Jump to content

Անուշավան Հունանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հունանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անուշավան Հունանյան
Ծնվել է1920
ԾննդավայրՎոստոչնայա (Կրասնոդարի երկրամաս), Ուստ-Լաբինսկի շրջան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Անուշավան Ռուբենի Հունանյան (1920, Վոստոչնայա (Կրասնոդարի երկրամաս), Ուստ-Լաբինսկի շրջան, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուշավան Հունանյանը ծնվել է 1920 թվականին, Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի շրջանի Վոստոչնայա գյուղում։ 1930 թվականին ծնողների հետ տեղափոխվել և բնակություն են հաստատել Հայաստանի Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում։ 1940 թվականին ավարտել է Վերին Թալինի միջնակարգ դպրոցը և զբաղվել ուսուցչությամբ։ Կարճ ժամանակ անց կանչվել է զինվորական ծառայության[1]։

Հունանյանը մասնակցել է Բոբրույսկի, Գոմելի, Սմոլենսկի, Օրյոլի, Կուրսկի պաշտպանությանը, Ստալինգրադի շրջանում հիտլերյան զորքերի շրջապատմանը և ջախջախմանը, մասնակցել է նաև խորհրդային զորքերի հարձակողական մարտերին Կարելական պարանոցում։ Կռվել է Առաջին ուկրաինական ռազմաճակատում, մասնակցել Քիշնև-Յասիի շրջանում գերմանական զորքերի շրջապատմանը և ջախջախմանը, Ռումինիայի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի, Ավստրիայի ազատագրմանը[1]։

Մարտերում աչքի ընկնելու համար պարգևատրվել է մի շարք մարտական մեդալներով և Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով։ 1943 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։

1945 թվականի դեկտեմբերին զորացրվել է, զբաղվել մանկավարժական գործունեությամբ, Թալինի շրջանի դպրոցներում դասավանդել ֆիզիկա և մաթեմատիկա։ 1954 թվականին ավարտել է հեռակա մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Հունանյանը եղել է ժողկրթբաժնի դպրոցական տեսուչ։ 1974- 1984 թվականներին եղել է Թալինի շրջկոմի նախագահը[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]