Անջելա Բեթիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Անժելա Բեթիսից)
Անջելա Բեթիս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9, 1973(1973-01-09)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՕստին, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունWestlake High School?
Մասնագիտությունդերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmo-freek.com
 Angela Bettis Վիքիպահեստում

Անջելա Բեթիս (անգլ.՝ Angela Bettis, հունվարի 9, 1973(1973-01-09)[1], Օստին, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելա Բեթիսը ծնվել է 1973 թվականի հունվարի 9-ին Օստին (Տեխաս նահանգ) քաղաքում՝ Ռիչարդ Ջոզեֆ Բեթիսի և Մերի Լին Գաթրիի ընտանիքում։ Կինոյում առաջնաելույթ է ունեցել տասնութ տարեկանում՝ միանգամից գլխավոր դեր կատարելով ռեժիսոր Ֆրանկո Ձեֆֆիրելլիի «Ճնճղուկը» ֆիլմում։ Դրան հետևել է ուսումը Երաժշտության և դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիայում[2], նկարահանումներ հայտնի հեռուստասերիալների մի քանի դրվագներում և ավելի քան տասը տարի աշխատանք թատրոնում[3]։ Մեծ կինո Բեթիսը վերադարձել է 1999 թվականին «Ընդհատված կյանքը» դրամայում, որտեղ նրա խաղընկերներն են եղել Վայնոնա Ռայդերն ու Անջելինա Ջոլին։ Անժելան խաղացել է հոգեբուժարանի անորեքսիայով հիվանդի դեր[2]։ 2000 թվականին նա խաղացել է «Փրկիր և պահպանիր» թրիլլերի գլխավոր դերերից մեկը։

Բեթիսին մեծ ճանաչում են բերել սարսափ հեղինակային անկախ ֆիլմերում աշխատանքները։ 2002 թվականին գլխավոր դեր է խաղացել ռեժիսոր Լաքի Մաքիի «Մեյը» ֆիլմում, որի հետ հետագայում ստեղծել է ստեղծագործական ամուր միություն։ Նրանք միասին աշխատել են «Սարսափների վարպետներ» հեռուստասերիալի «Տարօրինակ աղջիկ» դրվագի, «Մութ անտառ» հոգեբանական սարսափ ֆիլմի և 2011 թվականի «Կին» ֆիլմի վրա[4]։

2002 թվականին Անժելա Բեթիսն «Քերի» ֆիլմում խաղացել է գլխավոր դեր Սթիվեն Քինգի համանուն վեպի՝ 1976 թվականի հայտնի ֆիլմի հեռուստատեսային ռեմեյքի հիման վրա նկարահանված «Քերի» ֆիլմում։ Դերասանուհու մյուս վառ աշխատանքներից կարելի է առանձնացնել «բլրի վրայի տան մղձավանջը» (2003), «Սպի 3D» (2007) ֆիլմերում գլխավոր դերերը և «Շրջան» (2005) փորձարարական դրաման, որը նկարահանվել է մեկ դուբլով։

2006 թվականին Անջելան առաջնաելույթ է ունեցել որպես «Վեպ» սարսափ ֆիլմի ռեժիսոր[5]։ Այս ֆիլմում Բեթիսն ու Լաքի Մաքկին փոխվել են դերերով՝ Անժելան ռեժիսորական աթոռ է զբաղեցրել, իսկ Մաքկին խաղացել է գլխավոր հերոսի դերը[6]։ 2012 թվականին Բեթիսը նկարահանել է E is for Exterminate կարճամետրաժ ֆիլմը, որն ընդգրկվել է «Մահվան այբուբենը» ֆիլմ-անթոլոգիայում[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 ֆ Ճնճղուկ Storia di una capinera Մարիա
1999 ֆ Ընդհատված կյանքը Girl, Interrupted Ջանետ Ուեբեր
2000 ֆ Օգնիր և պահպանիր Bless the Child Ջանետ Օ՚Քոնոր
2001 ֆ Օծանելիք Perfume Ուիլեմինա
2001 ֆ Անկում Vallen Քեյթլին
2002 ֆ Մեյ May Մեյ Դավ Քենեդի
2002 ֆ Ափեր Coastlines Էֆի
2002 հֆ Քերի Carrie Քերիետա «Քերի» Ուայթ
2005 Ամերիկայի վերջին օրերը Last Days of America Ամերիկա, պրոդյուսեր
2005 ֆ Շրջանը The Circle Ջեյ
2006 ս Սարսափ վարպետներ Masters of Horror: Sick Girl Աիդա Թիթեր (դրվագ «Տարօրինակ աղջիկ»)
2006 ֆ Մութ անտառը The Woods Հնչյունավորող
2006 ֆ Վեպ Roman Հնչյունավորող, ռեժիսոր
2007 ֆ Scar 3D Scar Ջոան Բերոուզ
2008 ֆ Կախարդված լճակը Wicked Lake մայր

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 «Angela Bettis biography and filmography» (անգլերեն). Hollywood.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. 3,0 3,1 Topel, Fred. (2012 թ․ հոկտեմբերի 2). «Exclusive Interview: Angela Bettis on The ABCs of Death» (անգլերեն). CraveOnline. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. Webster, Andy. (2011 թ․ հոկտեմբերի 16). «One Big Happy Family (and Prisoner)» (անգլերեն). New York Times. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. Stevens, Caitlin. (2011 թ․ օգոստոսի 4). «Fantastic Fest Alums: Catching Up With The Class of 2006» (անգլերեն). Alamo Drafthouse Cinema. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. Weinberg, Scott. (2007 թ․ հունվարի 30). «Bettis and McKee Roman Around Again» (անգլերեն). Moviefone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջելա Բեթիս» հոդվածին։