Անվար Ազիմով
Անվար Ազիմով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | նոյեմբերի 22, 1950 (72 տարեկան) |
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Sarvar Azimov? |
Պարգևներ |
Անվար Ազիմով (ռուս.՝ Анва́р Сарва́рович Ази́мов, նոյեմբերի 22, 1950, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուզբեկական ծագում ունեցող ռուս դիվանագետ։
Հայտնի խորհրդային գրող և դիվանագետ Սարվար Ալիմջանի Ազիմովի որդին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվար Ազիմովը ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 22-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։ 1973 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը:
1973 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1994-1998 թվականներին՝ Հնդկասատնում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ։
- 1998-2000 թվականներին՝ Ասիայի երրորդ դեամենտի տնօրենի տեղակալ։
- 2000-2002 թվականներին՝ Հարավսլավիայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական, Բոսնիա և Հերցեգովինայում Բարձր ներկայացուցչի ապարատում Ռուսաստանի ներկայացուցիչ։
- 2003-2005 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2005 թվականի հոկտեմբերի 10-ից 2008 թվականի հուլիսի 31-ը՝ Զամբիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2008 թվականի հուլիսի 31-ից 2011 թվականի հունիսի 7-ը՝ Վիեննայում (Ավստրիա) Եվոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[3]։
- 2011-2015 թվականներին՝ ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան։
2015 թվականի հունիսի 30-ից՝ Խորվաթիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4]։
Ամուսնացած է։ Ունի երկու որդի և երեք դուստր։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Պատվո նշան» շքանշան (2011 թվականի հուլիսի 8)՝Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա դիվանագիտական ծառայության համար[5]
- Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2012 թվականի նոյեմբերի 22)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած վաստակի համար[6]
- Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվոգիր (2015 թվականի հուլիսի 22)՝ Ռուսաստանի Դաշնության ընտրական համակարգի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[7]
- XL տարվա «Անբասիր ծառայության համար» գերազանցության նշան (2015 թվականի նոյեմբերի 21)՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[8]
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1996 թվականի դեկտեմբերի 30)[9]
- 1-ին դասի արտակարգ ր լիազոր դեսպանորդ (2004 թվականի օգոստոսի 25)[10]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2009 թվականի նոյեմբերի 17)[11]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации от 10.10.2005 № 1188 «О назначении Азимова А.С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Замбии»
- ↑ Указ Президента Российской Федерации от 31.07.2008 № 1155 «О Азимове А.С.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.06.2011 № 709 «О Азимове А.С.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.06.2015 № 333 «О назначении Азимова А. С. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Хорватии»
- ↑ Указ Президента Российской Федерации от 14.06.2010 № 717 «О награждении государственными наградами Российской Федерации Азимова А.С. и Калинина А.В.» Archived 2014-01-09 at the Wayback Machine.
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 22.11.2012 г. № 533-рп «О поощрении сотрудников Министерства иностранных дел Российской Федерации»
- ↑ «Постановление Центральной избирательной комиссии Российской Федерации от 22.07.2015 г. №293/1697-6»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2019-08-26
- ↑ Указ Президента Российской Федерации от 21.11.2015 г. № 566 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.12.1996 г. № 1787 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 25.08.2004 г. № 1110 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 17.11.2009 № 1295 «О присвоении Азимову А.С. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла» Archived 2014-01-09 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենսագրությունը Ռուսաստանի ԱԳՆ կայքում
- Կենսագրությունը Խորվաթիայում Ռուսաստանի դեսպանատան կայքում Archived 2016-03-06 at the Wayback Machine.