Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են լյարդի և աղիքային վարակիչ հիվանդությունների խառը ձևերի կլինիկակենսաքիմիական ուսումնասիրությանը։ 1968-1978 թվականներին` Ղազազյանը եղել է ԽՍՀՄ ինֆեկցիոնիստների գիտական ընկերության նախագահության անդամ, 1973-1978 թվականներին` ՀԽՍՀ նույնանուն ընկերության հիմնադիրն ու նախագահը։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 6)։