Աննա Օնիշչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Օնիշչենկո
Hanna Buyadzhy.jpg
 
Կուսակցություն՝ Ժողովրդական ճակատ
Կրթություն՝ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ փաստաբան, քաղաքական գործիչ և իրավաբան
Ծննդյան օր հոկտեմբերի 15, 1984(1984-10-15) (36 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Ukraine.svg Ուկրաինա

Աննա Վլադիմիրովնա Օնիշչենկո (ուկր.՝ Ганна Володимирівна Онищенко, հոկտեմբերի 15, 1984(1984-10-15), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, Ուկրաինայի նախարարների կաբինետի նախարար 2014 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2016 թվականի ապրիլի 14-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մայիսից աշխատել է որպես խորհրդատու, իսկ նույն թվականի նոյեմբերից՝ իրավախորհրդատու «Ա-Լեքս» Իրավաբանական ընկերություն ՍՊԸ-ի Կիևի մասնաճյուղում։

2006 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի փետրվար աշխատել է որպես իրավախորհրդատու միջտարածաշրջանային բիզնեսի և Կիևում Պրիվատբանկի ներկայացուցչության իրավական ապահովման դեպարտամենտում։

2007 թվականին ավարտել է Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանը, Իրավագիտություն մասնագիտությունը, ստացել իրավունքի մագիստրոսի որակավորում։

2007 թվականի մարտից մինչև 2009 թվականի օգոստոս աշխատել է որպես իրավաբան Ստոլիչնայա իրավաբանական Խումբ ՓԲԸ-ում։

2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի հոկտեմբեր աշխատել է Մլգրուպ փաստաբանական ընկերություն ՍՊԸ կորպորատիվ կառավարման բաժնի պետ։

2010 թվականի նոյեմբերի 19-ին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան՝ պաշտպանելով «Հավատարմագրային իրավահարաբերություններն օտարերկրյա տարրի հետ» թեմայով ատենախոսություն[1]։

2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ 151-րդն էր Բատկիվշչինայի ցուցակում՝ լինելով անկուսակցական[2]։

2013 թվականի օգոստոսին Արսենի Յացենյուկը դատարանում ներկայացրել էր Կիևում մայիսի 18-ի դեպքերի կապակցությամբ։ Գործը տանուլ է տրվել, իսկ դատարանը Արսենի Յացենյուկից պահանջել է հերքել տեղեկատվությունն այն մասին, որ սադրանքների հետևում կանգնած է եղել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Կլյուևը[3]։

2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի մարտն աշխատել է Ուկրնաֆտա ԲԲԸ իրավաբանական ապահովման դեպարտամենտի հայցապահանջային բաժնի առաջատար իրավախորհրդատու։

2014 թվականի մարտի 12-ից մայիսի 21-ը[4]՝ Ուկրաինայի արդարադատության նախարարի տեղակալ Պավել Պետրենկոյի աշխատակազմի ղեկավար։

Մարտի 28-ին ելույթ է ունեցել Ուկրաինայի քաղաքացիական իրավունքի և Կիևի գարուն գործընթացի փաստաբանների ասոցիացիայի 3-րդ համաուկրաինական գարնանային ֆորումին՝ Ուկրաինայի արդարադատության նախարարության բարեփոխման և դրա վերակազմակերպման հիմնական ուղղությունների մասին զեկույցով՝ կադրերի հերթափոխով (թեստավորման անցկացում՝ առավել պրոֆեսիոնալ աշխատողներին պաշտոններում թողնելու և կոռուպցիայի դեմ պայքարի համար)։ Իր խոսքում փաստաբանական հանրությանը համագործակցության կոչ է արել. արդարադատության նախարարության շրջանակներում նախատեսվում էր ստեղծել աշխատանքային խումբ՝ միջազգային դատական մարմիններում պետության շահերը պաշտպանելու համար[5]։

Մայիսի 21-ին վարչապետ Արսենի Յացենյուկի կարգադրությամբ նշանակվել է Ուկրաինայի պետական գրանցման ծառայության նախագահ[6]։

Սեպտեմբերին Ժողովրդական ճակատ կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվեց 58-րդ համարը[7], սակայն մինչև ընտրությունները հանեց իր թեկնածությունը։

2014 թվականի դեկտեմբերի 2-ից՝ Ուկրաինայի նախարարների կաբինետի նախարար։

Իր նշանակումից մի քանի օր առաջ նա մեծ հարցազրույց է տվել ՌԲԿ-Ուկրաինային։ Ի թիվս այլ բաների, ապագա նախարարը պատմել է կառավարության պիլոտային նախագծերի մասին։ Պաշտոնյան նաև հաստատել է, որ լյուստրացիայի շրջանակներում ստուգման գործընթաց է ընթանում[3]։

Ուկրաինայի նախարարների կաբինետում նշանակվելուց հետո հրապարակել է 2013 թվականի եկամուտների մասին իր հայտարարագիրը, որի համաձայն, 2013 թվականին ղեկավար պաշտոններում աշխատելով Մլգրուպ փաստաբանական ընկերություն ՍՊԸ-ում և Ուկրնաֆտա ԲԲԸ-ում, վաստակել է ընդամենը 35,1 հազար գրիվնա, ինչը կազմում է միջին ամսական 2925 գրիվեն (շուրջ 365 դոլար)։ Ընդ որում Օնիշչենկոն Կիևում բնակարան ունի 979 հազար գրիվեն արժողությամբ[8]։

2016 թվականի ապրիլի 14-ին Յացենյուկի երկրորդ կառավարությունը պաշտոնաթող եղավ, Աննա Օնիշչենկոն պաշտոնից զրկվեց Ուկրաինայի նախարարների կաբինետի նախարարի պաշտոնից, Ուկրաինայի նոր կառավարությունում, որը գլխավորում է Գրոյսմանը, նրան փոխարինեց Ալեքսանդր Սերգեևիչ Սաենկոն։

Աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետական ծառայողի 3-րդ աստիճան (2014 թվականի հուլիսի 31)[9]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Довірчі правовідносини з іноземним елементом [Текст] : монографія / Г. В. Онищенко. — К. : Алерта, 2012. — 268 с. — ISBN 978-617-566-119-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кандидатська дисертація Archived 2014-12-08 at the Wayback Machine. (ուկր.)
  2. Вибори народних депутатів України 28 жовтня 2012 року (ուկր.)
  3. 3,0 3,1 Апаратниця Яценюка: міністр Кабінету Міністрів Ганна Онищенко (ուկր.)
  4. Кабінет Міністрів України; Розпорядження від 21.05.2014 № 484-р «Про звільнення Онищенко Г. В. з посади заступника Міністра юстиції України — керівника апарату» (ուկր.)
  5. Відбувся ІІІ Всеукраїнський весняний форум ААУ з цивільного права та процесу «Київська весна» Archived 2014-12-09 at the Wayback Machine. (ուկր.)
  6. Кабінет Міністрів України. Розпорядження від 21.05.2014 № 487-р «Про призначення Онищенко Г. В. Головою Державної реєстраційної служби України» (ուկր.)
  7. Виборчий список партії «Народний фронт» (ուկր.)
  8. Декларации новых министров: самый богатый — Зубко, а самая бедная — Онищенко (инфографика) — Политические новости Украины — Среди тех, кто остался из прошлого состава Кабмина,…
  9. Указ Президента України № 630/2014 «Про присвоєння рангу державного службовця» Archived 2014-12-10 at the Wayback Machine. (ուկր.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]