Անմահ երգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անմահ երգը
ռուս.՝ Бессмертная песня
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1957
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄատվեյ Վոլոդարսկի
ԴերակատարներՖեոդոր Շմակով
ՕպերատորՎյաչեսլավ Ֆաստովիչ
ԵրաժշտությունԴանիիլ Ֆրենկել

«Անմահ երգը» (ռուս.՝ «Бессмертная песня»), 1957 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ-դրամա, որն ստեղծվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում[1][2]։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Մատվեյ Վոլոդարսկին։ Ֆիլմի սցենարը գրվել է գրող Վիկտոր Ավդեևի համանուն պատմվածքի հիման վրա։ Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Սլավյանսկայա ստանիցայում (1958 թվականից՝ Կուբանի Սլավյանսկ քաղաք)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություններն սկսվում են 1920 թվականին։ Կարմիրբանակային Յուսալովը վիրավորվել է քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Նա գնում է Կուբանի ստանիցաներից մեկը։ Այնտեղ նա փորձում է կազմակերպել ինքնագործունեություն։ Յուսալովին հաջողվում է ստանիցայում երաժշտական դպրոց կազմակերպել, նրա ղեկավարությամբ աշակերտները սովորում են «Ինտերնացիոնալը» և բեմադրում առաջին հեղափոխական ներկայացումը։ Սակայն Յուսալովի ջանքերը աննկատ չեն մնում, առաջին հերթին՝ նրա թշնամիների կողմից։ Կուլակները ատում են Յուսալովին, ուստի նրանք սպանում են նրան։

Հետագայում ֆիլմի գործողությունները տեղափոխվում են տարիներ անց, մոտավորապես այն ժամանակ, երբ ֆիլմը նկարահանվել է, այսինքն՝ 1950-ականներին։ Ստանիցայում, որտեղ սպանվել է կարմիրբանակայինը, նոր երաժշտական դպրոց են կառուցում, որը կոչվում է սպանված հերոսի անունով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆեոդոր Շմակով – Յուսալով
  • Գալինա Կարելինա – կազակուհի
  • Արկադի Տրուսով – Օպանաս Մարտինիչ
  • Նինա Դրոբիշևա – Մարիա
  • Բորիս Կոկովկին – եկեղեցական երգչախմբի ռեգենտ
  • Նիկոլայ Կուզմին – զինվոր
  • Ֆեոդոր Ֆեդորովսկինավաստի
  • Վյաչեսլավ Վորոնին – Շապովալենկո
  • Վիկտոր Բրից – Սաշկո
  • Վլադիմիր Վոլչիկ – երաժշտության ուսուցիչ
  • Բորիս Մուրավյով – քարտուղար
  • Նիկոլայ Գավրիլով – զինվոր բուդյոնովկայով
  • Լյուբով Մալինովսկայա – ստանիցայի բնակչուհի
  • Վիկտոր Խարիտոնով – գիմնազիստ
  • Ալիսա Ֆրեյնդլիխգիմնազիստ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Լեոնտև
  • Ռեժիսոր՝ Մատվեյ Վոլոդարսկի
  • Օպերատոր՝ Վյաչեսլավ Ֆաստովիչ

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անմահ երգը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Անմահ երգը» ֆիլմը kinopoisk.ru կայքում