Աննա Արևշատյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աննա Արևշատյան (այլ կիրառումներ)
Աննա Արևշատյան
Ծնվել էհունվարի 2, 1985(1985-01-02) (39 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտացումռեժիսոր, լրագրող, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
IMDbID ID 7658058

Աննա Արևշատյան (հունվարի 2, 1985(1985-01-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Արևշատյանը ծնվել է 1985 թվականին Երևանում։ Երևանի թիվ 132 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 2001 թվականին ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի լրագրողության ֆակուլտետ, որն ավարտելուց հետո աշխատել է տարբեր լրատվամիջոցներում։ 2011 թվականին ավարտել է Մոսկվայի ռեժիսորների և սցենարիստների բարձրագույն կուրսերը (ВКСР, Ալլա Սուրիկովայի և Վլադիմիր Ֆոկինի արվեստանոց)։

Նկարահանել է կարճամետրաժ էքսպերիմենտալ և վավերագրական ֆիլմեր։ Աննա Արևշատյանի «Էքվիլիբրիում» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը 2011 թվականին արժանացել է «ԿԻՆ» միջազգային կինոփառատոնի (ՀՀ), հատուկ մրցանակի[1]։

2016 թվականին Աննա Արևշատյանը նկարահանել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը «Բարի լույս», որը Ոսկե ծիրան միջազգային 13-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ» անվանակարգում արժանացել է «Ոսկե ծիրանի»[2][3][4][5], Տորոնտոյում կայացած «Pomegranate Film Festival»-ին արժանացել է «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» մրցանակի, Հայաստանի Կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի՝ որպես «Լավագույն դեբյուտային ֆիլմ» և «Լավագույն երաժշտություն»։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կյանքի մեկ օր (2009)
  • Անձրևանոցը (2011)
  • Հավասարակշռություն (2011)
  • ՎԳԻԿ (2011)
  • Մետագրամ (2012)
  • Կյանքի մեկ օր (2009)
  • Թռիչք (2013)
  • Բարի լույս (2016)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Բարի լույս». լրագրությունից հիասթափված ռեժիսորի ֆիլմը՝ լրագրողի մասին». Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  2. «Բարի լույս». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  3. «Բարի լույս». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  4. «Հայկական համայնապատկեր». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.
  5. ««Ոսկե ծիրան». Ծանր 90-ականների դրական հիշողությունները՝ «Բարի լույս» ֆիլմում». armenpress.am. Վերցված է 2017 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]