Արսենի Յացենյուկ
| Արսենի Յացենյուկ ուկրաիներեն՝ Арсеній Петрович Яценюк | |
| Կուսակցություն՝ | Ժողովրդական ճակատ |
|---|---|
| Կրթություն՝ | Առևտրատնտեսական պետական համալսարան (2001) և Չեռնովցիի համալսարան |
| Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան և բանկիր |
| Դավանանք | Ուկրաինական-հունական կաթոլիկ եկեղեցի |
| Ծննդյան օր | մայիսի 22, 1974[1][2][3][…] (52 տարեկան) |
| Ծննդավայր | Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | ուկրաիներեն՝ Арсеній Петрович Яценюк |
| Հայր | Petro Yatseniuk? |
| Մայր | Maria Yatseniuk? |
| Ամուսին | Terezia Yatseniuk? |
| Կայք՝ | yatsenyuk.org.ua |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Արսենի Պետրովիչ Յացենյուկ (ուկրաիներեն՝ Арсеній Петрович Яценюк, մայիսի 22, 1974[1][2][3][…], Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), ուկրաինացի քաղաքական և պետական գործիչ, «ժողովրդական ճակատ» կուսակցության քաղխորհրդի ղեկավար։
Զբաղեցրել Է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Եհանուրովի կառավարությունում (2005-2006) և արտաքին գործերի նախարարի պաշտոնը Յանուկովիչի երկրորդ կառավարությունում (2007)։ 2007-2008 թվականներին եղել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը, 2014-2016 թվականներին՝ Ուկրաինայի վարչապետը։
2009-2012 թվականներին գլխավորել է «Փոփոխությունների ճակատ» քաղաքական կուսակցությունը։ 2012 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր գլխավորել է «Միացյալ ընդդիմության» խորհուրդը, 2012 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 2014 թվականի մարտի 4-ը եղել է Գերագույն ռադայում համաուկրաինական «Բատկիվշչինա» միավորման խմբակցության ղեկավարը, 2013 թվականի հունիսի 14-ից մինչև 2014 թվականի ապրիլի 27-ը՝ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահը։ 2014 թվականի սեպտեմբերի 10-ից ղեկավարում է «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1974 թվականի մայիսի 22-ին եղել է Չեռնովցի համալսարանի պատմության դասախոս[6][7]։
1991 թվականին արծաթե մեդալով ավարտել է Պանաս Միրնի անվան անգլալեզու № 9 մասնագիտացված դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Չեռնովցիի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[8], որն ավարտել է Իրավագիտություն մասնագիտությամբ, դիպլոմային թեզը պաշտպանել է օտար լեզվով։ 1991 թվականին ձեռք է բերել «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա, որը երեկոները վարել է որպես տաքսի[9]։ Դասախոսներն ու ուսուցիչները Արսենին բնութագրել են որպես «ֆենոմենալ հիշողության տեր մարդ»[7][10][11]։
1992 թվականի դեկտեմբերին 18-ամյա Արսենին Չեռնովցիի մարզի այն ժամանակվա նահանգապետ Վալենտին Գնատիշինի որդու հետ մասնակցել է «Յուրեք Լտդ» իրավաբանական ֆիրմայի ստեղծմանը, որտեղ զբաղվել է սեփականաշնորհման հարցերով և գլխավորել այն մինչև 1997 թվականը[12][13]։ Միաժամանակ Արսենը սովորել է Չեռնովցիի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[14]։
1998 թվականի հունվարից տեղափոխվել է Կիև, որտեղ դարձել է «Ռայֆֆայզեն բանկ Ավալ» բաժնետիրական փոստային-կենսաթոշակային բանկի վարկային դեպարտամենտի խորհրդատու։
1998 թվականի դեկտեմբերին զբաղեցրել է «Ավալ» բանկի վարչության նախագահի խորհրդականի պաշտոնը։ «Ավալ»-ում իր վերջին մեկ ամիսն Արսենի Յացենյուկը անցկացրել է որպես բանկի վարչության նախագահի տեղակալ, որից հետո Ղրիմի նախարարների խորհրդի նախագահ Վալերի Գորբատովի կողմից հրավիրվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելու։
2001 թվականին 27-ամյա Յացենյուկը ավարտել է Չեռնովցիի առևտրատնտեսական ինստիտուտը՝ Կիևի ազգային առևտրատնտեսական համալսարանի մասնաճյուղը՝ «հաշվառում և աուդիտ» մասնագիտությամբ՝ ստանալով երկրորդ բարձրագույն կրթություն։
Ղրիմի էկոնոմիկայի նախարար
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի սեպտեմբերի 19-ին սկսվել է Արսենի Յացենյուկի քաղաքական գործունեությունը։ Այդ օրը Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադան հաստատել է նրա նշանակումը Ղրիմի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Վալերի Գորբատովի կառավարությունում։ Նույն թվականի նոյեմբերի 21-ին Ղրիմի խորհրդարանի որոշմամբ Յացենյուկը հաստատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
2002 թվականի ապրիլի 29-ին ամբողջ կառավարության հետ հրաժարական է տվել, քանի որ աշխատանքի է անցել Ղրիմի նորընտիր Գերագույն ռադան։ Արդեն մայիսի 15-ին նա երկրորդ անգամ գլխավորել Է Էկոնոմիկայի նախարարությունը, սակայն այդ պաշտոնում մեկ տարուց պակաս է մնացել, ինչից հետո նոր աշխատանքի է անցել Կիևում։
Ուկրաինայի ազգային բանկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի հունվարին Ուկրաինայի Ազգային բանկի նախագահ Սերգեյ Տիգիպկոն Յացենյուկին նշանակել էր իր առաջին տեղակալ[15]։
2004 թվականին Յացենյուկը ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ պաշտպանելով ատենախոսություն «բանկային վերահսկողության և կարգավորման համակարգի կազմակերպումը Ուկրաինայում» թեմայով[16][17][18][19]։
Երբ Սերգեյ Տիգիպկոն 2004 թվականի հուլիսի 4-ին գլխավորել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչի ընտրական շտաբը, Յացենյուկին հանձնարարել են մինչև նախընտրական արշավի ավարտը կատարել Ազգային բանկի ղեկավարի պարտականությունները։ Նարնջագույն հեղափոխության պատճառով նրա գործունեության այս փուլը տևել է մինչև դեկտեմբերի 16-ը, մինչև Ուկրաինայի Գերագույն ռադան չի ընդունել Սերգեյ Տիգիպկոյի հրաժարականը՝ ազգային անվտանգության խորհրդի նոր ղեկավար նշանակելով Վլադիմիր Ստելմահին։
2004 թվականի նոյեմբերի 30-ին, կատարելով ազգային բանկի ղեկավարի պարտականությունները, Յացենյուկը հրապարակել է № 576/2004 որոշումը բանկային ավանդների վաղաժամկետ չեղարկման ժամանակավոր արգելքի մասին, ինչը կանխել է քաղաքական դիմակայության հնարավոր բացասական հետևանքները։ 2005 թվականի փետրվարին Յացենյուկը հրաժարական է տվել[20]։
Օդեսայի վարչակազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի մարտի 9-ին Օդեսայի մարզային պետական վարչակազմի նախագահ Վասիլի Ցուշկոն Արսենի Յացենյուկին նշանակել է իր առաջին տեղակալ։ Այդ աշտոնում իր ծառայության ընթացքում նա մինչև նույն տարվա սեպտեմբերի 27-ը եղել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։
Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի սեպտեմբերի 27-ին 31-ամյա Յացենյուկը նշանակվել է Յուրի Եհանուրովի կառավարությունում էկոնոմիկայի նախարար[21]։
2006 թվականի մայիսի 25-ին Ուկրաինայի 5-րդ գումարման նորընտիր Գերագույն ռադան հրաժարական է տվել՝ հանձնարարելով նրան շարունակել կատարել իր պարտականությունները մինչև նորի ընտրվելը։ Խորհրդարանական ճգնաժամի պատճառով Յացենյուկը ստիպված է եղել ավելի քան երկու ամիս աշխատել նախարարի պարտականությունների կատարման ռեժիմով, քանի դեռ օգոստոսի 4-ին նախարարների ամբողջ կաբինետի հետ պաշտոնաթող չի եղել։
Լինելով այդ պաշտոնում՝ Յացենյուկը ղեկավարել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները, գլխավորել է «Ուկրաինա-Եվրոպական միություն» կոմիտեն, եղել է Ուկրաինայում օտարերկրյա ներդրումների հարցերով խորհրդատվական խորհրդի անդամ և առևտրի և զարգացման սևծովյան բանկի կառավարման կառավարիչ[22][23]։
Ուկրաինայի նախագահի քարտուղարությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի սեպտեմբերի 20-ին Ուկրաինայի նախագահ Յուշչենկոն Յացենյուկին Ուկրաինայի նախագահի քարտուղարության ղեկավարի առաջին տեղակալ է նշանակել Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ նախարարների կաբինետում[24][25][26][27]։
2007 թվականի մարտի 21-ին Յացենյուկը նշանակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում[28]։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար
[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի մարտի 21-ին Ուկրաինայի Գերագույն ռադայի 450 ձայներից 426-ը Յացենյուկին հաստատել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Նրա թեկնածությունն առաջարկվել է նախագահ Յուշչենկոյի կողմից այն բանից հետո, երբ խորհրդարանը երկու անգամ մերժել էր Վլադիմիր Օգրիզկոյի թեկնածությունը։
Դառնալով արտաքին գործերի նախարար՝ Յացենյուկը նույնպես ընդգրկվել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կազմում[29]։
Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Յացենյուկի գրեթե բոլոր պաշտոնները բաժին են ընկել քաղաքական սուր ճգնաժամի ժամանակ, որը սկսվել էր 2007 թվականի ապրիլի 2-ին՝ Ուկրաինայի խորհրդարանի լուծարմամբ։
Օգոստոսի 7-ին նախագահ Յուշչենկոյին սատարող «Մեր Ուկրաինան Ժողովրդական ինքնապաշտպանություն է» կուսակցական դաշինքը Յացենյուկին առաջադրել էր Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորի թեկնածու 2007 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններում, նախընտրական ցուցակում նա զբաղեցրել է երրորդ տեղը[30]։ Պատգամավոր դառնալով՝ դեկտեմբերի սկզբին նա ընտրվել էր Գերագույն ռադայի ղեկավարի պաշտոնում 227 պատգամավորների ձայներով[31]։ Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Յացենյուկին պաշտոնանկ է արել ԱԳ նախարարի պաշտոնից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ «Яценюк возглавил политсовет партии Народный фронт». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «Яценюк нашёл жену в банке, а с первой красавицей Украины учился в одной школе». Արխիվացված է օրիգինալից 2009-06-08-ին. Վերցված է 2020-06-05-ին.
- 1 2 Ольга Мусафирова.«…Яценюк ползет на берег, точит свой кинжал» Արխիվացված 2015-09-11 Wayback Machine «Новая газета», 09.09.2015
- ↑ Яценюк в детстве хулиганил, Янукович пел в хоре, а Кличко был влюблён в училку (фото) Արխիվացված 2015-09-24 Wayback Machine // «Сегодня», 29.08.2013
- ↑ Яценюк рассказал о своей карьере «бомбилы» «Lenta.ru», 04.12.2009
- ↑ «Бурная юность: есть ли у украинских политиков чеченский след — Стиль жизни — Forbes Украина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Яценюк не служа в армии „дослужился“ до капитанских погон Արխիվացված 2016-03-04 Wayback Machine „Новости Донбасса“, 01.12.2009
- ↑ Ракета в очках // Корреспондент : Журнал. — 2009. — № 24.(չաշխատող հղում)
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ Біографія — Арсеній Яценюк. Офіційна сторінка
- ↑ Тигипко: Меня просто прёт от политики. Мне в кайф < Новости политики Украины — Корреспондент
- ↑ Дисертація для здобуття вченого ступеня Яценюка А. П. «Організація Системи Банківського Нагляду І Регулювання В Україні»(ուկր.)
- ↑ Про що свідчать 70 сторінок плагіату у кандидатській дисертації Яценюка(ուկր.)
- ↑ Доктор философских наук, профессор Татьяна Пархоменко обнаружила в диссертации экс-премьера Арсения Яценюка 70 страниц плагиата
- ↑ В кандидатской диссертации Яценюка обнаружили 70 страниц плагиата — СМИ
- ↑ Евгений Червоненко: Если во второй тур выйдет Тимошенко и Янукович, я проголосую за Януковича, «Украинская правда».
- ↑ Указ Президента Украины № 1372/2005
- ↑ Указ Президента Украины № 1859/2005
- ↑ Указ Президента Украины № 168/2007
- ↑ Указ Президента Украины № 765/2006
- ↑ Указ Президента Украины № 782/2006
- ↑ Указ Президента Украины № 781/2006
- ↑ Указ Президента Украины № 200/2007
- ↑ Указ Президента Украины № 230/2007
- ↑ Указ Президента Украины № 229/2007
- ↑ Полный список блока Наша Украина — Народная Самооборона «Украинская Правда», 07.08.2007
- ↑ Яценюк — спикер «Украинская Правда», 04.12.2007