Jump to content

Անձրևասնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձրևասնկեր
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Տիպ/Բաժին Բազիդիավոր սնկեր (Basidiomycota)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Agaricales
Ընտանիք Agaricaceae
Ցեղ Անձրևասնկեր (Lycoperdon)
L., 1753

Անձրևասնկեր (լատին․՝ Lycoperdon), ագարիկոմիցետների դասի շամպինյոնայինների ընտանիքի (նախկինում դասվել է անձրևասնկայինների ընտանիքին) ցեղ։ Հայտնի է 100, ՀՀ-ում՝ 16 տեսակ՝ անձրևասունկ տանձաձև (L. pyriforme), անձրևասունկ դարչնագույն (L. umbrinum) և այլն։ Առավել տարածված է անձրևասունկ մարգարտյան (L. perlatum)։ Աճում է բոլոր մարզերի սաղարթավոր և խառնանտառներում, մարգագետիններում, դաշտերում, տափաստաններում, հողի վրա՝ մեծ խմբերով (900-1700 մ բարձրություններում)։

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղամարմինը (բարձրությունը՝ 2-9 սմ) տանձաձև է կամ կլոր, երբեմն՝ կարճ ոտիկով։ Արտաքին թաղանթն սկզբում սպիտակ է կամ սպիտակավուն, հետագայում՝ դեղնադարչնագորշավուն, շատ կարճ ժամանակում պատռվում է ստորին թաղանթի վրա թողնելով ցանցաձև նախշեր։ Երիտասարդ սնկի պտղամիսը սպիտակ է, սպունգանման, նուրբ, հաճելի հոտով ու համով, ապա դառնում է դեղնաշագանակագույն, փխրուն ն. վերածվում փոշու (նման է քթախոտի)։ Լավորակ ուտելի սունկ է։ Սպիտակուցների պարունակությամբ գերազանցում է նույնիսկ շամպինյոնին։ Օգտագործում են թարմ, երիտասարդ պտղամարմինները (երբ պտղամիսը սպիտակ է)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձրևասնկեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անձրևասնկեր» հոդվածին։