Աննա Դրեսդեն-Պոլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Դրեսդեն-Պոլակ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 24, 1906(1906-11-24)
Ծննդավայր՝Ամստերդամ, Նիդերլանդներ
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 23, 1943(1943-07-23) (36 տարեկան)
Մահվան վայր՝Սոբիբոր, Gmina Włodawa, Włodawa County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[1]

Աննա Դրեսդեն-Պոլակ (նիդերլանդերեն՝ Anna "Ans" Dresden-Polak, ծնյալ Աննա Պոլակ (Anna Polak), նոյեմբերի 24, 1906(1906-11-24), Ամստերդամ, Նիդերլանդներ - հուլիսի 23, 1943(1943-07-23), Սոբիբոր, Gmina Włodawa, Włodawa County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան[1]), հրեական ծագումով նիդերլանդացի մարմնամարզուհի[2][3][4], օլիմպիական խաղերի չեմպիոնուհի։

Օլիմպիական ոսկե մեդալն Աննան նվաճել է իր հայրենի Ամստերդամում 1928 թվականին կայացած ամառային օլիմպիադայում[5][6][7]՝ ընդհանուր հաշվարկում վաստակելով 316.75 միավոր[8]։

Նա մարմնամարզության նիդերլանդական հավաքական թիմի ազգությամբ հրեա հինգ անդամներից մեկն էր։ Երբ Նիդերլանդներում հաստատվեց գերմանացիների տիրապետությունը, ֆաշիստները հալածանքներ սկսեցին ազգությամբ հրե նիդերլադցիների նկատմամբ։ Այդ հալածանքներին ենթարկվեցին նաև օլիմպիական չեմպիոնուհի Աննա Դրեսդեն-Պոլակն ու իր ընտանիքի անդամները։ Նրան նախ նետեցին Վեստերբորկի համակենտրոնացման ճամբարը, այնուհետև տեղափոխեցին Սոբիբորի մահվան ճամբար և 1943 թվականի հուլիսի 23-ին դաժանաբար սպանեցին[9] իր վեցամյա դստեր՝ Եվայի հետ[10][11]։ Դրանից մի քանի ամիս անց՝ 1944 թվականի սկզբներին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում սպանել են նաև Աննայի ամուսնուն՝ Բարենդ Դրեսդենին[11][12][13]։

Աննայի մարզիկ ընկերուհիները՝ Նիդերլանդների մարմնամարզության օլիմպիական հավաքականի ազգությանբ հրեա մյուս մազուհիները՝ Ստելլա Բլիտս-Ագստերիբեն, Լեա Կլոոտ-Նորդհայմը, Յուդիկիե Տեմանս-Սիմոնսը, ինչպես նաև հրեա մարզիչը՝ Գերիտ Կլեերեկոպերը նույնպես սպանվել են Օսվենցիմի կամ Սոբիբորի համակենտրոնացման ճամբարներում[4][6][6][14]։

1997 թվականին Աննա Դրեսդեն-Պոլակը, նրա թիմակից հրեա մամնամարզուհիներն ու մարզիչը ներառվել են Հրեական սպորտի փառքի սրահում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20200417160142/https://www.sports-reference.com/olympics/athletes/po/ans-polak-1.html
  2. Paul Taylor (2004). Jews and the Olympic Games: The Clash Between Sport and Politics - With a Complete Review of Jewish Olympic Medalists. Eastbourne, UK: Sussex Academic Press. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին – via Google Books.
  3. Wechsler, Bob (2008). Day by Day in Jewish Sports History. Jersey City, N.J.: KTAV Publishing House. էջ 329. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին – via Google Books.
  4. 4,0 4,1 Paauw, Ruud (Winter 1994). «After the Glory» (PDF). Citius, Altius, Fortius. Durham, N.C.: International Society of Olympic Historians. 2 (1): 30. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  5. 5,0 5,1 «Dresden-Polak, Anna». Jews In Sports @ Virtual Museum. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 Lipman, Steve. «Connecting the World to Jewish News, Culture, and Opinion». The Jewish Week. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
  7. IX Olympic Games - Official Report (PDF). Amsterdam: Nederlands Olympisch Comité*Nederlandse Sport Federatie. 1928. էջ 694. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 4-ին – via LA 84 Foundation.
  8. https://www.sports-reference.com/olympics/athletes/po/ans-polak-1.html |título=Ans Polak |acessodata=24 de março de 2018 |publicado=sports-reference.com |arquivourl=https://archive.today/20130428012040/http://www.sports-reference.com/olympics/athletes/po/ans-polak-1.html |arquivodata=28 de abril de 2013 |língua=inglês}}
  9. Schaffer, Kay; Smith, Sidonie (2000). The Olympics at the Millennium: Power, Politics, and the Games. New Brunswick, N.J.: Rutgers University Press. էջեր 60–62. ISBN 978-0-8135-2820-5 – via Google Books.
  10. Taylor, Paul (2004). Jews and the Olympic Games. Eastbourne, UK: Sussex Academic Press. էջ 107. ISBN 978-1-903900-87-1 – via Google Books.
  11. 11,0 11,1 Winston-Macauley, Marnie (2009). Yiddishe Mamas: The Truth About the Jewish Mother. Kansas City, Mo.: Andrews McMeel Publishing. էջ 331. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին – via Google Books.
  12. Yogi Mayer, Paul (2004). Jews and the Olympic Games. Elstree, UK: Vallentine Mitchell. էջ 238. ISBN 978-0-85303-451-3 – via Google Books.
  13. «Olympians Who Were Killed or Missing in Action or Died as a Result of War». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  14. «NETHERLANDS 1928 OLYMPIC CHAMPIONS». Jewishsports.net. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brouwer, Erik (2010). «De Moord op een Gouden Turnploeg». In van Liempt, Ad; Luitzen, Jan (eds.). Sport in de Oorlog (Dutch). L.J. Veen. էջեր 29–58. ISBN 978-90-204-1936-8.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]