Jump to content

Անհայտ հերոսի հուշարձան (Սերբիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անհայտ հերոսի հուշարձան
Անհայտ հերոսի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան, tomb of the unknown soldier?, հատուկ նշանակության մշակույթային հուշարձան, զինվորական գերեզմանատուն և դամբարան
ՃարտարապետԻվան Մեշտրովիչ
Ստեղծում1938
Երկիր Սերբիա
ՔաղաքԲելգրադ
ԲնակավայրԲելգրադ
Ոճնեոդասական ճարտարապետություն
Ներկա վիճակկանգուն
 Monument to the Unknown Hero (Avala) Վիքիպահեստում

Անհայտ հերոսի հուշարձան (սերբ.՝ Споменик Незнаном јунаку), Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձան, որը գտնվում է Ավալա լեռան վրա՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից հարավ-արևելք։

Հուշարձանի ճարտարապետական կառուցվածքի հեղինակն է Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի սան, խորվաթ ճարտարապետ Իվան Մեշտրովիչը։

Հուշահամալիրը կառուցվել է 1934-1938 թվականներին, այն վայրում, որտեղ թաղված է Առաջին համաշխարհային պատերազմում Սերբիայի համար կռված անհայտ մի զինվոր[1]։

Նման շատ փոքրիկ հուշարձաններ են կառուցվել նաև Սերբիայի այլ բնակավայրերում։ Անհայտ հերոսի հուշարձանի հարևանությամբ գտնվում է նաև Ժրնով բերդը։

Ներկայիս հուշարձանը կառուցվել է 1922 թվականին կառուցված անհայտ զինվորի հուշարձանի տեղում։ Ավելի վաղ, այդ հուշարձանը կառուցվել էր ի հիշատակ այն անհայտ զինվորի, որը սպանվել էր 1915 թվականին Ավստրո-Հունգարիայի դեմ մղվով մերտերից մեկում[2]:

Անհայտ հերոսի գերեզմանը հուշահամալիրի ներսում

1938 թվականին նոր հուշահամալիրի ստեղծումից հետո սերբ զինվորի մարմնի մնացորդները տեղափոխել են նոր հատկացված վայր։

Անհայտ հերոս-զինվորի նոր հուշահամալիրի շինարարությունը սկսվել է 1934 թվականին՝ Ժրնով բերդի մոտ, Ավալա սարի գագաթին։ Այդ ընթացքում քանդվել է տեղի հին հուշարձանը, որպեսզի տեղ ազատվի նոր հուշարձանի համար[3]։

Նոր հուշարձանի առաջին քարը դրել է Հարավսլավիայի թագավոր Ալեքսանդր I-ը։ Դրանից հետո մի քանի ամիս անց Հարավսլավիայի թագավորը սպանվում է Ֆրանսիայի Մարսել քաղաքում[3]։

Հուշարձանի շինարարությունը սկսվել է Առաջին համաշխարհային (1914-1918) և Բալկանյան պատերազմների (1912-1913) մասնակից, Հարավսլավիայի թագավոր Ալեքսանդր I-ի հրամանագրով։ Հուշարձանի արտաքին տեսքը մշակել է խորվաթ քանդակագործ Իվան Մեշտրովիչը, իսկ գլխավոր ինժեները եղել է Ստևան Ժիվանովիչը։

Հուշարձանի մշակմանը մասնակցել են նաև Հարավսլավիայի թագավորական բանակի և նավատորմի անդամները։ Հուշարձանը իր տեսքով նման է սարկոֆագի և պատրաստված է սև գրանիտից։ Հուշարձանի շուրջ գտնվում են Հարավսլավիայի բոլոր երկրների՝ Բոսնիա և Հերցեգովինայի, Չեռնոգորիայի, Դալմաթիայի, Խորվաթիայի, Սլովենիայի և Սերբիայի պաշտոնական լեզուներով ներկայացված գրություններ։

Հուշարձանի վերևում գտնվում է Ալեքսանդր I-ի մակագրությունը։ Հուշարձանը ունի 14,5 մետր (48 ֆուտ) բարձրություն և 36 մետր (118 ոտքերի) երկարություն։

2006 թվականին հուշարձանի շուրջը բարեկարգվել է[1][4]։ Ներկայումս այն գտնվում է Սերբիայի Հանրապետության վերահսկողության ներքո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Անհայտ հերոսի հուշարձան». Սերբիայի հուշարձաններ (սերբերեն). Թվայնացման ազգային կենտրոն. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. նիկոլիկ (2013 թ․ հուլիսի 31). «Սերբիայի անհայտ հերոսի հուշարձան». Novosti.rs (սերբերեն). Վեչերնե Նովոստի. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  3. 3,0 3,1 «Անհայտ հերոսի հուշարձան, Ավալա լեռան ստորոտ». Novosti.rs (սերբերեն). 2013 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. {{cite web}}: |first1= missing |last1= (օգնություն)
  4. JDP (2006 թ․ հուլիսի 14). «Անհայտ հերոսի հուշահամալիրի բարեկարգում». Novosti.rs (սերբերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.