Աննա Բիլկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Բիլկե
շվեդ.՝ Anna Eriksdotter (Bielke)
Ծնվել է1490
Մահացել է1525
Քաղաքացիություն Շվեդիա
ԱմուսինJohan Månsson?[1]
Ծնողներհայր՝ Eric Bielke?, մայր՝ Gunilla Bese?
Զբաղեցրած պաշտոններCommander of Kalmar Castle?

Աննա Էրիկսդոթեր Բիլկե (շվեդ․ Anna Eriksdotter Bielke, 1490 - 1525), շվեդ ազնվական, Դանիայի դեմ անկախության համար պայքարում ղեկավարել է Կալմար ամրոցի կայազորը[2] ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական խորհրդական և ֆեոդալ Էրիկ Տուրեսոն Բիլկեի (մահացել է 1511 թ․) և Գունիլա Յոխանսդոթեր Բեսեի (1475-1553 թթ․) դուստր։ Նահանգապետ և ասպետ Ակսել Բիլկեի (1500-1559 թթ․), Սկանդինավյան թագավուրությունների պետական խորհրդի անդամ Տուրե Բիլկեի (մահացել է 1533 կամ 1534 թթ․) և տխրահռչակ Բարբրո Էրիկսդոթերի (1505-1553 թթ․)[3]։ 1514 թվականին ամուսնացել է ազնվական և Սկանդինավյան թագավորությունների պետական խորհրդի անդամ Յոհան Մոնսոնի (1470-1520) հետ, ով Կալմարի նահանգապետն էր և 1510-1512 թվականներին Կալմարյան կայազորի ղեկավարն էր։

1520 թվականին Շվեդիան ապստամբեց Դանիայի դեմ, որի ժամանակ մահացավ Յոհանը։ Աննան իր վրա վերցրեց Կալմար[4], այնպես , ինչպես իր մայրն էր ղեկավարում Վիբորգ ամրոցը ռուսական զորքի պաշարման ժամանակ։ Աննայի հեռավոր բարեկամ, Շվեդիայի ապագա թագավոր՝ Գուստավ Վազան դանիական գերությունից փախչելով, Աննայից օգնություն է խնդրում ապստամբելու համար։

Չնայած ջերմ ընդունելությանը, Աննան չհամարձակվեց օգնել Գուստավին, քանի որ քաղաքին մոտենում էր դանիական նավատորմը Սեվերին Նորբի հրամանատարությամբ, իսկ քաղաքում տիրում էր դանիական տրամադրություն։Բնակչությանը ոգեշնչելու մի քանի անհաջող փորձից հետո՝ Գուստավ Վազան լքեց քաղաքը , իսկ Աննան շուտով, 1520 թվականի օգոստոսին, անձնատուր եղավ։

Ավելի ուշ, Աննան նշանադրվեց Հենրիկ Ֆոն Մելենի հետ, ով 1523-1524 թվականներին ամրոցի առաջնորդ Բերենդա Ֆոն Մելենի եղբայրն էր։ Նա ամուսնացած էր Մարգարեթ Ֆոն Մելենի հետ, ով Գուստավ Վազայի բարեկամն էր։Դավադրության կասկածանքով, Աննա Նիլս Էրիկսոնի եղբոր որոշմամբ, Բերենդա Ֆոն Մելենին ազատեցին հրամանատարի պաշտոնից, իսկ նա պահանջեց Աննայից չեղյալ հայտարարել նշանադրությունը։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1786 թվականին Ստոկհոլմի թագավորական օպերայում ներկայացվեց «Գուստավ Վազա» օպերան, որի հեղինակն էր Գուստավ III-ը։ Աննայի հատվածը կատարեց Լովիզա Ավգուստին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Johan Månsson (Natt och Dag) — 1989.
  2. Erik Turesson (Bielke), urn:sbl:18162, Svenskt biografiskt lexikon (art av G. Carlsson.), hämtad 2014-07-14
  3. «Personakt för Erik Bielke (Turesson)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. ամրոցի ղեկավարի պարտականությունները

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]