Jump to content

Աննա Ազարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ազարի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 27, 1959(1959-08-27) (65 տարեկան)
ԾննդավայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Իսրայել
ԿրթությունՀայֆայի համալսարան և Երուսաղեմի հրեական համալսարան
Մասնագիտությունդիվանագետ
ԱմուսինMeir Azari?[1]
Զբաղեցրած պաշտոններambassador of Israel to Russian Federation?, ambassador of Israel to Poland? և ambassador of Israel to the Czech Republic?
 Anna Azari Վիքիպահեստում

Աննա Ազարի (օգոստոսի 27, 1959(1959-08-27), Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), իսրայելցի դիվանագետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Ազարիի պապը՝ 1898 թվականին ծնված Էդելշտեյնը, 1917 թվականին եղել է «Պոալեյ Ցիոնի» անդամ, 1918 թվականից ՌԿԿ(բ) անդամ, Քաղաքացիական պատերազմի մասնակից, շրջկոմի քարտուղար Մոսկվայում։ 1920-ական թվականներին եղել է Ռազմա-ճարտարագիտական ակադեմիայի ուսանող, այնուհետև՝ ճարտարագետ[2]։

1972 թվականին Աննան ընտանիքի հետ արտագաղթել է Իսրայել, այստեղ ավարտել է Հայֆայի համալսարանը (1983 թվական, անգլիական պատմության և գրականության բակալավր) և հետագայում ստացել է քաղաքական գիտությունների մագիստրոսի աստիճան։ Սովորել է նաև Երուսաղեմի հրեական համալսարանում, որտեղ անցել է Ռուսաստանի պատմության հատուկ դասընթաց։ Ուկրաինայում դեսպանի պաշտոնից վերադառնալուց հետո, նա ուսման դասընթաց է անցել Բարձրագույն ռազմական քոլեջում։

1983 թվականից Ազարին աշխատում է Իսրայելի ԱԳՆ-ում։ Աննան հիշում է «գուցե, ես չաշխատեի ԱԳՆ-ում, եթե չլիներ ամուսնուս առաջարկը։ Այդ ժամանակ մենք սովորում էինք համալսարանի վերջին կուրսում, ամուսինս ուսումնասիրում էր քաղաքագիտություն։ Բայց նա արդեն որոշել էր, որ պետք է դառնա ռեֆորմիստ ռաբբի։ Եվ ԱԳՆ ընդունվելու քննությունների մեկնեցի ես։ Ամուսինս ասաց. «Քո անգլերենը լավ է, գնա և փորձիր»։ Առաջին գրավոր քննությանը ես գնացի ջինսով, քանի որ ուրիշ բան չունեի հագնելու։ Իսկ քննության երկրորդ փուլին, բանավոր հարցազրույցին սկեսուրս այնպես շքեղ էր հագցրել ինձ, որ հարցազրույցի վերջում ինձ հարցրին արդյոք ես կոկտեյլի եմ եկել»[2]։

1989-1992 թվականներին եղել է հյուպատոս Սան Ֆրանցիսկոյում։ 1995-1997 թվականներին աշխատել է Ռուսաստանում Իսրայելի դեսպանատանը, զբաղեցնելով դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, «փաստացի ղեկավարել է այդ աշխատանքները, քանի որ դեսպան Ալիզա Շենքարը վատ էր կողմնորոշվում ռուսական իրողությունների մեջ»[3]։

Ռուսաստանից վերադառնալուց և Ուկրաինայում նշանակվելուց առաջ, նա աշխատում է Իսրայելի ԱԳՆ-ում ԱՊՀ երկրների բաժնի պետի տեղակալ։ 1999-2003 թվականներին եղել է Իսրայելի դեսպանը Ուկրաինայում և համատեղությամբ Մոլդովիայում։ 2005 թվականից ղեկավարել է Իսրայելի ԱԳՆ-ի Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի դեպարտամենտի Եվրասիայի բաժինը։ 2006-2010 թվականներին եղել է Իսրայելի դեսպանը Ռուսաստանում, համատեղությամբ Բելառուսիայում։ 2013 թվականի հոկտեմբերից Իսրայելի դեսպանն է Լեհաստանում[4][5]։

Նրա ամուսինը՝ Մեիր Ազարին, համարվում է ռեֆորմիստ ռաբբի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://embassies.gov.il/Praha/AboutTheEmbassy/Pages/The-ambassador.aspxembassy of Israel in the Czech Republic.
  2. 2,0 2,1 Резник А.В. Троцкий и товарищи. — СПб: Изд-во Европейского университета в Санкт-Петербурге, 2017. — С. 333.
  3. ««Боевики ХАМАС лежат в моргах» — Газета. Ru». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «Анна Азари возглавит посольство Израиля в Польше». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. Ambasador Izraela w Polsce

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ազարի» հոդվածին։