Տեմպիո Պաուզանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Տեմպիո Պաուզանիա
Tempio Pausania
Զինանշան
Tempio-Stemma.svg

Tempio Pausania.JPG
Կոորդինատներ: 40°54′0″ հս․ լ. 9°6′0″ ավ. ե. / 40.90000° հս․. լ. 9.10000° ավ. ե. / 40.90000; 9.10000
Երկիր Իտալիա Իտալիա
Մարզ Սարդինիա
Գավառ Օլբիա-Տեմպիո
Մակերես 213,69 կմ²
ԲԾՄ 566 մ
Կլիմայի տեսակ միջերկրածովային
Խոսվող լեզուներ իտալերեն
Բնակչություն 13973 մարդ (2013)
Խտություն 65,38 մարդ/կմ²
Տեղաբնականուն tempiesi
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ (+39) 079
Փոստային ինդեքս 07029
Փոստային ինդեքսներ 07029
ISTAT 0104025
Պաշտոնական կայք comune.tempiopausania.ot.it
##Տեմպիո Պաուզանիա (Իտալիա)
Red pog.png
##Տեմպիո Պաուզանիա (Սարդինիա)
Red pog.png

Տեմպիո Պաուզանիա (իտալ.՝ Tempio Pausania), կոմունա Իտալիայում, գտնվում է Սարդինիայի մարզի Օլբիա-Տեմպիո գավառում։ «Պաուզանիա» բառը քաղաքի անվանումին ավելացվել է 19-րդ դարի կեսին և 20-րդ դարի սկզբին, որպեսզի հավերժացնեն այն բնակավայրի անունը, որն այստեղ է եղել 4-րդից 6-րդ դարերում։ Բնակավայրի հովանավոր սուրբն է համարվում Պողոս Եգիպտացին։ Ամեն տարի նրա տոնը նշվում է օգոստոսի 30-ին:

Տարածք և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեմպիո Պաուզանիան տարածված է գրանիտե բլրապատ սարահարթում, որը պատված է խցանակաղնիներով: Հարավ-արևելքում տարածքը բարձրանում է՝ հասնելով Լիմբարա լեռնային շրջանին (1359 մ)։ Տեմպիոյի կլիման մերձարևադարձային միջերկրածովային է. մեղմ անձրային ձմեռներով և չոր, տաք ամառներով։ Ամռանը օդի ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը։ Լեռներից սկիզբ առնող առվակները հյուսիս-արևելքում մասնակիորեն թափվում են Լիշա գետի մեջ, իսկ հարավ-արևմուտքում՝ Կոգինաս գետի։ Ցածրադիր վայրերում ձյուն հազվադեպ է գալիս, իսկ բարձրադիր գոտում այն սովորական երևույթ է։ Տարածքը 4-րդ աստիճանի ակտիվ սեյսմիկ գոտում է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրագ Մայորի

Հնագիտական գտածոները փաստում են, որ մարդիկ այստեղ բնակվել են նախապատմական ժամանակաշրջանից։ Տեմպիոյի շրջակայքում գտնվում են շուրջ մեկ տասնյակ մեգալիթյան աշտարակներ՝ նուրագներ, որոնք իրենցից ներկայացնում են չոր շարվածք։ Դրանք կառուցվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերից մինչև հռոմեացիների կողմից Սարդինիայի գրավումը՝ մ.թ.ա. 238 թվականը։ Սովորաբար նրանք օգտագործել են ռազմավարական կարևորագույն վայրերը՝ բլրի գագաթային շրջանը։ Նուրագների նշանակությունը ցայժմ էլ անհայտ է. նրանք կարող էին ծառայել որպես ամրություն, տաճարներ, կացարաններ։ Քաղաքին ամենամոտ նուրագներն են Նյեդին, Մայորին, Մոնտեսին, իսկ Տեմպիոն հենց քաղաքում է[1]:

Ժամանակակից Տեմպիոյի հինհռոմեական շրջանում բնակեցված լինելը փաստում են այստեղ հայտնաբերված ճանապարհային տեղամասերը՝ վերստասյուներով, մետաղադրամները, գերեզմանաքարերը՝ լատինատառ գրությամբ։

Նոր դարաշրջանի առաջին դարում Սարդինիա է գալիս և տարածում է գտնում քրիստոնեությունը: 2-րդ դարի վերջում Գալլուրիում՝ Սարդինիայի հյուսիսային շրջանում, հայտնվում է առաջին եպիսկոպոսը՝ սուրբ Սիպլիցի Օլբիացին։ 5-րդ դարի վերջին, կապված Արևմտյան Հռոմեական կայսրության անկման հետ, տարածաշրջանը կորցնում է կապը Հռոմի հետ, իսկ ծովահենների կողմից ավերված Օլբիի տեղում 6-րդ դարում առաջանում է Պաուզանիա բնակավայրը, որը համարվում է քրիստոնեության թեմի կենտրոնը։ Հռոմի պապ Գրիգորիս I-ի նամակներում 594 թվականին հիշատակվում է վերոհիշյալ Պաուզանիան, իսկ 599 թվականին եպիսկոպոս Վիտտորեն[2]: Հենց նրանից էլ սկսել են հաշվարկել իրենց պատմությունը Տեմպիոյի բնակիչները՝ ավելացնելով քաղաքին նաև «Պաուզանիա» անունը։

Յուդիկատների շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինո դի Գալլուրայի տունը

Տեմպիոն՝ որպես բնակավայր, հիշատակվել է նաև 1173 թվականին Բեռնարդոյի գործնական թղթաբանության մեջ եպիսկոպոս Օլբիի կողմից։ Այդ տարածքը մտել է անկախ հողատիրական պետության՝ յուդիկատի մեջ, որի ղեկավարն էր Գալլուրան։ Իսկ վերջինս Պիզայի ենթակայության ներքո էր[3]: 13-րդ դարում Տեմպիոյում կառուցվել են Սանտա Կրոչե, Սան Պյետրո և Նոստրա Սինյորա դել Ռոսարիո եկեղեցիները, որոնց շուրջն էլ տարածվել է բնակավայրը։

Մինչև մեր օրերը Գալլուրիի հրապարակում պահպանվել է միջնադարյան մի կառույց, որն ըստ ավանդության համարվում է Նինո դի Գալլուրայի (1265-1296) տունը։ Սա հենց այն նույն Նինոն է, որի հետ հանդիպում է Դանթե Ալիգիերին «Աստվածային կատակերգություն» գրքի ութերորդ երգում։

Արագոնա-իսպանական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1323 թվականին Արագոնի գահի ժառանգորդ Ալֆոնսո IV-ը զորքի հետ ափ իջավ Սարդինիա և սկսեց մարտական գործողություններ պիզացիների նկատմամբ։ Արագ գրավելով տարածքներ՝ արագոնցիները դրանք՝ որպես ֆեոդալական տիրույթ, սկսեցին բաշխել պայքարի մասնակցածներին։ Տեմպիոն տրամադրվեց Վիլհելմ Պուջալտին, որը բնակչության շրջանում դժգոհություններ առաջացրեց։ Դրան հետևեց անկման երկարատև ժամանակաշրջան. Արագոնի արքայական տունը, Ջենովայի Հանրապետությունը, Պիզայի Հանրապետությունը և հարևան յուդիկատ Արբորեան սկսեցին մարտնչել միմյանց դեմ, գյուղացիները ընդվզեցին ֆեոդալների դեմ վասն ազատության, սակավ բերքը, ժանտախտը և մալարիան, ինչպես նաև ծովահենների ասպատակությունները դատարկեցին բնակավայրերը։ Ողջ մնացած բնակիչները տեղափոխվեցին Տեմպիո և համեմատաբար այլ խոշոր բնակավայրեր։ Եթե 1324 թվից մինչև 1485 թիվը ամբողջ Գալուրում բնակչության թիվը 1337 ընտանիքից հասավ մինչև 573, ապա Տեմպիոյում այն աճեց՝ հասնելով 30-ից 229-ի[3]:

Նոստրա Սինյորա դել Ռոսարիո եկեղեցին

1420 թվականին՝ արբորեյների պարտությունից հետո Արագոնի իշխանությունն ամրապնդվեց վերջնականապես։ Տեմպիոն անցնում է սարդինա-իսպանական ծագմամբ հզոր Կառոզներին։ 15-րդ դարի երկրոդ կեսից բնակավայրը զարգացավ որպես տարածաշրջանի կենտրոն՝ մասնագիտանալով անասնապահության մեջ։ Բնակչությունն սկսեց աճել. ներգաղթեցին հարևան Կորսիկայից: 1479 թվականին արագոնյան և կաստիլական գահերի միաձուլման արդյունքում ձևավորվեց Իսպանիայի թագավորությունը, և Սարդինիան ինքնըստինքյան մտավ նրա կազմի մեջ։ Պետական լեզուն դարձավ իսպաներենը: 1630 թվականին Տեմպիոն, քանիցս փոխելով տերերին, մտավ Օրանի մարկիզության կազմի մեջ։ Այստեղ հիմնվում է ֆեոդալական դատական առաջին ատյանը։ Ժամանակի ընթացքում այստեղ է գալիս եպիսկոպոսը, որի պաշտոնական նստավայրը Քաստելսարդոն է։ Շրջակա բնակավայրերն աստիճանաբար սկսվում են բնակեցվել։ Բնակավայրի կենտրոնը գորշ գրանիտից կառուցված եռահարկ շինություններով է սկսում կառուցապատվել, այնպիսին, ինչպիսին Կորսիկայի հարավում։ Նրանցում ապրել են սկսում ազնվական ընտանիքները, որոնք եկել էին մշտական բնակության։

1665 թվականին մանկավարժության մեջ մասնագիտացված վանականները Տեմպիոյում հիմնադրում են գիմնազիա։ Տղաներին այս դպրոցում ուսուցանում էին լատիներեն, փիլիսոփայություն, երաժշտություն և կրոնագիտություն՝ պատրաստելով համալսարան ընդունվելու։ 1698 թվականին արդեն Տեմպիոյում հաշվվում էր շուրջ 3867 բնակիչ։ Կամաց-կամաց բնակավայրը ձեռք էր բերում քաղաքին բնորոշ գծեր և դառնում է խոշորագույնը հյուսային Սարդինիայում։ 17-րդ դարի կեսերից սկսած տեղի գիտական ներուժը իսպանական պառլամենտում գումարում է նիստեր՝ Տեմպիոյին քաղաքի կարգավիճակ շնորհելու նպատակով։ Բայց այդպես էլ չի ստացվում, քանզի դրա համար բավական գումար չի հավաքագրվում։

Ավստրո-սավոյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1701-1714 թվականների իսպանական գահի դեմ պայքարի արդյունքում Սարդինիան անցնում է Ավստրիական միապետության տիրեպետության ներքո։ Տեմպիոյի ազնվականները, որոնք թշնամական վերաբերմունք ունեին իսպանական արիստոկրատիայի դեմ, Ֆրանչեսկո Պեսիի և Ջիովանի Վալենտինոյի ղեկավարությամբ աջակցեցին Ավստրիային և թույլ չտվեցին Իսպանյիային խորանալ կղզու խորքերը։ Դրա համար Կառլ VI (Սրբազան Հռոմեական կայսրության արքան) Ֆ. Պեսին տվեց Վիլլամարինայի մարքիզի տիտղոս, իսկ Դ. Վալենտինոյին դարձրեց Սան Մարտինոյի կոմս։ Տեմպիոն ազատվեց հարկերից։ Քաղաքի դրությունը դրանից բարելավվեց, նրա դերն ու նշանակությունը աճեց նույնիսկ այն բանից հետո, երբ 1720 թվին Սարդինիան Լոնդոնյան համաձայնագրով անցավ Սավոյական տան տիրապետության տակ[4]: Քաղաքի փառքը աճեց և մեծացավ. բացվեցին շատ դպրոցներ, հոգևոր կենտրոններ, հարուստ գրադարաններ։ Այստեղ է ծնվել և ապրել դոն Գավինո Պեսը (1724-1795)՝ առաջին գալուրյան պոետը, որը ստեղծել է կորսիկյան բարբառով գրականությունը ու ստեղծագործել է քնարական բանաստեղծություններ և երգեր։

Իտալիայի հրապարակը

19-րդ դարի սկզբին Տեմպիոյի և հարևան գյուղերի բնակչությունը կազմում էր 5800 և համարվում է վեցերորդը Սարդինիայի քաղաքների մեջ։ Հարակից հողերը աստիճանաբար մասնավորեցնում են։ 1836 թվականին, վերջապես Կարլ Ալբերտ արքան Տեմպիոյին տալիս է երկար սպասված քաղաքի տիտղոսը, իսկ երկու տարի անց ազատագրվում է ֆեոդալական կախվածությունից։ Քաղաքը ձեռք է բերում նոր վարչական գործառույթներ՝ 1831 թվականին դառնում է համանուն նահանգի կենտրոնը, 1839 թվականից եպիսկոպոսանիստ։ Տեմպիոն ընդլայնվում է գորշ գրանիտից կառուցված բնորոշ շենքներով․ ձևավորվում են քաղաքային փակ շուկան, մաքսատունը, բանտն ու դատարանը։ Կազմվում է քաղաքաշինության պլանը, որի համաձայն քաղաքի փողոցները գրանիտապատվում են և կանաչապատվում։ Կառուցվում է Օլբիից դեպի Սասարիա նոր ճանապարհը։ 19-րդ դարի երկրորդ կեսին ազնվական դասը դանդաղորեն անկում է ապրում, արդյունքում առաջին պլան է գալիս քաղաքային բուրժուազիան, որը զբաղվում էր առևտրով, արտադրությամբ, սպասարկման ոլորտով, ինչպես նաև գյուղատնտեսությամբ։

Իտալական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային վարչության շենքը

1861 թվականին Իտալիայի Հանրապետութունը համախմբվում է Սարդինիայի թագավորության շուրջ՝ ստեղծելով միացյալ երկիր՝ Իտալիայի Թագավորությունը(1861-1946)։ Այդ ժամանակ Տեմպիոն իր 4791 բնակչությամբ Սարդինիայում 4-րդն էր, իսկ տարածքի մեծությամբ 1-ինը։ 1870 թվականին կոմունայի ֆինանսավորմամբ վերակառուցվեց Օլբիի նավահանգիստը և մշտական ջրային ուղի հաստատվեց Չիվիտավեկյեի հետ։ Գյուղատնտեսությունը խիստ տուժում է հողերի մասնատվածությունից, տեխնիկական հետամնացությունից և հարկերից, իսկ արդյունաբերությունը փաստացի բացակայում է։ 19-րդ դարում սաղմնավորվում են առաջին գործարանները, որտեղ արտադրվում են խցան և գրանիտ։ Պաշտոնական փաստաթղթերում հայտնվում է քաղաքի արդեն երկու բառից կազմված անվանումը՝ Տեմպիո Պաուզինիա։ Կառուցվում է քաղաքային վարչության շենքը։ 1888 թվին նեղուղի երկաթուղին Տեմպիոն կապում է Կալյարի-Գոլֆո Առանչի գծին։ 1895 թվին նախկին ֆրանսիական մենաստանի տեղումը բացվում է զինվորական հոսպիտալ։ 1911 թվին բացվում է նաև առաջին քաղաքացիական հիվանդանոցը։ Քաղաքների մեջ հաստատվում է հեռախոսային կապ։

Ժամանակակից կառույց Սբ․ Ֆրանցիսկ փողոցում

Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում Տեմպիոյում ձևավորում են մի շարք զինվորական միավորումներ։ Դրանց նպատակով կառուցվում են հատուկ ռազմական թաղամասներ։ Բացվում են քաղաքային թատրոնն ու երկաթուղային կայարանը։ Արդյունաբերությունն անկում է ապրում, որը և հանգեցնում է տնտեսական ճգնաժամի։ Այդ ընթացքում քաղաքական կյանքը պայքարում էր ֆաշիզմի դեմ։ Ռազմական ակտիվ գործողություններ Երկրորդ համխարհային պատերազմի ժամանակ Տեմպիոյում չեն եղել։ 1943 թվի սեպտեմբերի 10-ին Իտալիան զինադադար է կնքում Հակահիտլերյան կոալիցիայի հետ։

Պատերազմի ավարտից հետո Տեմպիոյի տարածքը փոքրանում է մի քանի անգամ։ Դրա պատճառը այն էր, որ նրա կազմի մեջ մտնող գյուղական բնակավայրերը ձեռք են բերում առանձին ինքնուրույնություն։ Սարդինիայի հյուսիսարևելյան մասում գլխավոր քաղաքը դառնում է Օլբիան։ Սակայն տարածաշրջանի տնտեսական կենտրոնը համարվում է Տեմպիո Պաուզանիան։ Ընդլայնվում է ավտոմոբիլային և հասարակական տրանսպորտային ուղիները։ Քաղաքի բնակչությունը դանդաղորեն, սակայն կայուն կերպով աճում է ի հաշիվ հարակից գյուղական բնակավայրերից բնակիչների ներհոսքի։ Այսօր այն հասնում է գրեթե 14 հազարի։ Տեմպիոն պահպանում է վարչական և կրթական գործառույթներով գավառի կենտրոնը լինելու դերը։ Օդանավակայանի մոտիկությունը և հանգստյան վայրերի առկայությունը հիմք են ծառայում զբոսաշրջության զարգացմանը։

Վարչակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվից Տեմպիոն Օլբիայի հետ միասին համարվում են գավառի երկու վարչական կենտրոնները։ Այստեղ տեղաբաշխված են օրինապահ մարմինների, հարկային տեսչության քաղաքացիական և քրեական դատարանների, Հռոմի կաթոլիկ եկեղեցու թեմը։ 2010 թվականի մայիսի 31-ին քաղաքապետ է ընտրվել Ռոմեո Ֆրեդյանին՝ ձախակողմյան կոալիցիայից։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակը[5]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խցանակաղնու տնկատափ քաղաքի արվարձանում

Տնտեսությունն հիմնականում մասնագիտացել է խցանակաղնու մշակմամբ և դրանից էլ խցանի արտադրությամբ, ինչպես նաև գրանիտի արդյունահանումն ու մշակումը։ Կան սննդի, թեթև և փայտամշակման փոքրիկ ձենարկություններ, արտադրում են նաև ապակի և կերամիկա։ Արդյունաբերական գոտին ձգված է քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա Strada Statale 127 Italia.svg ճանապարհից դեպի Կալանջանուս։ Հայտնի գինեգործական ընկերությունը՝ «Կանտինա դի Գալլուրա» թողարկում է այնպիսի հայտնի տեսակներ, ինչպիսիք են «Վեռմենտինո դի Գալլուրա» և փրփրուն «Մուսկատ Տեմպիո»: Հանքային ջրերի հիման վրա աշծշխատում են ջրաբուժարանը և հանքային ջրերի շշալցման գործարանները։ Կան բազմապրոֆիլ հիվանդանոց, բանկի մասնաճյուղ, մի քանի դպրոցներ ու միջին մասնագիտական հաստատություններ, գրադարան, ֆուտբոլային ստադիոն 4000 տեղանոց, լողավազան։ Կա նաև «Խցանի արտադրության փորձարարական կենտրոն» գիտահետոզոտական կայանը, որի հետ նաև տեխնիկական գրադարան և սարքավորումների թանգարան։ Բարձրագույն իրավաբանական և դեղագործական կրթություն ստանալու համար կա Սասսարիի համալսարանի մասնաճյուղը[6]: Իսկ տեղական Եվրոմիջերկրածովային ինստիտուտը[7] տալիս է բարձրագույն կրթություն կրոնագիտության ոլորտում։ Քաղաքն հանդիսանում է առևտրի կենտրոն հարակից գյուղերի համար։ Ընդարձակվում է զբոսաշրջությունը․ կան տեղեկատվական կենտրոն, մի քանի հյուրանոցներ և գյուղական տներ։ Քաղաքի շրջակայքում մշակում են ձիթապտուղ, մրգեր և բանջարեղեն, բուծում են կով, ոչխար, այծ։

Ենթակառուցվածք և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեմպիո Պաուզինիայի միջով է անցնում ֆեդերալ ավտոճանապարհը՝ ss127 Strada Statale 127 Italia.svg Սասսարի-Օլբիան, որի ոլորապտույտ մասն անցնում է Պլոագեից մինչև Բորտիջադաս։ Տեմպիոյից դեպի Պալաու է գնում ss133 Strada Statale 133 Italia.svg ֆեդերալ մայրուղին, իսկ Տեմպիոյից դեպի Օսկիրի՝ ss392 Strada Statale 392 Italia.svg: Երթուղային ավտոբուսները, որոնք պատկանում են ARST ընկերությանը[8] կապում են Տեմպիոն Օլբիայի, Սասսարիի, Սանտա Թերեզա Գալլուրայի, Տրինիդատ դ'Ագուլտու է Վինյոլայի հետ։ Ամռանը այդ ընկերությունը գործարկում է նաև զբոսաշրջային «Փոքրիկ կանաչ գնացք»[9] նեղուղի երթուղին Սասսարիից դեպի Տեմպիո։ Երկաթուղային տրանսպորտը ժամանակի ընթացքում դուրս է մղվում բնակավայրից՝ չդիմանալով ավտոմոբիլային տրանսպորտի մրցակցությանը․ դրա արդյունքում ենթակառուցվածքը մնացել է 20-րդ դարի 40-50-ական թվականներից գործող և անփոփոխ է ցայսօր։

Օլբիա Տեմպիոյի վարչական շենքը «Սասսարի» հրապարակում

Մոտակա օդանավակայանն է «Կոստա Սմերալդան»[10]: Իսկ ուղևորների համար նախատեսնված նավահանգիստը Օլբիան է, որը Տեմպիոյից հեռու է 50 կմ։ Մինչև «Ֆերտիլիա»[11] օդանավակայան հեռավորությունը 100 կմ է։

Ազգային փոքրամասնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Տեմպիո Պաուզինիայում ապրել են 442 այլազգի քաղաքացիներ, որը կազմում է ամբողջ բնակչության 3%: Որից՝

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իտալացի հայտնի տենոր Բեռնարդո Դե Մուռոյի (1881-1955) թանգարանը պիառիստների մենաստանում[13];
  • Սան Պյետրոյի եկեղեցում թեմական թանգարան[14];
  • Երկաթուղային թանգարան[15];
  • Խցանի արտադրության սարքերի փորձարարական թանգարան[16];.

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմակահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ պասը սկսվելուց մեկ շաբաթ առաջ Տեմպիո Պաուզինիայում անցկացվում է դիմակահանդես[17]: Սարդինիայի ամենամասշտաբային և հայտնի դիմակահանդեսն է, որը վերածնվել է 1956 թվականին, չնայած որ ավանդույթները գնում են դեպի դարերի խորքը։ Այն սկասվում է յուղոտ հինգշաբթի օրը, երբ տոնական կերպով քաղաք են բերում հսկայական մի տիկնիկ՝ դիմակահանդեսի արքան՝ Ջորջոն, որը փառաբանվում է ամբողջ արարողության ընթացքում։ Քաղաքի փողոցներով անցնում են պարողներ, երգողներ, զանազան խմբեր ինչպես տեղական, այնպես էլ հրավիրված տարբեր երկրներից։ Կիրակի օրը նշվում է Ջորջոյի հարսանիքը հասարակ, պարզ մի աղջկա՝ Մաննենայի հետ, որը շատ համեստ է հագնված։ Ավանդության համաձայն Մանենան արքային նվիրում է որդի, որը դառնում է հաջորդ դիմակահանդեսի արքան[18]: Երկուշաբթի օրը մանկական զգեստների ցուցադրության երթն է։ Վերջին օրը, որը կոչվում է յուղոտ երեքշաբթի, պարգևատրում են դիմակահանդեսի հաղթողներին։ Իսկ երեկոյան դատում են Ջորջոյին՝ մեղադրելով կնոջը դավաճանելու մեջ ու այրում կրակների մեջ։ Դիմակահանդեսն ավարտվում է հրապարակում պարելով[19]:

Ֆոլկլյորի միջազգային փառատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեմպիո Պաուզինիայի ազգային հանդերձանքը

Հուլիսի երկրորդ կեսին անցկացվում է այս փառատոնը, որը հիմնադրվել է Իզե Բյոնդային կողմից, որտեղ մասնակցում են և՛ տեղացի, և՛ արտասահմանցի հյուրերը[20]:

Ֆաբրիցիո Դե Անդրեի օրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս օրերը նվիրված են պոետ հեղինակ-կատարող Ֆաբրիցիո Դե Անդրեին, որը կյանքի մի մասն անցկացրել է Տեմպիոյի շրջակայքում։ Ծրագրում, որը անցկացվում է հուլիսին, անցկացվում են երաժշտական երեկոներ, ելույթներ, գրական մրցույթներ և կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություն։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նուրագ Մայորի-պատկանում է խառը տիպին, ունի ձվաձև կառուցվածք։ Որպես շինանյութ օգտագործված են մեծ գրանիտե քարեր, որոնք մուտքի մոտ տաշված են։ Կենտրոնական միջանցքը անցնում է շինության ամբողջ երկայնքով և դուրս գալիս դեպի կիսաշրջանաձև բակը։ Նուրագը գտնվում է քաղաքից 2 կմ հեռավորության վրա Strada Statale 133 Italia.svg[21].
Վիա Ռոման Սանտա և Կռոչե եկեղեցին
  • Քաղաքի ամբողջ պատմական կենտրոնը, որը պահպանել է XVIII դարի սկզբի և XIX դարի քաղաքի տեսքը, որը բաղկացած է 2-3 հարկանի շինություններով՝ կառուցված գորշ գրանիտից։ Այդպիսի տիպիկ փողոցներից են վիա Ռոման, կորսո Մատեոտին, վիա Մանուն։
  • «Նինո դի Գալլուրայի տունը» (XIII դար)-միջնադարյան շինություն կամարակապ դռնով և երկու տարբեր չափերի կամարաձև պատուհաններով։ Այս տունը կառուցվել է ավելի ուշ շրջանում և պատկանել է Նինո Վիսկոնտի Գալլուրային(1265-1296)՝ Գալլուրայի վերջին ղեկավարը, որի մասին հիշատակել է Դանթե Ալիգիերին իր «Աստվածային կատակերգություն» ստեղծագործության մեջ։
  • Սանտա Կռոչե եկեղեցի, XIII-XIX դար[22]
    Սան Պյետրո եկեղեցու հարավային ճակատը
  • Նոստրա Սինյորա դել Ռոսարիո տաճար, XIV-XVIII դար[23][24]: Ճակատը կառուցված է գոթական ոճով, կամարակապ է։ Ներսում միանավ է, կամարաներով, կա փայտյա խորան՝ XVIII դարի։
  • Սան Պյետրոյի տաճարը, XV-XIX դարեր[25],[26]:
    Սան Պետրոյի տաճարի ինտերիերը
  • Սան Ֆրանչեսկո տաճար[27] - կառուցվել է 1543-1548 թվականներին։ Պատերը ուշգոթական ոճով են, տանիքը երկթեք է, ճակատը զարդարված է մեկ կամարակապ պատուհանով։ Այստեղ է թաղված դոն Գավինո Պեսը(1724-1795)։
    Պիառիստների տաճարը
  • Պալացցո Պես դե Վիլլամառինան Գալլուրայի հրապարակում[28]-հնագույն քաղաքային շինություն է, որը պատկանել է Պես ազնվական ընտանիքին, որոնք 1711 թվականին ստացան մարքիզի տիտղոս։ Այսօր այստեղ գործում է թեմական թանգարանը։
  • Պալացցո Պես դի Վիլլամառինան «Սասարի» հրապարակում[29]- XVII դարի ևս մեկ տուն, որը պատկանել է Պես դի Վիլլամառինա տոհմին։ Ներկայումս այստեղ Օլբիա-Տեմպիոյի վարչական շենքն է։
  • Սանտ Անտոնիո եկեղեցի[30]:
  • Պիառիստների մենաստան[31]
  • Պուրգատորիայի եկեղեցին[32] -եկեղեցին կառուցվել է 1679 թվականին, գլխավոր խորանի նկարը պատկերել է հռոմեացի նկարիչ Ջ․ Գեցցին(1634-1721)։
  • «Լա Ռոտոնդա» բանտ
  • Մունիցիպալիտետի շենքը(1882)
  • Սանգվինետտի պալացո[33]
  • «Կարմին» թատրոն (1928-1929)-կառույց, որը ստեղծվել է մոդեռն ոճով։
    Ընկած զինվորների հուշարձանը Հիշողության այգում
  • Երկաթուղային կայարանը[34]
  • Սան Ջուզեպպե եկեղեցին[35]
  • Առաջին աշխարհամարտում ընկածների հիշատակին նվիրված հուշարձան
  • Ռինաջու հանքային ջրի աղբյուր ջրաբուժարանով

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նուրագին Սիցիլիայի քարտեզին» (անգլ., իտալ., հոլանդ.)։ Վերցված է 2014-04-10 
  2. Պյետրո Մարտինի Սարդինիայի կրոնական պատմությունը: = Storia ecclesiastica di Sardegna (իտալ.). — Կալյարի: Թագավորական տպագրություն, 1841.
  3. 3,0 3,1 Սարդինիայի կոմունաների պատմաաշխարհագրական բառարան, 2009, էջ 1998
  4. Սարդինիայի մեծ հանրագիտարան, 2007, էջ 347
  5. «ISTAT - Վիճակագրության ազգային ինստիտուտ» (իտալ.,անգլ.)։ Վերցված է 2014-04-10 
  6. «Սասսարի քաղաքի պաշտոնական կայք» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  7. «Եվրոմիջերկրածովային ինստիտուտի պաշտոնական կայք» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  8. «ARST ընկերության կայք» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  9. «"Փոքրիկ կանաչ գնացք" պաշտոնական կայք» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  10. «Օդանավակայանի պաշտոնական կայք» (անգլ.,իտալ.,գերմ.)։ Վերցված է 2014-04-10 
  11. «Ալգերո օդանավակայանի պաշտոնական կայք» (անգլ.,իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  12. «Վիճակագրության ազգային ինստիտուտ» (իտալ.,անգլ.)։ Վերցված է 2014-04-10 
  13. «Բեռնարդո Դե Մուռոյի թանգարանը քաղաքի պաշտոնական կայքում» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  14. «Սան Պյետրոյի եկեղեցում թեմական թանգարանը քաղաքի պաշտոնական կայքում» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  15. «Երկաթուղային թանգարան» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  16. «Խցանի արտադրության սարքերի փորձարարական թանգարանը քաղաքի պաշտոնական կայքում» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  17. «քաղաքի դիմակահանդեսի պաշտոնական կայք» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  18. «Տեմպիոյի դիմակահանդեսը» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  19. «Տեմպիոյի դիմակահանդեսին նվիրված ևս մեկ կայք» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  20. «Ազգային ավանդույթների կայքը» (իտալ., անգլ.)։ Վերցված է 2014-04-10 
  21. «Նուրագ Մայորին Տեմպիոյի պաշտոնական կայքում» (итал.)։ Վերցված է 2014-04-10 
  22. «Սանտա Կռոչե եկեղեցին Տեմպիոյի պաշտոնական կայքում» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  23. «Նոստրա Սինյորա դել Ռասարիոն Տեմպիոյի պաշտոնական կայքում» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  24. «Նոստրա Սինյորա դել Ռասարիոն Գալլուրայի կայքի արխիվում» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  25. «Սան Պյետրոյի տաճարը Տեմպիոյի պաշտոնական կայքում» (итал.)։ Վերցված է 2014-04-10 
  26. «Սան Պյետրոյի տաճարը և Սանտա Կռոչե եկեղեցին» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  27. «Սան Ֆրանչեսկո տաճարը «Իմ Սարդինիան» կայքում» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  28. «Պալացցո Պես դե Վիլլամառինան թեմական թանգարանում» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  29. «Պալացցո Պես դի Վիլլամառինան «Սասարի» հրապարակում» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  30. «Սանտ Անտոնիո եկեղեցին Գալլուրայի կայքի արխիվում:» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  31. «Պիառիստների մենաստանի նախկին շենքը» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  32. «Պուրգատորիայի եկեղեցին Գալլուրայի կայքի արխիվում» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  33. «Սանգվինետտի պալացցո» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  34. «Երկաթուղային կայարանը «Սարդինիայի մաշակույթը» կայքում» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10 
  35. «Սան Ջուզեպպե եկեղեցին Տեմպիոյի պաշտոնական կայքում» (իտալ.)։ Վերցված է 2014-04-10