Անպետքը (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անպետքը
ԺանրԿատակերգական դրամա, Սև հումոր
ՍտեղծողՖիբի Ուոլեր-Բրիջ
Երկիր Միացյալ Թագավորություն
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորՀերրի Բրեդբիր, Թիմ Քըրբի
Գլխավոր
դերերում
Ֆիբի Ուոլլեր Բրիջ, Sian Clifford?, Օլիվիա Քոլման, Բիլ Փաթերսոն, Brett Gelman?, Հյու Սքիններ, Hugh Dennis?, Բեն Օլդրիջ, Ջեյմի Դիմիտրիու, Jenny Rainsford?, Էնդրյու Սքոթ, Ֆիոնա Շոու, Քրիստին Սքոթ Թոմաս և Ռեյ Ֆիրոն
ՍցենարիստՖիբի Ուոլլեր Բրիջ
Պատմվածքի վայրԼոնդոն
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ12
Էկրաններին էհուլիսի 21, 2016-ից ապրիլի 8, 2019[2]
ՀեռուստաալիքBBC Three
ԴիստրիբյուտորBBC
Պարգևներ

Էմմի մրցանակ լավագույն կատակերգական սերիալի համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ կատակերգական հեռուստասերիալների սցենարի համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «կատակերգական հեռուստասերիալների լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում

British Academy Television Award for Best Female Comedy Performance?

«Էմմի» մրցանակ կատակերգական սերիալում լավագույն կանացի դերի համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ կատակերգական հեռուստասերիալների լավագույն քասթինգ ժանրում

Փրայմթայմ Էմմի մրցանակ մեկ խցիկով նկարահանված կատակերգական սերիալի լավագույն մոնտաժի համար

Արբանյակ մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի լավագույն հեռուստասերիալի համար

Satellite Award for Best Actress – Television Series Musical or Comedy?

Արբանյակ մրցանակ սերիալներում, մինի սերիալներում կամ հեռուստաֆիլմում երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար

Ոսկե գլոբուս մրցանակ կոմեդիա կամ մյուզիքլ ժանրի լավագույն հեռուստատեսային սերիալի համար

«Ոսկե գլոբուս» մրցանակ հեռուստատեսային սերիալում կանանց լավագույն դերի համար ՝ կատակերգություն կամ մյուզիքլ

և

Chortle Awards?

Պաշտոնական կայքէջ

Անպետքը (անգլ․՝ Fleabag) բրիտանական կատակերգական դրամա ժանրի հեռուստասերիալ է, որը ստեղծվել և գրվել է Ֆիբի Ուոլեր-Բրիջի կողմից՝ հիմնված նրա միանձնյա բեմադրության վրա, որն առաջին անգամ ցուցադրվել է 2013 թվականին Էդինբուրգի Ֆրինջ փառատոնում։ Այն ի սկզբանե արտադրվել է Two Brothers Pictures-ի կողմից BBC Three թվային ալիքի համար՝ Amazon Studios-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով։ Ուոլեր-Բրիջը հանդես է գալիս գլխավոր հերոսի դերում՝ որպես երիտասարդ, ազատամիտ կին Լոնդոնում, որը, նաև, զայրացած է և շփոթված։ Սիան Քլիֆորդը խաղում է Ֆլիբագի քրոջ՝ Քլերի դերում, իսկ Էնդրյու Սքոթը միացել է դերասանական կազմին երկրորդ եթերաշրջանում՝ որպես «Քահանա»։ Գլխավոր հերոսը հաճախակի կոտրում է չորրորդ պատը ` որպեսզի տրամադրի հանդիսատեսին իրողության բացատրություն, ներքին մենախոսություններ և վազող մեկնաբանություն։

Շոուի պրեմիերան տեղի ունեցավ 2016 թվականի հուլիսի 21-ին, իսկ իր երկրորդ և վերջին եթերաշրջանն ավարտվեց 2019 թվականի ապրիլի 8-ին[3]։ Այն արժանացավ քննադատների լայն գովասանքին, մասնավորապես սցենարի, դերասանական խաղի և գլխավոր հերոսի յուրահատկության ու անհատականության համար։ Շատ քննադատներ և հեռուստադիտողներ այն անվանել են բոլոր ժամանակների ամենամեծ կատակերգական սերիալներից մեկը։ Ուոլեր-Բրիջը արժանացել է Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակի՝ կանացի լավագույն կատակերգական ներկայացման համար՝ առաջին եթերաշրջանի համար։ Երկրորդ եթերաշրջանը ստացավ 11 Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի նոմինացիա և շահեց վեցը, ընդ որում Ուոլեր-Բրիջը վաստակեց «Լավագույն կատակերգական սերիալ», «Լավագույն գլխավոր դերասանուհի» և «Կատակերգական սերիալի համար լավագույն սցենար» անվանակարգերը, իսկ լրացուցիչ դերասանական անվանակարգեր ստացան Քլիֆորդը, Օլիվյա Քոլմանը և հրավիրյալ աստղեր Ֆիոնա Շոուն և Քրիստին Սքոթ Թոմասը[4][5]։ Սերիալը «Ոսկե գլոբուս» մրցանակը ստացել է Ուոլեր-Բրիջի համար «Լավագույն հեռուստասերիալ» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում, իսկ Սքոթի համար՝ նոմինացիա[6]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուն ադապտացված է Էդինբուրգի փառատոն Ֆրինջի՝ 2013 թվականին կայացած Ուոլեր-Բրիջի համանուն միանձնյա պիեսից, որն արժանացել է Ֆրինջ Առաջին մրցանակի[7][8]։ Անպետքի կերպարի սկզբնական գաղափարը ծագել է ընկերոջ մարտահրավերից, որտեղ Ուոլեր-Բրիջին հանձնարարվել է ստեղծել էսքիզ՝ սթենդափային երեկոյում 10 րոպեանոց հատվածի համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիբի Ուոլեր-Բրիջը Անպետքի դերում (սցենարում երբեք իսկական անունը չի նշվում)
  • Սիան Քլիֆորդը՝ որպես Քլեր, Ֆլիբագի քույրը, ում հետ ունի անհաշտ հարաբերություններ
  • Էնդրյու Սքոթը՝ որպես քահանա, ում Անպետքը սիրահարվում է (2-րդ եթերաշրջանում)

Աջակցող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիվիա Քոլմանը՝ որպես Ֆլիբեգի և Քլերի կնքամայր, հարաբերություններ սկսեց հոր հետ մոր մահից շատ չանցած և ի վերջո դարձավ նրանց խորթ մայրը
  • Բիլ Փաթերսոնը՝ որպես Ֆլիբագի և Քլերի հայր
  • Բրետ Գելմանը՝ որպես Մարտին, Քլերի ամուսնու դերում
  • Հյու Սքինները Հարրիի՝ Ֆլիբագի նախկին զուգընկերոջ դերում

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍեզոնԷպիզոդներԹողարկումներ
Առաջին թողարկումՎերջին թողարկում
1621 Հուլիսի 2016 (2016-07-21)25 Օգոստոսի 2016 (2016-08-25)
264 Մարտի 2019 (2019-03-04)8 Ապրիլի 2019 (2019-04-08)

Հեռարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

BBC Three-ը շոուի սկզբնական հեռարձակման ալիքն էր, ապա այն կրկնակի ցուցադրվեց BBC Two- ով՝ 2016 թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 25-ը։ Երկրորդ եթերաշրջանը հեռարձակվել է BBC One-ով՝ BBC Three-ով թողարկվելու հետ միաժամանակ, այս պահի դրությամբ էլ հասանելի է միայն առցանց[9]։

Այն վերցվել է Amazon Prime Video (նախկինում՝ Amazon Video) ծառայության պահանջով, իսկ պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում 2016 թվականի սեպտեմբերի 16-ին[10]։ Fleabag-ը հասանելի է նաև ԱՄՆ-ի IFC- ում։ Նիդեռլանդներում այն վերցրել է Net5-ը[11]։

Շոուն վերարտադրվել է ֆրանսիական հեռուստատեսության համար Ժաննա Հերիի կողմից։ Mouche վերնագրով (ֆրանս.՝ «ճանճ» միջատ)` այն հեռարձակվել է 2019 թվականի հունիսի 3-ին՝ Canal+ վճարովի ալիքով։ Mouche-ը հնարավորինս նման ռիմեյք է, թեև գործողությունները տեղի են ունենում Փարիզում, որտեղ գլխավոր դերում Կամիլ Կոտինն է[12][13][14]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլեր-Բրիջի քույրը՝ Իզոբել Ուոլեր-Բրիջը, գրել է երկու եթերաշրջանների երաժշտությունը[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Fleabag
  3. Hunt, El (2019 թ․ ապրիլի 9). «Fans react to the final episode of Phoebe Waller-Bridge's 'Fleabag'». NME. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  4. Nguyen, Hanh (2019 թ․ հուլիսի 16). «'Fleabag': Season 2 Is Truly Blessed With 11 Emmy Nominations, Five for Actresses Alone». IndieWire. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  5. «Game of Thrones takes best drama as Fleabag wins big at Emmys – as it happened». Guardian. 2019 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. «Winners & Nominees 2020». www.goldenglobes.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
  7. «Drywrite and Soho Theatre present Fleabag». Soho Theatre. 2015 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  8. Barraclough, Leo (2016 թ․ մայիսի 19). «Amazon Acquires Comedy Series 'Fleabag' From 'Broadchurch's' Phoebe Waller-Bridge». Variety. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  9. Waterson, Jim (2019 թ․ փետրվարի 20). «New series of Fleabag will be released weekly as BBC decides against boxset». The Guardian. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  10. Schwartz, Ryan (2016 թ․ օգոստոսի 7). «Transparent Season 3, High Castle Season 2, Woody Allen Comedy and Others Get Amazon Premiere Dates». TVLine.
  11. «De TV van gisteren: Topserie Fleabag begint dramatisch op Net5» [Yesterday's TV: Top series Fleabag starts dramatically on Net5]. TV Gids (հոլանդերեն). 2019 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. Fournier, Audrey (3 June 2019). "Camille Cottin excelle dans « Mouche », version française de la série télé britannique « Fleabag »." Lemonde.fr. Retrieved 6 June 2019.
  13. Scott, Sheena (10 February 2019). "Fleabag: A Second Series And A French Remake." Forbes.com. Retrieved 6 June 2019.
  14. Cappelle, Laura (4 June 2019). "The French Version of 'Fleabag' Is Exactly the Same. Until It’s Different." The New York Times. Retrieved 6 June 2019.
  15. Nguyen, Hanh (2019 թ․ մայիսի 29). «'Fleabag': Of Course Isobel Waller-Bridge Wrote That Divine Score With Dirty Greek Lyrics». IndieWire. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]