Անվավեր գրքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվավեր գրքեր, անվավերական գրքեր, բանասիրական տերմին։ Հին աշխարհում օգտագործվում էր ցույց տալու համար սրբազան համարված, բայց ոչ պաշտամունքային գրվածքները, որոնք գաղտնի պահվում էին մեհյաններում։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվավեր գրքեր էին, օրինակ, Հին Եգիպտոսում դիցաբանական Թոթ աստծուն վերագրվող 42 նվիրական գրքերը, հունա-հռոմեական աշխարհում հայտնի «Աիբիլլյսւն պատգամներ»–ը։ Հրեաները նույնպես ունեին անվավեր գրքերը, որոնք, որպես սրբազան գրականություն, պահվում էին Երուսաղեմի Սողոմոնյան տաճարում։

Մխիթար Այրիվանեցին մեզ ավանդել է 13-րդ դարերին մի փոքրիկ ցուցակ, որը կրում է «Գիրք զոր ունին հրեայքն ի ծածուկ» խորագիրը և բովանդակում է 10 անուն։ Այդ ցուցակում նշված գրքերը, թերևս, միայն նրանք Էին, որոնք այդ ժամանակ գոյություն ունեին հայերեն թարգմանությամբ։ Միջնադարյան հայ մատենագրության մեջ անվավեր գրքերը կոչվել են «գաղտնի գրեանք» կամ «ծածուկ գրեանք»։

Հետագայում անվավերական անվան տակ երբեմն հասկացվել են նաև Սուրբ Գրքի բովանդակության հետ առնչվող, բայց նրա կազմի մեջ չընդունված գրվածքները։ Այստեղից Էլ՝ անվավեր գրքերը հասկացությունը հաճախ նույնացվել է անկանոն գրքեր հասկացության հետ։ Մեր օրերում բանասիրական գրականության մեջ «անվավերական» անունն օգտագործվում է ցույց տալու համար այն գրվածքները, որոնց ստեղծման ժամանակը և հեղինակը վիճելի են։ Հայ մատենագրության մեջ այսպիսի անվավերներից են «Թուղթ դաշանց», «Հարցմունք Սրբոյն Գրիգորի Լուսավորչի և պատասխանի հրեշտակին» և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 438