Անծերի մեքսիկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անծերի մեքսիկական
Անծերի մեքսիկական
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Լատիներեն անվանում
Ageratum mexicanum


Անծերի մեքսիկական (լատ.՝ Ageratum mexicanum)։ Պատկանում է աստղածաղկազգիների ընտանիքին։

Անծերի մեքսիկական

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմամյա բույս է, բայց օգտագործվում է որպես միամյա։ Տարածվել է Մեքսիկայից։ Սորտերի գերակշռող մասը ցածրաճ է, ունենում է 12-60 սմ բարձրության։ Ծաղկման պրոցեսը տևում է բավականին երկար հունիսից մինչև ուշ աշուն, ընդ որում թուփը համատարած կերպով ծածկվում է փիրուզագույն կամ երկնագույն առատ ծաղիկներով, որոնք լրիվ ծածկում են բույսի տերևները և մյուս օրգանները։ Կան որոշ տեսակներ որոնց ծաղիկները լրիվ սպիտակ են (սնեժինկա)։ Մեր հանրապետությունում վայրի վիճակում չի հանդիպում. մշակության մեջ է մտցվել 1930֊ական թվականներից հետո։ Բազմանում է սերմերով և ցողունային կտրոնների միջոցով։ Սերմերը ցանում են մարտի սկզբին` ջերմատանը,այնուհետև երկու անգամ վերատնկում արկղերի ու թաղարների մեջ։ Դաշտ են տեղափախում այն ժամանակ, երբ լրիվ անցել է ուշ գարնանային ցրտահարությունների վտանգը (Արարատյան դաշտի պայմաններում մայիսի 13֊ից հետո)։ Կտրոնավորման համար առանձնացրած բույսերը պետք է պահել զով ջերմատներում։ Կտրոնները վերցնում են աստիճանաբար` հունվարից սկսած։ Կտրոններից աճած բույսերը ապրիլին տնկում են ջերմատներում, որոնք արդեն մայիսին տալիս են անհրաժեշտ քանակությամբ կտրոններ։ Դրանք արմատակալեցնում են կիսատաք ջերմոցներում և հունիսին տեղափոխում դաշտ ու տնկում մեկը մյուսից 15֊30 սմ հեռավորության վրա։ Անծերին ջերմասեր և լուսասեր բույս է, պահանջկոտ է հողի նկատմամբ, չափավոր խոնավասեր է, հեշտությամբ է խուզվում, ձևավորվում, որի շնորհիվ կարելի է օգտագործել որպես եզրաշերտ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեր հանրապետությունում մշակության մեջ է մտցվել 30-ական թվականներից հետո, սակայն վայրի վիճակում չի հանդիպում։ Բազմանում է սերմերով և ցողունային կտրոնների միջոցով։ Սերմերը ցանում են ջերմատանը մարտի սկզբին, որից հետո նոր երկու անգամ վերատնկում արկղերի մեջ։ Տեղապոխում են դաշտ այն ժամանակ, երբ լրիվ անցել է ուշ գարնանային ցրտահարությունների վտանգը (Արարատյան դաշտի պայմաններում` մայիսից հետո)։ Կտրոնավորման համար առանձնացված բույսերը պետք է պահել զով ջերմատներում։ Կտրոնները վերցնում են աստիճանաբար` հունվարից սկսած։ Կտրոններից աճած երիտասարդ բույսերը ապրիլին տնկում են ջերմատներում, որոնք արդեն մայիսին տալիս են անհրաժեշտ քանակությամբ կտրոններ։ Արմատակալեցնում են կիսատաք ջերմոցներում և հունիսին տեղափոխում են դաշտ՝ տնկում մեկը մյուսից 15-30 սմ հեռավորության վրա։ Անծերին բավականին ջերմասեր և լուսասեր բույս է, բավականին պահանջկոտ է հողի նկատմամբ, սակայն չափավոր խոնավասեր է։ Հեշտությամբ է խուզվում, ձևավորվում և հենց այդ հատկանիշի շնորհիվ կարելի է օգտագործել որպես եզրաշերտ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ.Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
  • Однолетние цветочные растения / сост. В. В. Вакуленко, Т. М. Алейникова. М.: Изд-во минсельхоза РСФСР. 1961. С. 5—13.
  • Головкин Б. Н. и др. Декоративные растения СССР. М.: Мысль, 1986. С. 263—264.