«Բարի լույս», 2016 թվականին ռեժիսոր Աննա Արևշատյանի[1] նկարահանած հայկական ֆիլմ։ 2016 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Հայկական համայնապատկեր ծրագրի խաղարկային ֆիլմերի շարքում[2][3][4]։ Ֆիլմի ստեղծման ամբողջ գործընթացը տևել է 2 տարի, նկարահանումները կատարվել են 26 օրվա ընթացքում։
Ֆիլմը պատմում է հեռուստաընկերության ղեկավարության հետ մասնագիտական բախման մեջ մտած լրագրողի մասին։ Արշակը կորցրել է աշխատանքը, նրան համակել է անզորությունն ու մեղքի զգացումն ընտանիքի առջև։ Երկրից արտագաղթելու վերաբերյալ կնոջ հորդորները նրան ստիպում են վերջնական որոշում կայացնել, ինչը նրա համար ծայրահեղ է դառնում, և նա հակամարտության մեջ է մտնում սեփական ես-ի հետ. նրա սկզբունքները կոտրված են, ապագան` անորոշ։ Հորը տեսնելու անհագ ցանկությամբ Արշակը մեկնում է սահմանամերձ գյուղ, որտեղ ապրում է հայրը։ Հայրական տան ճանապարհին մանկության հուշերը նրան տանում են 90-ականների դժվարին ժամանակներ։ Անցյալի հետ հանդիպումը օգնում է կրկին վերագտնել իրեն և կայացնել ճիշտ որոշում[5][6]։