Անյա Կարլիչեկ
| Անյա Կարլիչեկ գերմ.՝ Anja Karliczek | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 29, 1971[1][2] (55 տարեկան) |
| Ծննդավայր | Ibbenbüren, Շտեյնֆուրտ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | գերմաներեն |
| Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] |
| Կրթություն | Goethe Gymnasium Ibbenbüren? և FernUniversität in Hagen? |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, նախարար, specialist in the hotel business, bank teller և բիզնես-մենեջեր |
| Զբաղեցրած պաշտոններ | Գերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Federal Minister of Research, Technology and Space?, Գերմանական Բունդեսթագի անդամ և Գերմանական Բունդեսթագի անդամ |
| Կուսակցություն | Քրիստոնեական-դեմոկրատական միություն |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Անյա Մարիա-Անտոնիա Կարլիչեկ(գերմ.՝ Anja Maria-Antonia Karliczek, ի ծնե՝ Կերսսեն գերմ.՝ Kerssen ապրիլի 29, 1971[1][2], Ibbenbüren, Շտեյնֆուրտ, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), գերմանացի քաղաքական գործիչ, Քրիստոնեական դեմոկրատական միության գործիչ, Անգելա Մերկելի կառավարության ժամանակ նաև 2018 թվականին եղել է կրթության նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենի Իբբենբյուրենում ավարտել է Գյոթեի անման գիմնազիան, այնուհետև երկու տարի ստաժավորվել է Օսնաբրյուկի Deutsche Bank-ում, իսկ 1993 թվականից աշխատել է ընտանեկան հյուրանոցում։ 2003 թվականին ընդունվել է Հագենի հեռակա համալսարանը։ 1998 թվականին մտել է Գերմանիայի երիտասարդների միություն, 2004 թվականին ընտրվել է Տակլենբուրգի խորհուրդ[5]։
2013 թվականին Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի Շտայֆուրթ նահանգի միամանդատ ընտատարածքից ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր։ 2017 թվականին դարձել է Քրիստոնեական դեմոկրատական միության/Քրիստոնեական սոցիալական միության քարտուղար[6]։
2017 թվականի հունիսի 30-ին Բունդեսթագում դեմ է քվեարկել Գերմանիայում միասեռ ամուսնությունների օրինականացմանը[7]։
2017 թվականի սեպտեմբերի 24-ին իր նախկին նահանգում խորհրդարանական ընտրությունների ժամանակ 67,675 % ձայնով հաղթել է[8]։
2018 թվականի մարտի 14-ին Անգելա Մերկելի չորրորդ կառավարման ձևավորման ժամանակ ստացել է Գերմանիայի կրթության և գիտական ուսումնասիրությունների նախարարի պաշտոնը[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացել է քաղաքացիական ավիացիայի օդաչու Լոտար Կարլիչեկի հետ, ով 2017 թվականից աշխատում է Eurowings ընկերությունում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 https://anja-karliczek.de/privat/
- ↑ http://www.bundestag.de/bundestag/abgeordnete18/biografien/K/karliczek_anja/258620
- ↑ «Wofür steht Anja Karliczek?» (գերմաներեն). Der Tagesspiegel. 2018 թ․ փետրվարի 26. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Diese Unionsabgeordneten stimmten für die Ehe für alle» (գերմաներեն). Welt. 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Ergebnis und Wahlsieger im Wahlkreis 128» (գերմաներեն). Welt. 2017 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ «Neue Bundesregierung steht: Wann wird Angela Merkel eigentlich gewählt?» (գերմաներեն). merkur.de. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ Nico Fried und Susanne Klein (2018 թ․ փետրվարի 26). «Begegnung mit einer Unbekannten» (գերմաներեն). Süddeutsche Zeitung. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Anja Karliczek, CDU/CSU» (գերմաներեն). Deutscher Bundestag. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անյա Կարլիչեկ» հոդվածին։ |
| ||||||||||||||