Աննա Կասպարսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Կասպարսոն
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1861(1861-10-10)[1]
ԾննդավայրSkeda, Շվեդիա[1]
Մահացել էսեպտեմբերի 24, 1961(1961-09-24)[2][3][4][…] (99 տարեկան)
Մահվան վայրՍալտսյոբադեն, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա[5]
Մասնագիտությունտեքստիլ նկարչուհի, դաշնակահարուհի և թարգմանչուհի
Ծնողներհայր՝ Urban von Feilitzen?, մայր՝ Lotten von Feilitzen?
ԵրեխաներՄարյա Կասպարսոն
 Anna Casparsson Վիքիպահեստում

Աննա Կասպարսոն (շվեդ.՝ Anna Casparsson, լրիվ անունը` Anna Charlotta Sophia Casparsson, ծննդյամբ` von Feilitzen, հոկտեմբերի 10, 1861(1861-10-10)[1], Skeda, Շվեդիա[1] - սեպտեմբերի 24, 1961(1961-09-24)[2][3][4][…], Սալտսյոբադեն, Շվեդիա[1]), շվեդ դաշնակահարուհի և տեքստիլ նկարչուհի[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Կասպարսոնը ծնվել է 1861 թվականի հոկտեմբերի 10-ին Սկեդա օկրուգում (1971 թվականից՝ Լինչյոպինգի քաղաք) գրող Ուրբան ֆոն Ֆեյլիտցենի և նրա կնոջ ՝ դաշնակահար, կոմպոզիտոր Ադոլֆ Լինդբլադի դուստր Լոտեն ֆոն Ֆեյլիտցենի ընտանիքում։

Snäckan վիլլան 1900 թվականին

Աննա Կասպարսոնը և նրա ամուսինն աշխատել են Skandia ապահովագրական ընկերությունում և ունեցել բազմաթիվ շփումներ, այդ թվում Շվեդիայի նկարիչների միության արվեստագետների հետ։ Զույգը առաջիններից մեկն էր, որ Սալտշյոբադենում պատրիցիական ոճով կառուցեց Villa Snäckan վիլլան, որի սրահում, Աննան նվագում էր դաշնամուր, իսկ արվեստանոցում աշխատում էր Աննայի դուստրը և հաճախակի հանդիպում նկարիչների հետ։

Արտաքին պատկերներ
Stjärnan գործվածք
Hjorten գործվածք


Ամուսնու և որդու մահից հետո՝ 1920-ականներին, Աննա Կասպարսոնը սկսեց զբաղվել ասեղնագործությամբ, որը շարունակեց իր կյանքի հետագա 60 տարիների ընթացքում։ Նա ստացել էր միայն երաժշտական կրթություն, բայց ինքնուրույն սովորեց տեքստիլի վրա ասեղնագործել։ Եվ միայն 1945 թվականին՝ 84 տարեկան հասակում, Աննան իր աշխատանքները ցուցադրեց Սալտշյոբադենի ցուցահանդեսում։

Նույն թվականին նա մասնակցեց Ստոկհոլմում գտնվող Լիլյեվալչայի (շվեդ արդյունաբերող և բարերար) արվեստի պատկերասրահում բացված «Nordiska konstnärinnor» ցուցահանդեսին։ 1960 թվականին նրա աշխատանքները ցուցադրվեցին Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանում կայացած անհատական ցուցահանդեսում, որոնք հետագայում կրճատված տարբերակով ներկայացվեցին Շվեդիայի բազմաթիվ արվեստի պատկերասրահներում և թանգարաններում։ Ասեղնագործությունը սովորաբար կատարվում էր մետաքսե կամ թավշյա գործվածքներից պատրաստված նյութերով։ Կասպարսոնն իր կոմպոզիցիաներին ավելացնում էր գործվածքների, սրբիչների, ժանյակի և ապակու գույնզգույն կտորներ, որոնք էլ երբեմն նկարազարդում էր յուղաներկով։ Նա հաճախ իր ստեղծագործությունների համար հիմք էր ընդունում հեքիաթների աշխարհից վերցված դրվագները։ Նրա գործերը հաճախակի ցուցադրվում են Շվեդիայի ազգային թանգարանում և Ժամանակակից արվեստի թանգարանում։ Աննայի գործվածքներից երեքը գտնվում են Դանիայի ազգային թանգարանում[7]։

Աննա Կասպարսոնը մահացել է 1961 թվականի սեպտեմբերի 24-ին, Սալտշյոբադեն քաղաքում։

2013 թվականի ամռանը Nacka konsthall-ում կազմակերպվեց Աննա Կասպարսոնի և նրա դստեր Մարյայի աշխատանքների ցուցահանդեսը[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Կասպարսոնը ամուսնացած էր Էդվարդ Կասպարսոնի հետ (1856–1923), ով անվանի նկարիչներ Անդերս Լեոնարդ Ցորնի և Էռնստ Յուսեֆսոնի լավ ընկերն էր։ Ունեցել են չորս երեխաներ, այդ թվում դուստրը` Մարյան, որը նկարչուհի է դարձել։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Կասպարսոնի հիշատակին է նվիրված 1960 թվականին ռեժիսոր Պետեր Վայսի կողմից նկարահանված համանուն կարճամետրաժ ֆիլմը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Շվեդիայի մահվան գիրքը
  2. 2,0 2,1 2,2 KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 3,2 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Artnet — 1998.
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. Anna Charlotta Sofia Casparsson
  7. «Nationalmuseum – Anna von Feilitzen Anna Casparsson». emp-web-84.zetcom.ch. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  8. Sommarutställning i Nacka konsthall: Möten - Anna och Marja Casparsson i en gemensam utställning
  9. Staffan Lamm var fotograf för filmen. Delar av filmen ingår i Staffan Lamms film Fantasterna från 1985

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]