, Éd. Hachette, 1956
  • Жизнь таможенника Руссо. La vie de Douanier Rousseau, 1957
  • La vie de Gauguin, Éd. Hachette, 1961
  • Dix grands peintres, Éd. Gauthier Languereau, 1961
  • Жизнь Ренуара. La vie de Renoir, 1964
  • Жизнь Сёра. La vie de Seurat, avec la chronologie complète des sept volumes de la série Art et Destin, 1966
  • « Cézanne », in Jardin des Arts, n°146, janvier 1967
  • « Vélasquez », in Jardin des Arts, n°157, décembre 1967
  • « Modigliani », in Jardin des Arts, n°159, février 1968

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]