Անտառային (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտառային
Lake of the Woods by Sentinel-2.jpg
Տեսակլիճ և ջրային օբյեկտ
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա և Flag of the United States.svg ԱՄՆ
ՎարչատարածքԼեյք օֆ դը Վուդս շրջան (Մինեսոտա), Ռոսո շրջան (Մինեսոտա), Ռայն գետի ավազան և Division No. 1, Manitoba?
Երկարություն110 կիլոմետր
Լայնություն95 կիլոմետր
ԲԾՄ322 մետր
Խորություն64 մետր
Մակերես4350 կմ²
Հյուսիսային կետ49°23′04″ հս․. լ. 95°09′12″ ամ. ե.HGЯO
Ջրահավաքի տարածքՆելսոն-Չերչիլ գետի ավազան
Ավազանի երկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա և Flag of the United States.svg ԱՄՆ
Լիճ հոսող գետՌայն (Անձրևոտ) գետ[1]
Լճից հոսող գետՎինիպեգ գետ[1]
Անվանված էանտառ

Անտառային (անգլ.՝ Lake of the Woods), լիճ Հյուսիսային Ամերիկայում։ Գտնվում է Մեծ Լճերից արևմուտք՝ Կանադայի (Մանիտոբա և Օնտարիո նահանգներ) և ԱՄՆ (Մինեսոտա) նահանգների սահմանին։ ԱՄՆ լճերի շարքում տարածքով 7-րդ տեղն է զբաղեցնում։ Լճի ջրերն առանձնացնում են Մինեսոտան Հյուսիսարևմտյան Անկյունից, որը Կանադային հարող մի փոքր տարածք է և ցամաքային նահանգների ամենահյուսիսային կետն է։

Լճի մակերեսը 4350 կմ² է (որից 3149 կմ² կանադական ջրերն են), ծովի մակարդակից բարձր է 323 մետր[2]։ Ափագիծը խիստ կտրված է, ափագծի երկարությունը հասնում է 105 000 կմ և համարվում է ամենամեծը Կանադայի լճերի շրջանում։ Լիճն ունի ավելի քան 14 հազար կղզիներ, որոնցից նշանավոր են Մեծ կղզին, Բիգսբին և Բազեն։ Օլնոյի մեծ թերակղզին լճի մեջ է մխրճվում արևելյան ափից՝ բաժանելով այն հյուսիսային և հարավային մասերի։ Լճի ավազոտ, ցածր և հարթ հարավային ափը կտրուկ հակադրվում է գրանիտի հյուսիսային ափին, որը կտրված է անհամար ծովածոցներով, հարուստ ջրհոսներով, թերակղզիներով և կղզիներով։ Լճի հյուսիսային ափին գտնվում է Կենորա քաղաքը։

Լիճը հիմնականում սնվում է հարավից՝ Ռայն (Անձրևոտ) գետից, ինչպես նաև արևմուտքից՝ Կակագի լճից, Դրայբերիից և շատ ուրիշներից։ Լիճը հյուսիսից Վինիպեգ գետով դեպի հյուսիս-արևմուտք հոսք ունի համանուն լիճ։

Երկրաբանական տեսանկյունից Ագասիզ մեծ սառցադաշտային լճի մնացորդ է[3]։ Հարավ-արևելքում գտնվում է Մեծ լճերի համակարգի Վերին լիճը, բայց նրանց միջով է անցնում Ատլանտյան և Արկտիկական ավազանների ջրբաժանը։

Լճի ափին բնադրում են այնպիսի թռչուններ, ինչպիսիք են շեփորահողը (անգլ.՝ Charadrius melodusքարադրը և ամերիկյան սպիտակ հավալուսնը։ Լճի տարածքում բնադրում են նաև սպիտակագլուխ ծովարծիվների մի քանի հարյուր զույգեր։ Զարգանում է շիղաձկների, հյուսիսային գայլաձկների, խոշոր բերանով և փոքր բերանով թառի սիրողական ձկնորսությունը։ Որսում են նաև լճի իշխան և դեղին թառ[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ի խոշորագույն լճերի ցանկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Canadian Geographical Names Data Base, base de données toponymiques du CanadaNatural Resources Canada.
  2. «Lake of the Woods | The Canadian Encyclopedia»։ www.thecanadianencyclopedia.ca։ Վերցված է 2020-04-30 
  3. Лесное озеро // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  4. «Canada Fishing Online. Ontario Fishing»։ www.canadafishingonline.net։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-10-ին։ Վերցված է 2011-08-10