Անուտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուտա
Տեսակկղզի
Երկիր Սողոմոնյան կղզիներ
ՎարչատարածքTemotu Province?
Երկարություն0,876 կմ
Լայնություն0,576 կմ
ԲԾՄ43 մետր
Մակերես0,37 կմ²
Մասն էՍանտա Կրուս
Աշխարհագրական տեղադրությունՍանտա Կրուս
Ջրլիցի ափինԽաղաղ օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Անուտա (անգլ.՝ Anuta), մեկուսացված կղզի Մելանեզիայում, պատկանում է Սանտա-Կրուսի խմբին։ Վարչական մաս է կազմում Սողոմոնյան կղզիների Մելանեզիական հանրապետության Տեմոտու նահանգի։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկար տիեզերքից

Անուտա կղզին գտնվում է Սողոմոնյան կղզիների արևելքում, Նոր Հեբրիդի հյուսիսում։ Հյուսիս-արևմուտքում մոտ 500կմ հեռավորության վրա է գտնվում Նենդո կղզին, Սանտա-Կրուս կղզեախմբի ամենակարևոր կղզին, մոտ 112կմ[1] հեռավորության գտնվում է Տիկոպիան կղզին, 60կմ հարավ-արևելքում գտնվում է Ֆատուտակա կղզին։ Անուտան իրենից ներկայացնում է հրաբխայինն կղզի[1]։

Անուտան ունի հստակ կլորացված ձև։ Հարավային մասում գտնվում է ափամերձ հարթավայր[2]։ Անուտայի բարձր կետը Տե-Մաունգա բլուրն է, կղզու հյուիսիսային մասում, հասնում է ընդամենը 65 մետրի[2]։ Կղզու տրամագիծը 750 մետր է։

Անուտայի կլիման արևադարձային է, հստակ տարբերվում են երկու եղանակային շրջաններ՝ հով և չոր ապրիլից հոկտեմբեր, և անձրևների շրջան՝ հոկտեմբերից ապրիլ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուտա կղզին բնակեցված է եղել լապիտա մշակույթի ժամանակաշրջանից մոտավորապես 3000 տարի առաջ[2]։ Բայց համաձայն լեգենդի այստեղի բնակիչները այստեղ բնակեցվել են ընդամենը 300-350 տարի առաջ Տոնգա և Ուվեա կղզիներից[3]։ Այնուհետև կղզում հայտնվեցին Սամոա և Ռոտումա կղզիներ ներգաթողները, որոնք սերտ կապեր են ստեղծել են հարևան Տիկոպիա կղզու հետ[3]։

Եվրոպացի բացահայտողն ով առաջին անգամ բացահայտել է կղզին, կապիտան Չերրին է՝ «Պանդորա» նավից, նա նկատել է կղզին 1791 թվականին «Բաունտի» նավի ապստամբներին փնտրելիս[1]։ Անուտա կղզու ամենահին անվանումը Նուկումաիռաոն է, որը նշանակում է «երկիր ներքևում»[1]։

1890 թվականին կղզում տեղակայված էր բրիտանական պրոտեկտորատը[4]։ 1978 թվականից Անուտան համարվում է Սողոմոնյան կղզիների մի մասը։ Կղզու բնակիչները մինչև այսօր շարունակում են պայքարը Անուտան ինքնավար ճանաչելու համար[4]։

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուտա կղզու բնակչությունը կազմում է 270 մարդ 1999 թվականի մարդահամարով[5]։ XX դարի սկզբում կղզում բնակվել է ավելի քան 100-200 մարդ, իսկ 1972 թվականի մարտին 162 մարդ[1]։ Կղզում կա երեք գյուղ՝ Պարե-Արիկին, Ռոտապին և Վատիանան[2]։

Հասարակական և քաղաքական կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզում առանձնանում են մարդկանց միավորման երեք տեսակ՝ պոնգոնիա (ընտանիք), կարաանգա (կլամ) և կանոպեունա։ Մարդու պատկանելությունը այս կամ այն խմբին որոշվում է հենվելով պարետային սկզբունքի վրա։

Անուտան ավանդական պոլենեզիական հասարակության մի փոքրիկ մոդել է, որում առաջնորդը զբաղեցնում է ամենաբարձր դիրքը։ Բնակիչների կազմակերպումը խիստ հիերարխիկ է[4]։ Կղզում գտնվում են 4 կլաններ, որոնցից երկուսին ղեկավարում են կղզու ղեկավարները։ Վերին ատյաններին անվանում են Տե-Արիկի-ի-Մուա կամ Տուի-Անուտա, փոքրին՝ Տե-Արիկի-Ի-Մուրի կամ Տուի-Կաինանգա։ Առաջնորդի կոչումը շարունակում է ավագ որդին։

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուտա կղզու բնակիչները ֆիզիոլոգիապես համարվում են պոլենեզիացիներ[1]։ Տեղացիները խոսում են պոլինեզիական անուտա լեզվով, որում կան շատ փոխառություններ տոնգանական լեզվից[1]։

Տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղացիների հիմնական զբաղմունքը գյուղակատնտեսությունն է և ձկնորսությունը։ Հիմնական մշակաբույսերն են մանիոկը, տառոն, կոկոսը, պապայան, բանանը, ծխախոտը, արդյունաբերությունը բարձրացնելու համար կղզիներն օգտագործում են ցանքաշրջանառություն, տեռասավորված հողագործությունը, մոլախոտը և ցանկածածկումը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 World Culture Encyclopedia. Расположение острова Анута. (անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «John Search. Острова Анута» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին.
  3. 3,0 3,1 World Culture Encyclopedia. История острова Анута. (անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 World Culture Encyclopedia. Общественно-политическая организация жителей Анута. (անգլ.)
  5. Ethnologue. Языки Соломоновых Островов. (անգլ.)
  6. World Culture Encyclopedia. Родство жителей Анута. (անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Feinberg, R (1986) The 'Anuta Problem': Local Sovereignty and National Integration in the Solomon Islands, Man 21(3), 438—452.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]