Անուշկա Դելոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշկա Դելոն
ֆր.՝ Anouchka Delon
Ծնվել էնոյեմբերի 25, 1990(1990-11-25)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԺյան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Ալեն Դելոն, մայր՝ Ռոզալի վան Բրեմեն

Անուշկա Դելոն (ֆր.՝ Anouchka Delon, նոյեմբերի 25, 1990(1990-11-25)[1], Ժյան[2]), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոր՝ Ալեն Դելոնի հետ, Կանն, 2010 թվական

Անուշկա Դելոնը ծնվել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի և հոլանդացի մոդել Ռոզալի վան Բրեմենի ընտանիքում՝ 1990 թվականի նոյեմբերի 25-ին[3]։

Ունի կրտսեր եղբայր՝ Ալեն-Ֆաբիեն Դելոնն ու երկու ավագ եղբայր՝ հոր այլ կապերից ծնված[4]։

Անուշկայի աչքերը տարբեր գույնի են՝ շագանակագույն և կապույտ։

12 տարեկանում իր դեբյուտն արեց՝ հոր հետ խաղալով «Առյուծ» ֆիլմում, որը Ժոզեֆ Կեսսելի վեպի էկրանավորումն է։ 2007 թվականից 2010 թվականներին Անուշկա Դելոնը սովորել է Փարիզի «Cours Simon»-ում[5]: 2011 թվականից հոր հետ հանդես է գալիս Բուֆ Պարիզյեն երաժշտական թատրոնում։

2015 թվականին մասնակցել է Ֆորտ Բոյար խաղին[6]։

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սովորական օր (2011), ռեժիսոր՝ Ժան-Լյուկ Մորո
  • Սովորական օր (2014/15), ռեժիսոր՝ Անն Բուրժո
  • Սառցակալածը (2015), ռեժիսոր՝ Սթիվ Սուիսսա
  • Թիթեռներն ազատ են (2016), ռեժիսոր՝ Ժան-Լյուկ Մորո[7]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Bibliothèque nationale de France
  3. Paris Match.Anouchka Delon et Annabelle Belmondo réunies à San Remo
  4. La biographie de Anouchka Delon
  5. Anouchka Delon : Bouchers de père en fils, ça ne choque personne(չաշխատող հղում), Le Temps, 18 July 2013.
  6. «Fort Boyard : crise de panique pour Valérie Bègue dans la maison de poupées (VIDEO)». Télé-Loisirs (ֆրանսերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  7. Anouchka Delon veut voler de ses propres ailes

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուշկա Դելոն» հոդվածին։