Կալմար ամրոց
![]() | |
Տեսակ | դղյակ, ճարտարապետական անսամբլ, տեսարժան վայր, heritage site in Sweden? և մշակութային արժեք |
Տեղագրություն | Կալմար[1][2] |
Հասցե | Kungsgatan 1, 392 33 |
Վարչական միավոր | Կալմար[1] |
Երկիր | ![]() |
Կառուցված | 12-րդ դար |
Ճարտարապետական ոճ | Վերածննդի ճարտարապետություն |
Ընթացիկ սեփականատեր | Պետական գույքի կառավարման խորհուրդ[3] |
Վերահսկվում է | Destination Kalmar AB? |
Կայք | kalmarslott.se(շվեդ.) |
![]() | |
![]() | |
![]() |
Կալմար ամրոցը (շվ․ Kalmar slott), ամրոց շվեդական Սմոլանդ նահանգի Կալմար քաղաքում [4]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի Մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]
12-րդ դարում Կալմարսունդում կառուցվեց կլոր պաշտպանիչ աշտարակ և նավահանգիստ։ 13-րդ դարի վերջին Մագնուս Լադուլոս արքան կառուցեց մի նոր ամուր պարիսպով ամրոց, կլոր անկյուններով աշտարակներ և երկու քառակուսի դարպասներ, որոնք շրջապատում էին հիմնական աշտարակը։ Տեղակայված լինելով Կալմարի միջնադարյան նավահանգստին մոտ, 12-րդ դարում կառուցված այս ամուր աշտարակը վճռական դեր խաղաց Շվեդական պատմության մեջ։Սկանդինավյան ամենակարևոր քաղաքական իրադարձություններից մեկը տեղի ունեցավ 1397 թվականին, երբ կազմվեց Կալմարյան Միությունը- Դանիայի և Նորվեգիայի և Շվեդիայի միությունը(ներառյալ Ֆինլանդիան), որը կազմակերպեց Դանիայի Մարգրեթ I թագուհին։1520 թվականին Դանիայի դեմ շվեդական ապստամբության ընթացքում զորքը առաջնորդում էր Աննա Էրիքսդոթերը (Բիլկե), ով իր ամուսնու՝ Յոհան Մանսոն Նաթ Դագի , 1520 թվականին Դանիայի դեմ ապստամբության ընթացքում մահից հետո Կալմարի պաշտպանությունն իր ձեռքը վերցրեց[5]։
Ամրոցը բարելավվեց 16-րդ դարում Գուստավ I թագավորի և նրա որդիներ՝ Էրիկ XIV-ի և Ջոն III-ի օրոք, ովքեր միջնադարյան բերդը վերափոխեցին վերածննդի թագավորության համապատասխան ամրոցի։ Կալմար ամրոցը ավերվեց 1611-13թթ․Կալմարյան պատերազմի ընթացքում և մեծ վնաս կրեց 1642 թվականին հրդեհից։ Սկսեցին վերանորոգման աշխատանքներ տարվել, բայց 17-րդ դարի վերջում այն անմխիթար վիճակում էր։
Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]
1856 թվականին Ֆրեդրիկ Վիլհելմ Սքոլանդրը (1816–1881) նախաձեռնեց Կալմար ամրոցի վերականգնողական աշխատանքները։ 1880 թվականից նրա աշակերտ Հելգո Զետերվալը շարունակեց ամրոցի վերականգնման աշխատանքները։Ճարտարապետ Կառլ Մյուլերը պատրաստեց պլանը և մնացած փաստաթղթերը։Աշխատանքները սկսվեցին 1885 թվականի և մինչ 1891 թվականը ամրոցը ստացավ այն ուրվագիծը , որը ունի այժմ։1919 թվականին պրոֆեսոր Մարտին Օսլոն ստանձնեց կամրջի, խրամի և բարձրացվող կամրջի վերականգնման աշխատանքները։Աշխատանքը շարունակվեց մինչև 1941 թվականը, երբ ամրոցը կրկին շրջապատվեց ջրով։Այսօր, այն վերածննդի ամենապահպանված շվեդական ամրոցներից է և բաց է հանրության առաջ [6]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ http://vocab.getty.edu/tgn/7009826
- ↑ https://www.sfv.se/en/fastigheter/sverige/kalmar-lan-h/kalmar-castle2/
- ↑ Kalmar Castle Archived 2011-06-12 at the Wayback Machine. Statens fastighetsverk
- ↑ «Kalmar Castle (Castle of the Day)»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2019-05-08
- ↑ «Kalmar Castle: Sweden’s Royal Hub (Smithsonian Institution)»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2019-05-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official visitor site
- Barometern Multimedia Tour of Kalmar Castle
- Virtual tour of the Castle Archived 2013-12-23 at the Wayback Machine.
- The Association of Castles and Museums around the Baltic Sea
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կալմար ամրոց կատեգորիայում։ |