Անճիտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անճիտան
Անճիտան
Անճիտան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Տրիբա Selineae
Ցեղ Կապնդեղ (Seseli)
Տեսակ Անճիտան (S. libanotis)
Միջազգային անվանում
Seseli libanotis

Անճիտան (լատ.՝ Libanotis), հայխունկ, զառնաբ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ անճիտան անդրկովկասյան (L. transcaucasica

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 50-120 սմ. Տերևները զույգ կամ կենտփետրաձև են։ Ծաղկաբույլը բարդ հովանոցանման է, ծաղիկները՝ սպիտակ, հազվադեպ՝ վարդագույն։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը ձվաձև, երկբաժան պտղակիր է։

Կիրառական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղաբույս է. պտուղը, տերևները և ծաղիկները պարունակում են եթերայուղեր (0, 1%), տերևները՝ վիտամին C։ Օգտագործում են որպես համեմունքային բույս։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և այլ մարզերում։ Աճում է չոր մարգագետիններում, լուսավոր անտառներում, ճամփեզրերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png