Անտոնիա Ֆերերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիա Ֆերերիա
պորտ.՝ Antónia Adelaide Ferreira
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 4, 1811(1811-07-04)
ԾննդավայրPeso da Régua
Մահացել էմարտի 26, 1896(1896-03-26) (84 տարեկան)
Մահվան վայրPeso da Régua
Քաղաքացիություն Պորտուգալիայի թագավորություն
Մասնագիտությունգործարար
 Antónia Ferreira Վիքիպահեստում

Անտոնիա Ադելաիդա Ֆերերիա (հուլիսի 4, 1811(1811-07-04), Peso da Régua - մարտի 26, 1896(1896-03-26), Peso da Régua), Պորտուգալիայում նրան հաճախ կոչել են «Ֆերեյրինհա»), պորտուգալացի կին գործարար։ Հայտնի պորտվեյնի մշակման ոլորտում իր ունեցած առաջատար դիրքով և գինեգործության ոլորտում Պորտուգալիայի ներդրված նորարարություններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերերիան գինու արդյունաբերության բնագավառում իր կարիերան սկսել է այն ժամանակ, երբ իր հարուստ ընտանիքից ժառանգել է խաղողի այգիներ։ Նրա հայրը այնպես է կազմակերպել, որ Ֆերերիան ամուսնանա իր զարմիկի հետ, բայց նա հետաքրքրված չէր ընտանեկան բիզնեսով և վատնել է կնոջ կարողության մեծ մասը։ Ամուսնությունից հետո ունեցել է երկու երեխա՝ դուստրը՝ Մարիա դե Ասունսիոնը, որը հետագայում հայտնի է դարձել որպես Ազամբուխայի կոմսուհի և մեկ որդի՝ Անտոնիու Բեռնարդու Ֆերեյրան։ Անտոնիա Ֆերերիան 33 տարեկանում այրիացել է և դրանից հետո սկսել է զբաղվել ընտանեկան կալվածքների ղեկավարմամբ։

Ֆերերիան իր «Ֆերեյրինհա» (իր անվան փոքրացուցիչ-փաղաքշական տարբերակը պորտուգալերենում) մականունն ստացել է իր նվիրվածության և խնամքի համար, որ նա ցուցաբերել է իր հողերն ու խաղողի այգիները մշակող աշխատանքային ընտանիքների նկատմամբ։ Նրան աջակցել է նրա գործավար Խոսե դա Սիլվա Թորեսը, որն ի վերջո դարձել է նրա երկրորդ ամուսինը։

Ֆերերիան պայքարել է Պորտուգալիայի կառավարության՝ տեղական խաղողագործությանը աջակցություն ցույց չտալու դեմ․ այդ ժամանակ Պորտուգալիայում սպառվող գինու մեծ մասը ներմուծվում էր Իսպանիայից։ Նա նաև պայքարել է խաղողի որդնալվիճի դեմ, որն ի վերջո ոչնչացրել է եվրոպական խաղողի մեծ մասը, ներառյալ Պորտուգալիայում և նրա խաղողի այգիներում։ Ֆերերիան ուղևորվել է Անգլիա՝ հիվանդության դեմ պայքարի ամենաարդիական և արդյունավետ մեթոդները սովորելու և դրանք նորից Պորտուգալիա ներմուծելու համար։ Նա նաև սովորել և ներմուծել է գինու արտադրության նոր հնարքներ։ «Ֆերեյրինհան» ներդրումներ է կատարել շատ նոր խաղողի այգիներում, հատկապես արևի լույսի մեծ ազդեցության տակ գտնվող տարածքներում, չնայած նա պահպանել է իր ժառանգած խաղողի այգիները Պորտուգալիայի հյուսիսում։ Նրա գինու մեծ մասը արտահանվել է Անգլիա, և նա եղել է պորտվեյնի առաջին խոշոր ներմուծողը։

Անտոնիա Ֆերերիան մահացել է 1896 թվականին։ Նա թողել է մեծ հարստություն և մոտ երեսուն խաղողի այգիներ։ Նա համարվում է առաջատարներից մեկը Դուրոյի հովտի պատմության մեջ և ազդեցություն է ունեցել պորտուգալական գինիների շարունակական ժողովրդականության և հաջողության վրա:

2004 թվականի թողարկված պորտուգալական հեռուստասերիալը ներկայացրել է Ֆերերիայի կյանքի գեղարվեստական վերաշարադրումը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիա Ֆերերիա» հոդվածին։