Jump to content

Աննա Ալմա-Թադեմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ալմա-Թադեմա
անգլ.՝ Anna Alma-Tadema
Դիմանկար
Ծնվել էմայիսի 16, 1867(1867-05-16)
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահացել էհուլիսի 5, 1943(1943-07-05) (76 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազդվել էԼոուրենս Ալմա-Թադեմա
Մասնագիտություննկարչուհի և սուֆրաժիստ
Ծնողներհայր՝ Լոուրենս Ալմա-Թադեմա[3], մայր՝ [Marie] Pauline Gressin?[3]
 Anna Alma-Tadema Վիքիպահեստում

Աննա Ալմա-Թադեմա (մայիսի 16, 1867(1867-05-16), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - հուլիսի 5, 1943(1943-07-05), Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի նկարչուհի և սուֆրաժիստ։ Հիմնականում զբաղվել է գծանկարչությամբ և գեղանկարչությամբ՝ ստեղծելով բազմաթիվ դիմանկարներ, ներսույթի պատկերներ, ծաղիկներ և շինություններ։ Նրանով զբաղվել է հայրը՝սըր Լոուրենս Ալմա-Թադեման։ Աննա Ալմա-Թադեման ցուցադրել է իր ստեղծագործությունները ազգային ցուցահանդեսում՝ հոր և մոր՝ Լաուրա-Թերեզա Ալմա-Թադեմայի հետ։ Աշխատանքները ցուցադրվել են ազգային ցուցահանդեսներում, այդ թվում՝ Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և համաշխարհային Կոլումբիական 1893 թվականի ցուցահանդեսում՝ Չիկագոյում։

Աննա Ալմա-Թադեմայի դիմանկարը
Լոուրենս Ալմա Թադեմա, «Սա մեր անկյունն է», 1873, հայտնի է նաև որպես Լոուրենս և Աննա Ալմա-Թադեմա, Վան Գոգ թանգարան, Ամստերդամ

Աննա Ալմա-Թադեման գերմանացի նկարիչ Լոուրենս Ալմա-Թադեմայի և նրա ֆրանսիացի կնոջ՝ Մարլե-Պաուլինե Գրեսին դե Բուասջիրարդի երկրորդ աղջիկն է[4][5], որն ապրել է Բրյուսելում[5]։ Նրա ավագ քույրը՝ Լոուրենսը, ծնվել է 1864 թվականին։ Աղջիկների մայրը մահացել է 1869 թվականին[4]։ Լոուրենսն իր աղջիկների հետ տեղափոխվել է Անգլիա[5] և 1871 թվականին երկրորդ անգամ ամուսնացել Լաուրա Էփսի հետ, երբ Աննան չորս տարեկան էր[4]։

Աննա Ալմա-Թադեման մեծացել է Լոնդոնում՝ ապրելով իր ընտանիքի հետ։ Լոուրենսը կրթվել է տանը[4]։ Աննա Ալմա-Թադեման երկու անգամ հայտնվել է հոր կտավներում. 1873 թվականին քրոջ հետ՝ «Սա մեր անկյունն է» նկարում, իսկ 1883 թվականին հայրը ստեղծել է նրա դիմանկարը։

Աննայի մայրը, հայրը և խորթ մայրը եղել են նկարիչներ, և, որպես այդպիսին, նա հասունացել է արվեստի միջավայրում[6]։ Լոուրենսը ոգեշնչվել է անտիկ խոսքով և ձեռք բերել այն ոճը, որն ուներ ինքը և Աննան, նաև այլ նկարիչներ։ Երբ նա մահանում է, նրա ստեղծագործությունների ժողովրդայնությունը պահպանվում է վեց տասնամյակ[7]։

Արվեստագետի ստեղծագործությունների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմա-Թադեման բնութագրվել է կենսագրագետ Հելեն Զիմերենի կողմից որպես նուրբ և զարմանալի արվեստագետ, որը ժառանգել է հոր հզորությունը և իր ստեղծագործություններում պատկերված մանրամասների համար պարտական է հորը[8][9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Union List of Artist Names — 2017.
  2. 1 2 RKDartists (նիդերլ.)
  3. 1 2 Kindred Britain
  4. 1 2 3 4 Sara Gray (2009). The Dictionary of British Women Artists. Casemate Publishers. էջեր 17–18. ISBN 978-0-7188-3084-7.
  5. 1 2 3 The Intelligence: A Semi-monthly Journal of Education. E.O. Vaile. 1900. էջ 172.
  6. ↑ The Lady's Realm. Hutchinson. 1898. էջ 34.
  7. ↑ Ian Chilvers (2009). The Oxford Dictionary of Art and Artists. Oxford University Press. p. 14. ISBN 0-19-953294-X
  8. ↑ Helen Zimmern (1902). Sir Lawrence Alma Tadema, R.A. G. Bell & Sons. էջ 8.
  9. ↑ Ray Desmond (1994 թ․ փետրվարի 25). Dictionary of British And Irish Botantists And Horticulturalists Including plant collectors, flower painters and garden designers. CRC Press. էջ 13. ISBN 978-0-85066-843-8.
  10. ↑ Ellen Gosse (1894). «Laurens Alma-Tadema». The Century. Vol. XLVII. Century Company. էջեր 484–497.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ալմա-Թադեմա» հոդվածին։