Անմեղ մեղավորներ (ֆիլմ, 1945)
Անմեղ մեղավորներ ռուս.՝ Без вины виноватые | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա |
| Թվական | սեպտեմբերի 21, 1945 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Վլադիմիր Պետրով |
| Սցենարի հեղինակ | Վլադիմիր Պետրով |
| Դերակատարներ | Ալլա Տարասովա, Վիկտոր Ստանիցին և Վլադիմիր Դրուժնիկով |
| Օպերատոր | Վլադիմիր Յակովլև |
| Երաժշտություն | Նիկոլայ Կրյուկով |
| Կինոընկերություն | Մոսֆիլմ |
| Տևողություն | 92 րոպե |
Անմեղ մեղավորներ (ռուս.՝ Без вины виноватые), խորհրդային կինոներկայացում, որը նկարահանվել է 1945 թվականին, ռեժիսոր Վլադիմիր Պետրովի կողմից` Ալեքսանդր Օստրովսկու համանուն կատակերգության մոտիվներով[1][2][3][4]։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուրախաղերով հեռավոր քաղաքներից մեկն է ժամանել հայտնի դերասանուհի Ելենա Կրուչինինան։ Դա նրա հայրենի քաղաքն է, որտեղ ժամանակին նա ուներ սիրած էակ և որդի։ Իր սիրեցյալը լքել էր նրան՝ հանուն հարուստ հարսնացուի, իսկ որդին մահացել էր...
Ահա և անցել է 17 տարի։ Իր խաղով և բարությամբ Կրուչինինան մեծ տպավորություն էր թողել տեղի հասարակության վրա։ Երիտասարդ դերասան Նեզնամովը չի կարողանում հասկանալ, թե ով է իր առջև կանգնած... Իրականում դա ամենալավ կի՞նն է, որ երբևէ հանդիպել է իրեն, թե՞ մի անպատկառ դերասանուհի, որ լքում է իր երեխաներին, ինչպես որ պատմում են նրա մասին։ Նեզնամովը դեռևս չգիտի, որ Կրուչինինան իր մայրն է...
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Կերպար |
|---|---|
| Ալլա Տարասովա | Ելենա Կրուչինինա |
| Վիկտոր Ստանիցին | Նիլ Դուդուկին |
| Բորիս Լիվանով | Գրիգորի Մուրով |
| Վլադիմիր Դրուժնիկով | Գրիգորի Նեզնամով |
| Ալեքսեյ Գրիբով | Շմագա |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Կինոգործիչ | Ներդրումը |
|---|---|
| Վլադիմիր Պետրով | սցենարիստ |
| Վլադիմիր Պետրով | ռեժիսոր |
| Վլադիմիր Յակովլև | օպերատոր |
| Նիկոլայ Կրյուկով | կոմպոզիտոր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ялтинский календарь 30 июня». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ 45 ЛЕТ НАЗАД БЫЛА ВПЕРВЫЕ ВВЕДЕНА ВИСОКОСНАЯ СЕКУНДА
- ↑ Советские и российские лауреаты Венецианского кинофестиваля
- ↑ Сергей ГАРМАШ «позвонил бы Достоевскому, бабушке и деду»
|