Անտոնիո Բադիլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Բադիլե
Ծնվել է1518[1][2][3][…]
ԾննդավայրՎերոնա, Վենետո, Իտալիա
Վախճանվել է1560[4][1][2][…]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտություննկարիչ
ՈճVeronese school? և Վերածնունդ
ՈւսուցիչGiovanni Francesco Caroto?
ԱշակերտներՊաոլո Վերոնեզե
ԶավակներElena Badile?
 Antonio Badile Վիքիպահեստում

Անտոնիո Բադիլե (իտալ.՝ Antonio Badile, 1518[1][2][3][…], Վերոնա, Վենետո, Իտալիա - 1560[4][1][2][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), 16-րդ դարի առաջին կեսի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է Վերոնայի նկարիչների տոհմից։ Նկարիչներ են եղել պապը (Ջովաննի Բադիլե) և հորեղբայրը (Ֆրանչեսկո Բադիլե)։

Տասներկու տարեկան հասակում, հոր մահից հետո, երիտասարդ նկարիչը իր հմտությունները ձեռք է բերել իր հորեղբոր՝ Ֆրանչեսկո Բադիլեի արհեստանոցում։ Աշխատել է կրոնական նկարչության բնագավառներում և որպես դիմանկարիչ։

1541 թվականին նկարիչն ամուսնացել է Սինյորա Լաուրա դել Ֆեռոյի հետ, ամուսնինները ունեցել են ութ երեխա։ Անտոնիո Բադիլեի դուստրը՝ Ելենան, դարձել է նկարիչ Պաոլո Վերոնեզեի կինը։

Որպես ճանաչված վարպետ՝ իրավունք ուներ ուսանողներ հավաքագրել իր սեփական արհեստանոցում։ Նրա աշակերտներից երկուսը հետագայում դարձել են հայտնի։ Ջովանի Բատիստա Զելոտին դարձել է հայտնի որմնանկարիչ իսկ Պաոլո Վերոնեզեն հայտնի է որպես դիմանկարիչ[5]։

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սան Նազարոյի զոհասեղան»
  • «Մադոննան և երեխան Մարիամ Մագդալենայի և Սուրբ Դիոնիսոսի հետ» Կաստելվեչիոյի թանգարան, Վերոնա
  • «Քրիստոսը երեխայի հետ»
  • «Քրիստոսը հարություն է տալիս մեռած Ղազարոսին»
  • «Մադոննան և երեխան Սբ. Պետրոս, Էնդրյու և Հովհաննես ավետարանիչ»
  • «Անհայտ տիկնոջ դիմանկարը», Պրադոյի ազգային թանգարան, Մադրիդ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 British Museum person-institution thesaurus
  3. 3,0 3,1 AGORHA (ֆր.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 https://rkd.nl/explore/artists/3461
  5. Скляренко В. М, Иовлева Т, Кустовская Ю, Скачко И 100 знаменитых художников. XIV—XVIII вв.. — Directmedia, 2014-01-15. — 510 с. — ISBN 9789660320888
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Բադիլե» հոդվածին։