Քթախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քթախոտ, այլ անվանումները՝ ընչախոտ, ընչադեղ, բռնոթի, փոշիացրած ծխախոտ, որը քաշում են քթածակերը՝ գրգիռ հարուցելու համար։

Պատրաստվում է ծխախոտի փոշուց, կարող են ավելացվել բուրավետ նյութեր։ Փոքր չափաբաժիններով օգտագործելու դեպքում ունենում է որոշակի դրական ազդեցություն, կարճատև բարելավում է մտավոր գործընթացները, որը պայմանավորված է արյան ներհոսքով դեպի գլխուղեղ։ Փոքր չափաբաժիններով օգնում է նաև հարբուխի ժամանակ։ Երկարատև օգտագործման դեպքում կարող է առաջացնել ուռուցքային հիվանդություններ, հիշողության վատացում, տկարամտություն։