Անտոն Պտուշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոն Պտուշկին
ուկրաիներեն՝ Антон Юрійович Птушкін
Դիմանկար
Ծնվել էմայիսի 22, 1984(1984-05-22) (38 տարեկան)
ԾննդավայրԼուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Ukraine.svg Ուկրաինա
Մայրենի լեզուուկրաիներեն և ռուսերեն
ԿրթությունEast Ukrainian Volodymyr Dahl National University?
Մասնագիտությունհեռուստահաղորդավար, վիդեո բլոգեր, դիջեյ և յություբեր
Պարգևներ և
մրցանակներ
Ուկրաինայի վաստակավոր լրագրող
Commons-logo.svg Anton Ptushkin Վիքիպահեստում

Անտոն Յուրիի Պտուշկին (ուկրաիներեն՝ Антон Юрійович Птушкін, մայիսի 22, 1984(1984-05-22), Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական ռադիո և հեռուստահաղորդավար, դիջեյ և վիդեոբլոգեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1984 թվականի մայիսի 22-ին Ուկրաինական ԽՍՀ-ի Վորոշիլովգրադ քաղաքում (հիմա՝ Լուգանսկ)։ Ավարտել է Վլադիմիր Դալի անվան արևելաուկրաինական ազգային համալասարանի «Հասարակագիտություն» բաժինը։ Ավարտելուց հետո աշխատել է որպես դիջեյ և գեղարվեստական տնօրեն գիշերային ակումբում։ Մի քանի տարի անց, փոխել է մասնագիտությունը և աշխատավայրը՝ դառնալով Իսրայելի Հրեական ընկերության մենեջերը, որտեղ աշխատել է 8 տարի[1][2]։

Դպրոցում Անտոնը լավ է սովորել և հետաքրքրվել է արվեստով։

2012 թվականին տեղափոխվել է Կիև, որտեղ սկսել է աշխատել ռադիոյում։ Նա «Lounge FM»[3][4] և «Ռադիո Ուրբաթ» ուկրաինական ռադիոկայանների հիմնադիրն ու նախկին տնօրենն է[5]։ Զբաղվել է քվեսթների կազմակերպմամբ։ 10 տարի աշխատել է որպես միջոցառումների հաղորդավար[2]։ Հաճախ հանդես է գալիս որպես դիջեյ[6]։

2017 թվականին դառնում է «Орёл и решка» հայտնի նախագծի հաղորդավար Անաստասիա Իվլեևայի հետ միասին[7][8]։ 2018 թվականի հուլիսին Պտուշկինը հայտարարել է նախագծից հեռանալու մասին։ Ոչ նա, ոչ TeenSpirit Studio-ն պատճառը չեն անվանել։ Նրան փոխարինել է Եվսեյ Կովալյովը։

Հեռացումից հետո շարունակել է տեսահոլովակներ նկարահանել ճամփորդությունների մասին իր YouTube ալիքի համար[9][10]։ Անտոնի խոսքերի համաձայն, նա ամեն ինչով ինքնուրույն է զբաղվում, առանց օպերատորների և սցենարիստների օգնության։ 2020 թվականի հունվարի դրությամբ, Անտոն Պտուշկինի Յութուբյան ալիքն ունի ավելի քան 2 միլիոն բաժանորդ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Pелигия" в блоге А. Ю.Птушкина» (ռուսերեն)։ ЖЖ 
  2. 2,0 2,1 «Как я попал в Орел и Решка» (ռուսերեն)։ Վերցված է 2019-08-13 
  3. «Радио Lounge FM» (ռուսերեն)։ relax.com.ua 
  4. «Lounge FM – музыка для позитива, сладкой лени и светского общения» (ռուսերեն)։ radiobells.com 
  5. «Super Radio стає «Радио Пятница»» (ուկրաիներեն)։ umediagroup.com.ua։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-02-ին։ Վերցված է 2020-01-08 
  6. «Anton Ptushkin» (անգլերեն)։ SoundCloud։ Վերցված է 2019-08-13 
  7. «Ведущий шоу "Орел и решка. Перезагрузка" Антон Птушкин: "Ивлеева - совершенно взбалмошная девушка"» (ռուսերեն)։ Комсомольская правда в Украине 
  8. «Как сложилась личная жизнь ведущих "Орла и Решки"» (ռուսերեն)։ 24СМИ 
  9. «В первом интервью после ухода из программы «Орел и решка» журналист и блогер Антон Птушкин рассказал Jewish.ru, над чем ведущие смеются после съемок, что вызывает негатив в США и Европе и почему YouTube лучше любых СМИ» (ռուսերեն)։ jewish.ru 
  10. «Антон Птушкин и его программа «Большой выпуск»» (ռուսերեն)։ ТакХочу 
  11. «Антон Птушкин» (ռուսերեն)։ YouTube։ Վերցված է 2020-01-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]