Անտոն Չեխովի հուշարձան (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Չեխովի հուշարձան (այլ կիրառումներ)
Անտոն Չեխովի հուշարձան
Անտոն Չեխովի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումհունվարի 28, 2010
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Անտոն Չեխովի հուշարձան (ռուս.՝ Памятник Антону Чехову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում, որը նվիրված է ռուս մեծանուն գրող Անտոն Պավլովիչ Չեխովին։ Բրոնզե հուշարձանը տեղադրվել է 2010 թվականին՝ գրողի ծննդյան 150-ամյակի առթիվ[1]։ Դոնի Ռոստովում հուշարձանը գտնվում է Չեխովի պողոտայի և Պուշկինի փողոցի հատման վայրում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Պավլովիչ Չեխովի հուշարձաններ տեղադրված են Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում, Տագանրոգում, Յուժնո-Սախալինսկում, Կրասնոյարսկում, Տոմսկում և որոշ փոքր բնակավայրերում[2]։ 2010 թվականի գարնանը ծնվել է Դոնի Ռոստովում Անտոն Չեխովի հուշարձանի ստեղծման գաղափարը։ Այն կյանքի կոչելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով և անցկացվել է մրցույթ[3], որի արդյունքներով ընտրվել է ռոստովցի քանդակագործ, Ռուսաստանի վաստակավոր նկարիչ Անատոլի Սկնարինի նախագիծը։ Հեղինակը գրողի պատկերը ստեղծել է հայտնաբերվված արխիվային լուսանկարներով[1]։

Հուշարձանի տեղադրման վայրը միանգամից չի որոշվել։ Դիտարկվել են մի քանի տարբերակներ՝ վաճառական Մաքսիմովի տան մոտի տարածքը Ստանիսլավսկու և Սեմաշկոյի փողոցների խաչմերուկում, Գրքի տան մոտ Բուդյոննու պողոտայում կամ Պուշկինի փողոցում՝ Հանրային գրադարանի մոտ։ Նաև առաջարկվել է գրողի հուշարձանը տեղադրել Պուշկինի և Չեխովի փողոցների հատման վայրում. հենց այս տարբերակն էլ, ի վերջո, ընտրել է հանձնաժողովը։ 

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հունվարի 28-ին[1]։

Հուշարձանի բարձրությունը 2,5 մետր է[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]