Խորագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորագիր (վերտառություն, վերնագիր), որևէ գրվածքի, գրքի կամ նրա մի մասի անվանումը։ Հնում ձեռագրի միայն անունն էր դրվում սկզբում՝ մեծ մասամբ կամարաձև կամ խորանաձև զարդանկարի մեջ։ Այստեղից էլ՝ խորանագիր, խորագիր։ Խորագիր են նաև դրամների մակագրությունները, հաստատությունների ու հիմնարկների բլանկների, պայմանագրերի, գրագրությունների համար պատրաստված թերթիկների վերևում գրված մասը, որտեղ նշվում է հիմնարկի անունը, հասցեն, հեռախոսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 84