Մաքսիմովի տուն (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքսիմովի տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Հիմնադրված է1867
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Մաքսիմովի տուն (ռուս.՝ Дом Максимова, Քաղաքային վարչության շենք, ռուս.՝ Здание городской управы), շենք Դոնի Ռոստովում, որը կառուցվել է XIX դարի կեսերին[1] կլասիցիզմի ոճով[2]։ Սա քաղաքի՝ մինչև մեր օրերը պահպանված քարե առավել հին շինություններից մեկն է։ Տան առաջին տերը եղել է վաճառական Պ. Ռ. Մաքսիմովը[1]։ Մաքսիմովի տունն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսիմովի տունը XIX դարում

1867 թվականին Դոնի Ռոստովի Հին (Բազարնայա) հրապարակում կառուցվել է երկհարկանի քարե եկամտաբեր տուն[4]։ Այն պատկանել է հացահատկի առևտրական Պ. Ռ. Մաքսիմովին, որը հացահատկի ընդունման կետերի և ալրաղացների սեփականատեր էր։ Ըստ որոշ ենթադրությունների՝ շենքի նախագծի հեղինակը Տրոֆիմ Շարժինսկին է[1]։ 1868 թվականին Մաքսիմովի տանը բացվել է հասարակական վայրերի նոր տարածք, և այնտեղ են տեղափոխվել քաղաքային դուման, վաճառականների և քաղաքենիական վարչությունները[4]։ Քաղաքային դուման այս տանը գործել է մինչև 1899 թվականը, երբ նրա համար կառուցվել է նոր շենք Բոլշայա Սադովայա փողոցում[2]։

Բացի քաղաքային դումայից Մաքսիմովի տանը տարբեր ժամանակներում գործել են նաև այլ հաստատություններ՝ Մ. Լ. Լևկովայի օրիորդաց վարժարանը, վաճառական տանուտերի գրասենյակը, ֆաբրիկագործարանային ուսուցման դպրոցը, մարզական դպրոցը, նախագծային ինստիտուտներ։ Մաքսիմովի տանը կային նաև բազմաթիվ առևտրային կրպակներ[1]։

2000-ական թվականներին շենքը փոխել է մի քանի սեփականատեր, այնտեղ տեղակայված են եղել տարատեսակ խանութներ և գրասենյակներ։ Նույն ժամանակահատվածում սկսվեցին վեճերը Մաքսիմովի տան պահպանական կարգավիճակի վերաբերյալ։ 2006 թվականի ապրիլին Դոնի Ռոստովի Լենինյան շրջանային դատարանը Մաքսիմովի տունը զրկեց մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակից[5]։ Հետագայում դատախազությունը փորձել է բողոքարկել այդ որոշումը։ Մաքսիմովի տունը ենթարկվել է վերակառուցման և վերահատագծումների[6]։ 2006 թվականին շենքի պատին տեղադրվեց հուշատախտակ[7], սակայն 2011 թվականին, ճակատի վերանորոգման ընթացքում, իր հանեցին[6]։ Ավելի ուշ տեղադրվեց նոր հուշատախտակ։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը գտնվում է Ստանիսլավսկու փողոցի և Սեմաշկոյի նրբանցքի խաչմերուկում։ Գլխավոր ճակատը նայում է դեպի Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճարը[1]։ Շենքը կառուցված է ուշ կլասիցիզմի ավանդույթներով։ Առաջին և երկրորդ հարկերի պատուհանատեղերն ունեն կիսակամարաձև ավարտ։ Կամարաշարային գոտիով քիվն ավարտում է ճակատի դեկորը։ Գլխավոր ճակատի կենտրոնական մասն ընդգծված է մի շարք փոքր կամարաձև պատուհաններ ունեցող կիսահարկով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Есаулов Г. В., Черницына В. А. Архитектурная летопись Ростова-на-Дону. — 2-е изд.. — Ростов-на-Дону, 2002. — С. 39—40. — ISBN 5-8456-0489-3
  2. 2,0 2,1 Кукушин B. C. Русский классицизм // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
  3. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. 4,0 4,1 «Думские адреса и почти всё о доме Максимова». rostovbereg.ru. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «Беспамятство в законе». Новая газета на Дону. 2006 թ․ ապրիլի 16. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 Олег Петрушин (2011 թ․ ապրիլի 21). «Дом Максимова низложили». rostov-dom.info. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. Сергей Петрович (2007). «Дом Максимова — гордость Ростова или его пасынок?». Ростов Официальный. № 38 (669).