Անտոնիո Ազարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնիո Ազարա
իտալ.՝ Antonio Azara
Antonio Azara.jpg
 
Քաղաքացիություն՝ Flag of Italy.svg Իտալիա
Կուսակցություն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ մագիստրատ, քաղաքական գործիչ և դատավոր
Ծննդյան օր հունվարի 18, 1883(1883-01-18)
Ծննդավայր Տեմպիո Պաուզանիա, Սասսարի, Սարդինիա, Իտալիա
Վախճանի օր փետրվարի 20, 1967(1967-02-20) (84 տարեկանում)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Antonio Azara

Անտոնիո Ազարա (իտալ.՝ Antonio Azara, հունվարի 18, 1883(1883-01-18), Տեմպիո Պաուզանիա, Սասսարի, Սարդինիա, Իտալիա - փետրվարի 20, 1967(1967-02-20), Հռոմ, Իտալիա), իտալացի իրավաբան և քաղաքական գործիչ, արդարադատության նախարար (1953-1954):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիոն ծնվել է 1883 թվականի հունվարի 18-ին Սարդինիայում։ 1906 թվականին ստանում է իրավաբանական բարձրագույն կրթություն, իսկ 1908 թվականին Սարդինիայում սկսում աշխատել Կուարտու Սանտ Էլենայի դատարանում: 1909 թվականին նա դարձավ Ջենովայի դատարաններից մեկի դատավոր՝ զբաղվելով քաղաքացիական և քրեական իրավունքի ոլորտով[1]: 1919 թվականին Անտոնիոն ստանում է արդարադատության նախարարությունում աշխատելու հրավեր:

1943 թվականին հրաժարվեց անդամակցել Իտալիական սոցիալական հանրապետության Գերագույն դատական մարմին և 1944 թվականի հունիսին վերադարձավ ակտիվ աշխատանքի՝ ամերիկական և բրիտանական զորքերի Հռոմ ներխուժումից հետո:

1948 թվականի ապրիլի 18-ին համամասնական կարգով ընտրվում է Իտալիայի խորհրդարանի պատգամավոր՝ Սարդինիայի ընտրատարածքից։ Դրանից հետո երեք անգամ վերաընտրվեց պատգամավորի պաշտոնում։

1952 թվականի նոյեմբերի 12-ին դարձավ գերագույն վճռաբեկության դատարանի դատավոր[2]:

1953 թվականի օգոստոսի 17-ից մինչև 1954 թվականի հունվարի 18-ը Ազարան Ջուզեպե Պեանոյի կառավարությունում ընտրվում է արդարադատության նախարար:

Ընտրված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Il patrimonio familiare nel progetto di codice civile e i beni di famiglia nella legislazione straniera, Roma 1930;
  • Il giudice tutelare (in Studî in onore di Mariano D’Amelio), Roma 1933;
  • Diritto delle persone e diritto di famiglia, Roma 1935;
  • L’elaborazione del diritto agrario nei varî paesi, Firenze 1935.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AZARA, Antonio»։ Enciclopedia Italiana - II Appendice (իտալերեն)։ Treccani։ 1948։ Վերցված է 2017-02-04 
  2. Francesco Tritto (1988)։ «AZARA, Antonio»։ Dizionario Biografico degli Italiani - Volume 34 (իտալերեն)։ Treccani։ Վերցված է 2017-02-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «AZARA, Antonio»։ Enciclopedie on line (իտալերեն)։ Treccani։ Վերցված է 2017-02-04 
  • «Antonio Azara»։ Incarichi di governo (իտալերեն)։ Camera dei Deputati (Portale storico)։ Վերցված է 2017-02-04 
  • «Antonio Azara»։ I Legislatura 1948-1953 (իտալերեն)։ Senato della Repubblica։ Վերցված է 2017-02-04 
  • «Antonio Azara»։ II Legislatura 1953-1958 (իտալերեն)։ Senato della Repubblica։ Վերցված է 2017-02-04 
  • «Antonio Azara»։ III Legislatura 1958-1963 (իտալերեն)։ Senato della Repubblica։ Վերցված է 2017-02-04 
  • «Antonio Azara»։ IV Legislatura 1963-1968 (իտալերեն)։ Senato della Repubblica։ Վերցված է 2017-02-04