Անտոնիու Սամպայնու դա Նովոա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիու Սամպայնու դա Նովոա
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Ժնևի համալսարան, Լիսաբոնի համալսարան և Փարիզ Սորբոնի համալսարան
Մասնագիտություն՝ համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, գրող և ահաբեկիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 12, 1954(1954-12-12) (69 տարեկան)
Ծննդավայր Վալենսա
Քաղաքացիություն  Պորտուգալիա
Հայր Alberto de Sampaio da Nóvoa?[1]
 
Կայք՝ sampaiodanovoa.pt
 
Պարգևներ

Անտոնիու Սամպայնու դա Նովոա (պորտ.՝ António Manuel Seixas Sampaio da Nóvoa, դեկտեմբերի 12, 1954(1954-12-12), Վալենսա), Պորտուգալիայի հոգեբանության և մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր, Լիսաբոնի համալսարանի նախկին ռեկտոր, Պորտուգալիայի 2016 թվականի նախագահական ընտրություններում անկախ թեկնածու[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիու Սամպայնու դա Նովոան ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 12-ին Պորտուգալիայի Վալենսա քաղաքում[4]։ Իր գիտական կարիերան սկսել է 1982 թվականին Ժնևի համալսարանում, 1986 թվականին դոկտորական աստիճան է ստացել բնագիտական կրթության բնագավառում։ 1986-1987 թվականներին սերտորեն համագործակցել է Լիսաբոնի համալսարանի հետ։ 1987 թվականին շնորհվել է դոցենտի գիտական կոչում, 1990 թվականին՝ ադյունկտ-պրոֆեսորի և 1996 թվականին՝ Լիսաբոնի համալսարանի հոգեբանության և մանկավարժության ամբիոնի պրոֆեսորի կոչում։ Գիտական խորհրդի նախագահ (1999, 2001), Լիսաբոնի համալսարանի պրոռեկտոր և ռեկտոր։

Անտոնիու Սամպայու դա Նովոան աշխատել է Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանում (1993/1994) և Կոլումբիայի համալսարանում (2002)։ 1995 թվականին, կիսամյակի ընթացքում եղել է Փարիզի համալսարանի հրավիրյալ հետազոտող և 2001 թվականին Օքսֆորդի համալսարանում, 1996-1999 թվականներին Պորտուգալիայի նախագահի կրթության գծով խորհրդատու։ 2005 թվականին արժանացել է Ժողովրդական լուսավորության Մեծ Խաչի շքանշանի։

Անտոնիու Սամպայու դա Նովոան եղել է 17 դոկտորական ատենախոսությունների ղեկավար կամ խորհրդատու, տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնց թվում են Լիսաբոնի համալսարանը, Պորտուի համալսարանը, Մինյուի համալսարանը, Ավեյրուի համալսարանը, Լիսաբոնի տեխնիկական համալսարանը, Սան Պաուլոյի համալսարանը և Բաիա նահանգի համալսարանը։ 1986 թվականից գիտական խորհուրդների անդամ է գրեթե բոլոր պորտուգալական համալսարաններում, ինչպես նաև Բրազիլիայի, Կանադայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի մի շարք համալսարաններում, հանդիսանում է մի շարք ազգային և միջազգային գիտական ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ[5]։

Անտոնիու Սամպայու դա Նովոան ավելի քան 150 հրապարակումների հեղինակ է, այդ թվում՝ գրքերի և հոդվածների, որոնք հրապարակվել են աշխարհի 12 երկրներում[6]։

2016 թվականին Անտոնիու Սամպայու դա Նովոան իր թեկնածությունն է առաջադրել 2016 թվականի Պորտուգալիայի նախագահական ընտրություններում, որպես անկախ թեկնածու[7]։ Ստացել է Սոցիալիստական կուսակցության մի մասի, ինչպես նաև աշխատավորների մաոիստական Կոմունիստական կուսակցության և էկոսոցիալիստական ԼԻԲՐԵԻ աջակցությունը՝ հանդես գալով «խիստ խնայողական» քաղաքականությունից հրաժարվելու կարգախոսներով։ Անցած ընտրություններում 23% ձայներով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով իր հիմնական մրցակցին՝ Մարսելո Ռեբելու դի Սոզային[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիու Սամպայնու դա Նովոա» հոդվածին։