Անիկ Ժիրարդեն
Անիկ Ժիրարդեն | |
![]() | |
Կուսակցություն՝ | Radical Party of the Left? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 3, 1964[1][2] (58 տարեկան) |
Ծննդավայր | Սեն Մալո |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | annickgirardin.wordpress.com |
Անիկ Ժիրարդեն (ֆր.՝ Annick Girardin; օգոստոսի 3, 1964[1][2], Սեն Մալո), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, պետական ծառայության նախարար (2016-ից 2017 թվականներ), անդրծովյան տարածքների նախարար (2017 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1964 թվականի օգոստոսի 3-ին Սեն Մալոյում։ 1983 թվականին սկսել է աշխատել Սեն Պիեռ և Միքելոն անդրծովյան համայնքի իշխանության մարմիններում։ 1999 թվականին անդամակցել է արմատական ձախ կուսակցությանը, 2000 թվականին դարձել է Սեն Պիեռ և Միքելոն տարածքային խորհրդի պատգամավոր[3]։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին Սեն Պիեռից և Միքելոնից ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողով։
2014 թվականին մտել Է Ֆրանսիայի կառավարություն՝ ստանալով ֆրանկոֆոնիայի զարգացման հարցերով պետական քարտուղարի պաշտոնը[4]։
2014 թվականին Կատրին Պենը պատգամավորական տեղ է զբաղեցրել Ժիրարդենի՝ մայիսի 10-ի ընտրություններից հետո, Սակայն առողջական վիճակի պատճառով նա հրաժարական է տվել, եւ 2014 թվականի հունիսի 4-ին Ժիրարդենն իր թեկնածությունն է առաջադրել հունիսի 29-ին նշանակված վերընտրություններին մասնակցելու համար[5]։ Առաջին փուլում հաղթելով՝ Ժիրարդենը որոշել է մնալ կառավարությունում և մեկ ամիս անց մանդատը հանձնել։
2014 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Մանուել Վալսի առաջին կառավարության զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետական քարտուղար՝ դառնալով պատմության մեջ առաջին Սեն Պիեռ և Միքելոնի ներկայացուցիչը, որը մտել է Ֆրանսիայի կառավարության կազմի մեջ[6]։
Պետական ծառայության նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի փետրվարի 11-ին Ժիրարդենը պետական ծառայության նախարարի պորտֆել է ստացել Մանուել Վալսի երկրորդ կառավարությունում։
2016 թվականի դեկտեմբերի 6-ին պահպանել է իր պաշտոնը Բեռնար Կազնևի ձևավորված կառավարությունում։
Անդրծովյան տարածքների նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի մայիսի 17-ին ստացել է Էդուարդ Ֆիլիպի կառավարության անդրծովյան տարածքների նախարարի պորտֆելը[7]։
2017 թվականի հունիսի 10-ին խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում զամորսկի Սեն Պիեռ և Միկելոն դեպարտամենտում (համազգային քվեարկության ամսաթվի տարբերությունը պայմանավորված է աշխարհագրական դիրքով) ստացել է ձայների 41,6%-ը՝ ընդամենը 136 ձայնով ավելի, քան նրա հիմնական մրցակից Ստեֆան Լենորմանը (Stéphane Lenormand): Հունիսի 17-ին Երկրորդ փուլում հաղթել է՝ ստանալով ընտրողների 51,87%-ի աջակցությունը[8]։
2017 թվականի հունիսի 21-ին պահպանել է նախկին պաշտոնը Ֆիլիպի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ։
2018 թվականի նոյեմբերի 28-ին Ռեյունյոն է ժամանել «դեղին բաճկոններիր» շարժման կողմից ավտոմոբիլային վառելիքի հարկերի բարձրացման դեմ կազմակերպված բողոքի ավելի քան տասը օր տևած ցույցերից հետո։ Դուրս գալով ինքնաթիռից՝ նա անմիջապես հանդիպել է ցուցարարների ներկայացուցիչների հետ և հայտարարել, որ գտնվում է նրանց կողքին, իսկ օդանավակայանի ճանապարհին կարծիք է հայտնել, որ Ռեյունյոն աղաղակող անհավասարություն ունեցող տարածք է:Դուք իրավունք ունեք ավելի մեծ արդարության, և պետք է հասնել նրան միասնական ջանքերով»[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ «Annick Girardin (PRG) nommée au Développement et à la Francophonie» (ֆրանսերեն)։ Le Point։ 2014-04-09։ Վերցված է 2017-02-27
- ↑ «Annick Girardin» (ֆրանսերեն)։ Paris Match։ Վերցված է 2017-02-27
- ↑ Ivan Valerio (2014-06-04)։ «Une secrétaire d'Etat va affronter une législative partielle» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2017-02-27
- ↑ «Annick Girardin: la première ministre élue à Saint-Pierre-et-Miquelon» (ֆրանսերեն)։ Huffington Post։ 2016-10-05։ Վերցված է 2019-07-18
- ↑ «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2017-05-17։ Վերցված է 2017-05-17
- ↑ «Second tour des législatives : l’outre-mer a voté, la ministre Annick Girardin réélue» (ֆրանսերեն)։ Le Monde։ 2017-05-17։ Վերցված է 2017-05-18
- ↑ «Girardin aux « gilets jaunes » de La Réunion : « Je suis là pour entendre votre colère »» (ֆրանսերեն)։ Le Monde։ 2018-11-28։ Վերցված է 2018-11-28
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Mme Annick Girardin» (ֆրանսերեն)։ Национальное собрание Франции։ Վերցված է 2017-06-18
- «Biographie d'Annick Girardin» (ֆրանսերեն)։ Le portail de la Fonction publique։ 2016-05-20։ Վերցված է 2017-02-27(չաշխատող հղում)
|