Jump to content

Անտոնիու Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիու Սիլվա
պորտ.՝ António Silva
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 30, 2003(2003-10-30)[1] (20 տարեկան)
Ծննդավայր Վիզեու
Հասակ 187 սանտիմետր
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
2010—2012 Պորտուգալիա Պենալվա դու Կաշտելու
2012—2015 Պորտուգալիա Ռեպենսենշեշ
2015—2016 Պորտուգալիա Վիզեու Յունայթեդ
2016—2022 Պորտուգալիա Բենֆիկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2022— Պորտուգալիա Բենֆիկա 60 (5)
2022  Պորտուգալիա Բենֆիկա B 4 (0)
Ազգային հավաքական
2019 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 16) 8 (0)
2019—2020 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 17) 8 (1)
2021 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 18) 2 (0)
2021—2022 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 19) 9 (1)
2022 Պորտուգալիա Պորտուգալիա (մինչև 21) 1 (0)
2022— Պորտուգալիա Պորտուգալիա 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 12.5.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 26.3.2024

Անտոնիո Ժուան Պերեյրա դի Ալբուկերկե Տավարիշ դա Սիլվա (պորտ.՝ António João Pereira de Albuquerque Tavares da Silva, հոկտեմբերի 30, 2003(2003-10-30)[1], Վիզեու), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Բենֆիկա» ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիու Սիլվան հանդես է եկել «Վիզեու Յունայթեդի» երիտասարդական թիմում։ 2016 թվականին միացել է «Բենֆիկայի» ֆուտբոլային ակադեմիային[2], իսկ 2021 թվականի նոյեմբերին կնքել է իր առաջին մասնագիտական պայմանագիրը[2]։

2022 թվականի օգոստոսի 27-ին նշել է նորամուտը «Բենֆիկայի» հիմնական կազմում՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Բոավիշտայի» դեմ պորտուգալական Պրիմերայի խաղում՝ խաղադաշտում անցկացնելով ամբողջ 90 րոպեն[3]։ 2022 թվականի հոկտեմբերի 25-ին խփել է իր առաջին գոլը «Բենֆիկայի» կազմում «Յուվենտուսի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղում[4]։ 2022 թվականի նոյեմբերի 6-ին «դուբլ» է կատարել «Էշտորիլ-Պրայա» ակումբի դեմ առաջնության խաղում[5][6]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Պորտուգալիայի Մ-16, Մ-17, Մ-18, Մ-19 և Մ-21 հավաքականներում[7]։

2022 թվականի նոյեմբերին ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը[8]։ 2022 թվականի նոյեմբերի 17-ին նշել է նորամուտը Պորտուգալիայի գլխավոր հավաքականում՝ մասնակցելով Նիգերիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[9]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բենֆիկա»

Անձնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն պաշտպան (3) - 2022 թվականի սեպտեմբեր, 2022 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր, 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր
  • Ընդգրկվել է Պրեմիեր լիգայի տարվա թիմում - 2022-23

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.fpf.pt/pt/Jogadores/Jogador/playerId/869028
  2. 2,0 2,1 «Benfica renova contrato com António Silva» (պորտուգալերեն). Record. 2021 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «Boavista vs. Benfica» (անգլերեն). Soccerway. 2022 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Benfica 4–3 Juventus» (անգլերեն). UEFA. 2022 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Benfica não perde apetite e goleia no Estoril» (պորտուգալերեն). A Bola. 2022 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «Estoril vs. Benfica» (անգլերեն). Soccerway. 2022 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «António Silva» (պորտուգալերեն). Federação Portuguesa de Futebol. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  8. «Os 26 convocados de Portugal: Gonçalo Ramos, António Silva, Otávio e Matheus Nunes chamados» (պորտուգալերեն). SAPO. 2022 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. «Portugal vs. Nigeria» (անգլերեն). Soccerway. 2022 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]