Աննա Կոնտուլա
Աննա Կոնտուլա | |
Կուսակցություն՝ | Ձախ դաշնակցություն |
---|---|
Գիտական աստիճան՝ | սոցիոլոգիական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և սոցիոլոգ |
Ծննդյան օր | մարտի 30, 1977[1][2] (47 տարեկան) |
Ծննդավայր | Պոռի, Ֆինլանդիա[1] |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Կայք՝ | annakontula.fi |
Աննա Լիիզա Կոնտուլա (ֆիններեն՝ Anna Liisa Kontula, մարտի 30, 1977[1][2], Պոռի, Ֆինլանդիա[1]), ֆինն քաղաքական գործիչ և սոցիոլոգ։ Ֆինլանդիայի խորհրդարանի երեք գումարումների պատգամավոր (2011 թվականից), Տամպերեի քաղաքային խորհրդի պատգամավոր (2004-2017)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Կոնտուլան ծնվել է 1977 թվականի մարտի 30-ին Ֆինլանդիայի Սատակունտա մարզի Պորի քաղաքում[3], 2002 թվականին հանձնել է «1970-ական թվականների ուսանողական շարժումների մասին» ատենախոսությունը[4]։ Ֆինլանդիայում մարմնավաճառության հետ կապված մի քանի հետազոտական նախագծեր ավարտելով՝ նրա հոդվածը տպագրել են Տամպերեի համալսարանում[3], որն աշխատում է մարմնավաճառության և կանանց նկատմամբ բռնության քրեականացման գնահատման վրա[5]։ Աշխատում է աշխատանքային սահմանափակումների, մշակութային արժեքների գնահատման ոլորտում[6], այդ թվում՝ ռասիզմի ազդեցությունը ոչ միայն այն բանի վրա[7], որտեղ մարդիկ կարող են աշխատել, այլև որտեղ նրանք կարող են ապրել[8]։ Զբաղեցրել է Սեքս ինդուստրիայի ասոցիացիայի նախագահի տեղակալի պաշտոնը[5], համալսարանում ուսանելու տարիներին մասնակցել է բազմաթիվ կազմակերպությունների, որոնք զբաղվում էին տարբեր սոցիալական ակտիվությամբ[3]։
2004 թվականին Կոնտուլան ընտրվել է Տամպերեի քաղաքային խորհրդի ընտրություններում[9]։ 2008 թվականին ընտրվել է երկրորդ ժամկետով[10], 2008-2012 թվականներին զբաղեցրել է երկրորդ տեղը «Ձախ միություն» կուսակցության ձայների քանակով[11]։
2011 թվականին Պիրկանմայի շրջանի 7-րդ ընտրատարածքից «Ձախ միություն» կուսակցությունից Կոնտուլան ընտրվել է Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր[12]։ Նախկինում սահմանադրական իրավունքի կոմիտեի կազմում ընդգրկված Բնակչության զբաղվածության կոմիտեի անդամ է[13]։ 2015 և 2019 թվականներին վերընտրվել է խորհրդարանում։
2020 թվականի հունվարի 13-ին Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին պատգամավորին ձերբակալել է Իսրայելի ոստիկանությունը, երբ ակտիվիստների հետ փորձել է ցույց կազմակերպել՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը հրավիրել Ֆինլանդիայի և իսրայելական ընկերությունների միջև զենքի առևտրի վրա[14]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anna Liisa Kontula Prostituutio Suomessa Helsinki: Sexpo-säätiö(ֆին.). — 2005. — ISBN 951-95548-4-X.
- Anna Liisa Kontula The Sex Worker and Her Pleasurse(ֆին.). — Corrent Sociology, 2008. — Т. 56. — № 4. — С. 620—605. —
- Anna Liisa Kontula Punainen eksodus: tutkimus seksityöstä Suomessa Helsinki: Like(ֆին.). — 2008. — ISBN 978-952-01-0212-8.
- Anna Liisa Kontula Tästä äiti varoitti Helsinki: Like(ֆին.). — 2009. — ISBN 978-952-01-0299-9.
- Anna Liisa Kontula Countering Trafficking in Moldova Chisinau:(ֆին.). — International Organization for Migration, 2009.
- Anna Liisa Kontula Näkymätö kylä: Siirtotyölaisten asemasta Suomessa Helsinki: Like: Into(ֆին.). — 2010. — ISBN 978-952-01-0522-8.
- Anna Liisa Kontula Mistä ei voi puhua Helsinki: Like(ֆին.). — 2012. — ISBN 978-952-264-183-0.
- Anna Liisa Kontula Kirjeitä oikealke Helsinki: Into(ֆին.). — 2014. — ISBN 978-952-264-271-4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.eduskunta.fi/FI/kansanedustajat/Sivut/1155.aspx
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 «Anna Kontula». Like Kustannus. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Anna Kontula Kuollut muttei kuopattu: taistolaisuus ja miten sitä muistetaan.(անգլ.). — 2002.
- ↑ 5,0 5,1 Venla Roth Defining Human Trafficking and Identifying Its Victims: A Study on the Impact and Future Challenges of International, European and Finnish Legal Responses to Prostitution-Related Trafficking in Human Beings. — Martinus Nijhoff Publishers, 2011-12-09. — 378 с. — ISBN 9789004225879
- ↑ «Ranska pohtii rintojen poliittisuutta» (ֆիններեն). Helsingin Sanomat. 2015 թ․ փետրվարի 28. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «WebFOCUS Report». webfocus.aka.fi. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Näkymätön kylä | Into Kustannus» (ֆիններեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Kunnallisvaalit2004. Helsingin Sanomat Helsinki, Finland: Helsingin Sanomat» (ֆիններեն). 2015 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 26-07-2015-ին.
- ↑ «Helsingin Sanomat – Europarlamenttivaalit 2019» (ֆիններեն). HS Vaalikone. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Helsingin Sanomat – Europarlamenttivaalit 2019» (ֆիններեն). HS Vaalikone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Valitut ehdokkaat Pirkanmaan vaalipiiri». tulospalvelu.vaalit.fi. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Anna Kontula». www.eduskunta.fi. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Депутата от Союза левых сил Анну Контулу задержали в Израиле // Сайт телерадиокомпании Yleisradio Oy. Служба новостей Yle. — 14 января 2020.(Ստուգված է 15 հունվարի 2020)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Կոնտուլայի պաշտոնական կայք Արխիվացված 2015-11-22 Wayback Machine(ֆին.)
- Anna Kontula esittely(ֆին.)
- Anna Kontulan seksifyöväitös — parhaat sitaatit(ֆին.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Կոնտուլա» հոդվածին։ |
|